Նշան Մունչյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նշան Մունչյան
Անձնական տեղեկություն
Սեռ` արական
Մասնագիտացում` բռնցքամարտիկ
Երկիր` Flag of Armenia.svg Հայաստան
Ծննդյան ամսաթիվ` հունիսի 24, 1963({{padleft:1963|4|0}}-{{padleft:6|2|0}}-{{padleft:24|2|0}}) (54 տարեկան)
Ծննդավայր` Երևան, ՀԽՍՀ, ԽՍՀՄ

Նշան Առաքելի Մունչյան (հունիսի 24, 1963, Երևան, ՀԽՍՀ), հայ և խորհրդային բռնցքամարտիկ, ԽՍՀՄ քառակի չեմպիոն (1986, 1987, 1989, 1991), Եվրոպայի չեմպիոն (1987),աշխարհի չեմպիոն (1993), աշխարհի գավաթակիր (1994), Բարի կամքի խաղերի հաղթող (1996), Հայաստանի Հանրապետության աշխարհի չեմպիոնի կոչումը նվաճած առաջին բռնցքամարտիկն է[1][2], ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ (1989), հանդես է եկել թեթև քաշայինների կարգում։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նշանը 1976 թվականից սկսել է զբաղվել բռնցկամարտով։ Նրա մարզիչը եղել է ԽՍՀՄ վաստակավոր մարզիչ Արմեն Անտոնյանը[3]։ 1986 թվականին Մունչյանը առաջին անգամ դառնում է ԽՍՀՄ չեմպիոն՝ եզրափակիչում հաղթելով խորհրդային լավագույն բռնցքամարտիկ Ալեքսանդր Մախմուտովին։ Նշանը 1986- 1991 թվականներին հանդես է եկել ԽՍՀՄ հավաքականի կազմում, եղել է ԽՍՀՄ քառակի չեմպիոն, Եվրոպայի չեմպիոն: 1993- 1996 թվականներին հանդես է եկել Հայաստանի Հանրապետության հավաքականի կազմում։ 1993 թվականին Մունչյանը մասնակցել է Ֆինլանդիայի Տամպերե քաղաքում տեղի ունեցած բռնցքամարտի աշխարհի առաջնությանը և նվաճել ոսկե մեդալ[4]։ Եզրափակչում հայազգի մարզիկը վստահորեն հաղթանակ է տանում առաջնության գլխավոր ֆավորիտ, 1992 թվականի Բարսելոնայի Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր բուլղարացի Դանիել Պետրովի նկատմամբ[5]։ Այդ հաղթանակի շնորհիվ Մունչյանը պատմության մեջ մտավ որպես նորանկախ Հայաստանի Հանրապետության առաջին աշխարհի չեմպիոն։ 1994 թվականին շահել է աշխարհի գավաթը, 1995 թվականին Բեռլինում ելույթ է ունեցել բռնցքամարտի աշխարհի առաջնությունում, 1996 թվականին մասնակցել է Ատլանտայի օլիմպիական խաղերին։

Մարզական կարիերայի ավարտից հետո, 1997-2007 թվականներին Մունչյանը եղել է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի փոխնախագահը, 1999-2001 թվականներին զբաղեցրել է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի գլխավոր քարտուղարի պաշտոնը[6]։ 2007 թվականից Նշան Մունչյանը ապրում և աշխատում է Միացյալ Նահանգներում, նա Լոս Անջելեսի «International Sports Union» մարզական ակումբի բռնցքամարտի գլխավոր մարզիչն է։ 2013 Նշան Մունչյանը իր ծննդյան 50-ամյա հոբելյանի առիթով պարգևատրվել Է Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի և ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիայի ոսկե մեդալներով[7]։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]