Արայիկ Գևորգյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Գևորգյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Արայիկ Գևորգյան
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական
Մասնագիտացում՝ըմբիշ
Երկիր՝ Հայաստան
Ծննդյան ամսաթիվ՝հունվարի 22, 1973(1973-01-22) (51 տարեկան)
Ծննդավայր՝Քաղցրաշեն, Արտաշատի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մեդալները
Տղամարդկանց ազատ ոճի ըմբշամարտ
Ներկայացնում էր՝ {{{2}}} Հայաստան
Աշխարհի առաջնություն
Ոսկի Ատլանտա 1995 68 կգ
Ոսկի Կրասնոյարսկ 1997 69 կգ
Ոսկի Թեհրան 1998 69 կգ
Եվրոպայի առաջնություն
Արծաթ Ստանբուլ 1993 68 կգ
Արծաթ Հռոմ 1994 68 կգ
Բրոնզ Ֆրիբուրգ 1995 68 կգ
Արծաթ Բուդապեշտ 1996 68 կգ
Ոսկի Վարշավա 1997 69 կգ
Արծաթ Բրատիսլավա 1998 76 կգ

Արայիկ (Արա) Հրաչի Գևորգյան (հունվարի 22, 1973(1973-01-22), Քաղցրաշեն, Արտաշատի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային և հայ ազատ ոճի ըմբիշ, Հայաստանի բազմակի չեմպիոն, Եվրոպայի չեմպիոն (1997), աշխարհի եռակի չեմպիոն (1995, 1997, 1998), ԽՍՀՄ միջազգային կարգի սպորտի վարպետ (1991), Հայաստանի սպորտի վաստակավոր վարպետ (1995

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արայիկ Գևորգյանը ծնվել է 1973 թվականի հունվարի 22-ին ՀԽՍՀ Արտաշատի շրջանի Քաղրաշեն գյուղում[1]։ Ըմբշամարտով սկսել է զբաղվել 1984 թվականին՝ Ռազմիկ Գոլեցյանի ղեկավարությամբ։ 1980-1990-ական թվականների սահմանագծին եղել է ԽՍՀՄ պատանեկան հավաքականի անդամ, 1991 թվականին մինչև 18 տարիքային խմբում դարձել է Եվրոպայի չեմպիոն։ 1992 թվականին եղել է Հայաստանի երիտասարդական հավաքականի անդամ, 1993 թվականից՝ Հայաստանի ազգային հավաքականի անդամ։ Արայիկ Գևորգյանն առավել հաջող է հանդես եկել 1990-ական թվականների երկրորդ կեսին։ 1995, 1997 և 1998 թվականներին նա երեք անգամ նվաճել է աշխարհի չեմպիոնի տիտղոսը, իսկ 1997 թվականին հաղթեց նաև Եվրոպայի առաջնությունում։ Այդ հաջողությունների շնորհիվ նա համարվում էր Ատլանտայի և Սիդնեյի Օլիմպիական խաղերի առաջատարներից մեկը, սակայն այդ մրցություններում չկարողացավ մրցանակային տեղ զբաղեցնել։

2001 թվականից տեղափոխվել է ավելի ծանր քաշային կարգ և բարձր արդյունքների չհասնելով՝ Աթենքի Օլիմպիական խաղերին մասնակցելուց հետո ավարտել է իր միջազգային մարզական կարիերան։ 2005-2008 թվականներին հանդես է եկել գերմանական ըմբշամարտի բունդեսլիգայի «Aalen 05» և «Witten 07» ակումբների կողմից։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Մի շարք աղբյուրներում Արայիկ Գևորգյանի ծննդավայրը սխալմամբ համարվում է Արտաշատ քաղաքը։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]