Մինո Ռայոլա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մինո Ռայոլա
իտալ.՝ Mino Raiola
Ծնվել է նոյեմբերի 4, 1967({{padleft:1967|4|0}}-{{padleft:11|2|0}}-{{padleft:4|2|0}}) (50 տարեկան)
Ծննդավայր Նոչերա Ինֆերիորե, Սալեռնո, Կամպանիա, Իտալիա
Քաղաքացիություն Flag of Italy.svg Իտալիա
Flag of the Netherlands.svg Նիդերլանդներ
Մասնագիտություն Սպորտային գործակալ

Մինո (Կարմինե) Ռայոլա (իտալ.՝ Mino (Carmine) Raiola, նոյեմբերի 4, 1967, Նոչերա Ինֆերիորե, Իտալիա), իտալական ծագումով հոլանդացի ֆուտբոլային գործակալ։ Հայտնի է որպես մի շարք հայտնի ֆուտբոլիստների, մասնավորապես` Զլատան Իբրահիմովիչի, Պոլ Պոգբայի, Մարիո Բալոտելլիի, Հենրիխ Մխիթարյանի, Ռոմելու Լուկակուի, Բլեյզ Մատուիդիի և այլոց գործակալ։ Ապրում է Ամստերդամում[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1967 թվականին` իտալական Նոչերա Ինֆերիորե քաղաքում։ 1968 թվականին ծնողների հետ տեղափոխվել է նիդերլանդական Հառլեմ քաղաք։ Աշխատել է իր ծնողների հառլեմյան իտալական ռեստորանում։ 22 տարեկանում սկսել է աշխատել տեղի «Հառլեմ» ակումբի մենեջմենթում։ Այդ ակումբում նաև փորձել է հանդես գալ որպես ֆուտբոլիստ[2]։

1990-ականների սկզբին սկսեց աշխատել ֆուտբոլային գործակալ` Sports Promotions ընկերությունում։ Աշխատելով այս ընկերությունում` 1992 թվականին նա զբաղվել է Բրայան Ռոյի «Այաքսից» «Ֆոջա» կատարված տրանսֆերով, 1993 թվականին նրա ղեկավարությամբ իրականացան Վիմ Յոնկի և Դենիս Բերգկամպի տեղափոխությունները «Այաքսից» «Ինտեր», ինչպես նաև Մարսիանո Վինկի տրանսֆերը «Այաքսից» «Ջենոա»։ Հետագայում նա լքեց Sports Promotions ընկերությունը և դարձավ ինքնուրույն գործակալ։ Որպես անկախ գործակալ նրա առաջին խոշոր տրանսֆերը դարձավ Պավել Նեդվեդի տեղափոխությունը Պրահայի «Սպարտայից» Հռոմի «Լացիո»։

Ներկայում աշխարհի ամենահայտնի և ազդեցիկ ֆուտբոլային գործակալներից մեկն է[1][3][4][5]։

Տիրապետում է յոթ լեզվի[2]։

2016 թվականի ամռանը մեկ ամսում Պոլ Պոգբայի, Զլատան Իբրահիմովիչի և Հենրիխ Մխիթարյանի դեպի «Մանչեսթեր Յունայթեդ» տեղի ունեցած տրանսֆերներից վաստակել է ավելի քան 30 մլն դոլար[6]

Գործակալը կարող էր ավելի շատ վաստակել, եթե կարողանար «Յուվենտուսին» վաճառել Բլեյզ Մատուիդիին, որը շատ մոտ էր տեղափոխվելուն, սակայն, ի վերջո, մնաց ՊՍԺ-ում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]