Մեխակ Ղազարյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Ղազարյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Մեխակ Ղազարյան
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական
Մասնագիտացում՝բռնցքամարտիկ
Երկիր՝ Հայաստան
Ծննդյան ամսաթիվ՝դեկտեմբերի 13, 1966(1966-12-13) (57 տարեկան)
Ծննդավայր՝Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ

Մեխակ Հայկազի Ղազարյան (դեկտեմբերի 13, 1966, Լենինական, ՀԽՍՀ), հայ և խորհրդային բռնցքամարտիկ, 1986 թվականի 9-րդ ամառային սպարտակիադայի հաղթող, ԽՍՀՄ եռակի չեմպիոն (1987, 1988, 1990), Եվրոպայի չեմպիոն (1987), աշխարհի գավաթակիր (1987), Բարի կամքի խաղերի հաղթող (1996), Հայաստանի չեմպիոն (1994), ԽՍՀՄ միջազգային կարգի սպորտի վարպետ (1985), հանդես է եկել կիսաթեթև և թեթև քաշայինների կարգում։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1974-1984 թվականներին սովորել է Րաֆֆու անվան թիվ 32 դպրոցում, 1984 - 1988 թվականներին սովորել և ավարտել է Լենինականի Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտի Ֆիզիկական դաստիարակության ֆակուլտետը։ Մեխակ Ղազարյանը բռնցքամարտով զբաղվել է 1980 թվականից։ Նրա մարզիչը եղել է իր ավագ եղբայրը՝ ՀԽՍՀ վաստակավոր մարզիչ Սարգիս Ղազարյանը։ Մեխակը 1986 թվականին դարձել է 9-րդ ամառային սպարտակիադայի հաղթող, 1987 և 1988 թվականներին եղել է կիսաթեթև կարգայինների ԽՍՀՄ չեմպիոն։ 1986 թվականին ընդգրկվել է ԽՍՀՄ հավաքականի կազմում, դարձել է Բարի կամքի խաղերի հաղթող։ 1987 թվականին թեթև քաշայինների կարգում նվաճել է Եվրապայի չեմպիոնի տիտղոսը՝ եզրափակչում 5-0 հաշվով հաղթելով հունգարացի բռնցքամարտիկ Լասլո Սյոկեին։ Նույն առաջնությունում թեթև քաշայինների կարգում ԽՍՀՄ-ի հավաքականի կազմում հանդես եկող իր հայրենակից Նշան Մունչյանը նույնպես ոսկե մեդալ է նվաճում[1]։ 1988 թվականին մասնակցել է Սեուլի ամառային օլիմպիական խաղերին։ 1990 թվականին 4-րդ անգամ նվաճել է ԽՍՀՄ չեմպիոնի կոչումը։ Նույն թվականին թեթև քաշայինների կարգում բրոնզե մեդալ է նվաճել Սիեթլ քաղաքում տեղի ունեցած Բարի կամքի խաղերում։ 1993- 1996 թվականներին ընդգրկվել է Հայաստանի հավաքականի կազմի մեջ։ 1993 թվականաին Բուրսայում մասնակցել է Եվրոպայի առաջնությանը և նվաճել բրոնզե մեդալ։ 1994 թվականին եղել է Հայաստանի չեմպիոն։ 1996 թվականին մասնակցել է Ատլանտայի օլիմպիական խաղերին։

Մարզական կարիերայի ավարտից հետո 1997 թվականին հիմնադրել է Գյումրու քաղաքապետարանի բռնցքամարտի մարզադպրոցը, որի տնօրենն է հանդիսացել մինչև 2012 թվականը։ 2011 թվականից Հայաստանի բռնցքամարտի հավաքականի ավագ մարզչի օգնականն է[2]։ Ամուսնացած է, ունի երկու դուստր։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]