Արշակ Սանոյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Սանոյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Արշակ Ռուբենի Սանոյան
Ընդհանուր տեղեկություններ
Ծննդյան թվական23 հունիսի, 1957
ԾննդավայրԽորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Մրգաշատ, Հոկտեմբերյանի շրջան, Հայկական ԽՍՀ
ՄարզիչԳրիգոր Հակոբյան,
Շահեն Ջանյան
Կարիերայի ավարտ1983
Ակտիվ շրջան1977-1983
Մեդալները
Տղամարդկանց ազատ ոճի ըմբշամարտ
Աշխարհի գավաթի առաջնություն
Ոսկի Տոլեդո 1977 48 կգ
Եվրոպայի առաջնություն
Ոսկի Բուխարեստ 1979 48 կգ
Արծաթ Պրևիձա 1980 48 կգ
Ունիվերսիադա
Արծաթ Բուխարեստ 1981 48 կգ
ԽՍՀՄ առաջնություն
Ոսկի Մինսկ 1978 48 կգ
Բրոնզ Մոսկվա 1979 48 կգ

Արշակ Ռուբենի Սանոյան[1] (հունիսի 23, 1957(1957-06-23), Մրգաշատ, Հոկտեմբերյանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արշակ Սանոյանը ծնվել է 1957 թվականի հունիսի 23-ին ՀԽՍՀ Հոկտեմբերյանի շրջանի Մրգաշատ գյուղում[2]։ Ազատ ոճի ըմբշամարտով սկսել է զբաղվել 1969 թվականին՝ Գրիգոր Հակոբյանի գլխավորությամբ։ 1972 թվականից մարզվել է Շահեն Ջանյանի մոտ։ 1977-1981 թվականներին եղել է ԽՍՀՄ ազգային հավաքականի անդամ։ 1977 թվականին դարձել է աշխարհի առաջնության գավաթակիր, 1979 թվականին՝ Եվրոպայի չեմպիոն։ 1981 թվականին Բուխարեստում անցկացված Ամառային 9-րդ ունիվերսիադայում ստացել է արծաթե մեդալ։

1983 թվականին ավարտել է իր մարզական կարիերան։ Հետագայում որպես մարզիչ աշխատել է «Դինամո» մարզական ընկերությունում, Երևանի մանկապատանեկան մարզադպրոցում և Հայաստանի զինված ուժերի մարզական ակումբում։

Արշակ Սանոյանի որդին՝ Նարեկը, նույնպես լրջորեն զբաղվում է ազատ ոճի ըմբշամարտով։ 2006-2009 թվականներին նա եղել է այդ մարզաձևի Հայաստանի պատանեկան հավաքականի անդամ, 2008 թվականի Եվրոպայի առաջնության մինչև 20 տարեկանների խմբում դարձել է չեմպիոն[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ և արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]