Գուրգեն Թութխալյան
| Գուրգեն Թութխալյան | |
|---|---|
| Անձնական տեղեկություն | |
| Սեռ՝ | արական |
| Մասնագիտացում | մարզիչ |
| Երկիր | |
| Ծննդյան ամսաթիվ | ապրիլի 11, 1963 (63 տարեկան) |
| Ծննդավայր | Լենինական |
| Մարզիչ(ներ) | Q136675802? |
| Քաշ | 52 kg |
Գուրգեն Գևորգի Թութխալյան (ռուս.՝ Гурген Геворгович Тутхалян, ապրիլի 11, 1963, Լենինական), հայ սամբիստ, ԽՍՀՄ սամբոյի եռակի չեմպիոն (1988—1990), Եվրոպայի չեմպիոն (1987), աշխարհի եռակի չեմպիոն (1988—1990), ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ (1990)[1], մարզիկներ Վահե և Սեդա Թութխալյանների հայրը[2]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գուրգեն Թութխալյանը ծնվել է 1963 թվականին Լենինական քաղաքում։ 13 տարեկանում սկսել է զբաղվել ձյուդոյով, իսկ 16 տարեկանում՝ սամբոյով։ Նրա մարզիչը եղել Է ԽՍՀՄ և ՀԽՍՀ վաստակավոր մարզիչ Գարեգին Սևոյանը[3]։ Գուրգեն Թութխալյանը 1983 թվականին հաղթող է ճանաչվում երիտասարդների աշխարհի առաջնությանը։ 1987 թվականին Թութխալյանին ընդգրկում է ԽՍՀՄ հավաքականի կազմում և նա դառնում է Եվրոպայի չեմպիոն։ 1988—1990 թվականներին երեք անգամ եղել է աշխարհի չեմպիոն։
1991 թվականին թողնում է իր մարզական կարիերան և 1999 թվականի տեղափոխվում է Մոսկվա։ 2012 թվականից Բելառուսի կանանց ձյուդոյի հավաքականի մարզիչն է։
Ընտանիք
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ուստրը՝ Վահե Թութխալյանը սամբոյի աշխարհի չեմպիոն է[4]։
- Դուստրը՝ Սեդա Թութխալյանը մարմնամազուհի, «Երիտասարդական Օլիմպիական խաղերի» չեմպիոն է[5][6][7]։
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «ТУТХАЛЯН ГУРГЕН ГЕВОРГОВИЧ». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 10-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 6-ին.
- ↑ «Дзюдоист и самбист Ваэ Тутхалян о жизни и пути в большой спорт». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 14-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 6-ին.
- ↑ «ЧЕМПИОНЫ МИРА». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 10-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 6-ին.
- ↑ VAE TUTKHALIAN JUDOKA
- ↑ «Тутхалян Седа Гургеновна». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 4-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 6-ին.
- ↑ Seda(չաշխատող հղում)
- ↑ Выступающая за Россию гимнастка Седа Тутхалян, исполнившая на квалификационном этапе Олимпийских игр в Рио-де-Жанейро вольное упражнение под композицию Ара Геворкяна "Арцах