Նազիկ Ավդալյան
Անձնական տեղեկություն | |
---|---|
Սեռ՝ | իգական |
Ազգություն՝ | ![]() |
Մասնագիտացում՝ | Ծանրամարտ |
Երկիր՝ | ![]() |
Ծննդյան ամսաթիվ՝ | հոկտեմբերի 31, 1986 (36 տարեկան) |
Ծննդավայր՝ | ![]() |
Նազիկ (Նազելի) Վարդանի Ավդալյան (հոկտեմբերի 31, 1986, Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ, (այժմ՝ Գյումրի), հայ ծանրամարտուհի։
Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
2009 թվականի Հարավային Կորեայի Գոյան քաղաքում տեղի ունեցած ծանրամարտի աշխարհի առաջնությունում ճանաչվել է աշխարհի չեմպիոն՝ դառնալով անկախ Հայաստանի ծանրամարտի առաջին աշխարհի չեմպիոնը։ Նույն տարի Ավդալյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով[1]։ Հայ ծանրորդուհին ավտովթարից հետո երկար ժամանակ հետվիրահատական շրջանից հետո վերադարձել է մեծ սպորտ և մասնակցել է 2015 թվականի ծանրամարտի աշխարհի առաջնությանը՝ զբաղեցնելով 14-րդ հորիզոնականը (105+125)[2]: 2016 թվականին Նորվեգիայում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Նազիկ Ավդալյանը դարձել է չեմպիոն[3]։ 2016 թվականի Ամառային Օլիմպիական խաղերին Նազիկ Ավդալյանը երկամարտի 242 կգ արդյունքով գրավել է 5-րդ հորիզոնականը[4]։
Ծանրամարտի վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Թվական | Մրցամարտ | Վայր | Քաշային կարգ | Պոկում | Շարք | Հրում | Շարք | Արդյունք[5] | Շարք |
2006-10 | Աշխարհի առաջնություն | ![]() |
-69 Կգ | 100.0 Կգ | 8-րդ | 121.0 Կգ | 7-րդ | 221.0 Կգ | 7-րդ |
2007-04 | Եվրոպայի առաջնություն | ![]() |
-69 Կգ | 105.0 Կգ | 3-րդ | 136.0 Կգ | 2-րդ | 241.0 Կգ | 2-րդ |
2007-09 | Աշխարհի առաջնություն | ![]() |
-69 Կգ | 102.0 Կգ | 12-րդ | 133.0 Կգ | 4-րդ | 235.0 Կգ | 5-րդ |
2008-04 | Եվրոպայի առաջնություն | ![]() |
-69 Կգ | 106.0 Կգ | 1-ին | 136.0 Կգ | 1-ին | 242.0 Կգ | 1-ին |
2009-04 | Եվրոպայի առաջնություն | ![]() |
-69 Կգ | 110.0 Կգ | 2-րդ | 135.0 Կգ | 3-րդ | 245.0 Կգ | 2-րդ |
2009-11-25 | Աշխարհի առաջնություն | ![]() |
-69 Կգ | 119.0 Կգ | 1-ին | 147.0 Կգ | 1-ին | 266.0 Կգ | 1-ին |
2016-04-14 | Եվրոպայի առաջնություն | ![]() |
-69 Կգ | 105.0 Կգ | 2-րդ | 132.0 Կգ | 1-ին | 237.0 Կգ | 1-ին |
2016-08-10 | 31-րդ Օլիմպիական խաղեր | ![]() |
-69 Կգ | 107.0 Կգ | 135.0 Կգ | 242.0 Կգ | 5-րդ |
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Ն. Վ. Ավդալյանին «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով պարգևատրելու մասին
- ↑ «Արխիվացված պատճենը»։ Արխիվացված է օրիգինալից 2019-04-03-ին։ Վերցված է 2016-01-23
- ↑ «Նազիկ Ավդալյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն»։ Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 18-ին։ Վերցված է 2016 թ․ ապրիլի 14
- ↑ Ռիո 2016 -ի վիճակագրություն
- ↑ «Ավդալյան, Նազիկ (վիճակագրություն)»։ Վերցված է 2010 թ․ ապրիլի 10
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Նազիկ Ավդալյանի արդյունքների վիճակագրություն (գերմաներեն)
- «Այսօր» հարցազրույց Նազիկ Ավդալյանի հետ - Նազիկ Ավդալյան. «Կարող էի բարձրացնել 155 կիլոգրամ»
- Մարզվող Հայաստան - Ծանրամարտ (անգլերեն) Archived 2010-04-10 at the Wayback Machine.
- Եվրոպայի ծանրամարտի ֆեդերացիայի պաշտոնական կայք (անգլերեն) Archived 2011-04-14 at the Wayback Machine.
- 31-րդ Օլիմպիական խաղեր Archived 2016-08-17 at the Wayback Machine.