Իսրայել Հակոբկոխյան
Jump to navigation
Jump to search
Իսրայել Հակոբկոխյան | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 21, 1960 (60 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ![]() |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | բռնցքամարտիկ |
Պարգևներ և մրցանակներ | ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ |
Իսրայել Հակոբի Հակոբկոխյան (հոկտեմբերի 21, 1960, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ խորհրդային նախկին բռնցքամարտիկ, բռնցքամարտի մարզիչ։ Սպորտի վաստակավոր վարպետ (1989)։
Ավարտել է Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտը (1983)։ Աշխարհի (1989), Բարի կամքի խաղերի (1986, 1990), Եվրոպայի (1985, 1989, 1991), ԽՍՀՄ ժողովուրդների սպարտակիադաների (1979, 1983), ԽՍՀՄ չեմպիոն (1979, 1981-83, 1989, 1991) և աշխարհի գավաթակիր (1985)։
1985 թվականին (67 կգ քաշային կարգում) և 1989 թվականին (71 կգ քաշային կարգում) ճանաչվել է աշխարհի, 1989 թվականին՝ ԽՍՀՄ լավագույն բռնցքամարտիկ։ 1989 թվականին դասվել է ԽՍՀՄ 10 լավագույն մարզիկների շարքը։ 1994 թվականից մինչ այսօր աշխատում է որպես մարզիչ[2]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ ![]() |