Վիտալի Զաստուխով
Վիտալի Զաստուխով | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 27, 1947 |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | նոյեմբերի 17, 2001 (54 տարեկանում) |
Մահվան վայր | Երևան, Հայաստան[1][2] |
Քաղաքացիություն | ![]() |
Ազգություն | հայ |
Կրթություն | Երևանի պետական համալսարան |
Մասնագիտություն | բասկետբոլիստ |
Պարգևներ և մրցանակներ | ԽՍՀՄ սպորտի միջազգային կարգի վարպետ |
Վիտալի Սերգեևիչ Զաստուխով (հուլիսի 27 1947 թ.,Երևան-նոյեմբերի 17 2001 թ.Երևան) խորհրդային ժամանակաշրջանի հայ բասկետբոլիստ, Եվրոպայի չեմպիոն (1969 թ.) 1970 թ.-ին աշխարհի առաջնության մրցանակակիր։
Համաշխարհային սպորտի վարպետ (1969 թ.)։ 1965-68 թթ. խաղացել է Երևանի «Սպարտակ», 1969-71 թթ.-ին Մոսկվայի «Դինամո» և 1972-77 թթ.-ին Երևանի ՍԿԻՖ թիմերում, իսկ 1972 թ.-ին եղել է մարզիչ։ 1969-70 թթ.խաղացել է ԽՍՀՄ բասկետբոլի հավաքականում, որտեղ նա 1969 թ. դարձել է Եվրոպայի չեմպիոն և 1970 թ.-ին թիմի հետ գրավել բասկետբոլի աշխարհի առաջնության 3-րդ տեղը։ Վիտալի Զաստուխովը ավարտել է Երևանի պետական համալսարանը, եղել է ԽՍՀՄ-ի Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի անդամ։ Մահացել է ուղեղի հիվանդությունից։
Հայաստանում անց է կացվում Վիտալի Զաստուխովի հիշատակի պատանեկան մրցաշար։
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Հուլիսի 27 ծնունդներ
- 1947 ծնունդներ
- Երևան քաղաքում ծնվածներ
- Նոյեմբերի 17 մահեր
- 2001 մահեր
- Երևան քաղաքում մահացածներ
- ԽՍՀՄ սպորտի միջազգային կարգի վարպետներ
- Անձինք այբբենական կարգով
- Անավարտ հոդվածներ
- Անավարտ հոդվածներ անձի մասին
- Բասկետբոլիստներ այբբենական կարգով
- Հայ բասկետբոլիստներ
- Հայ բասկետբոլային մարզիչներ
- Խորհրդային բասկետբոլիստներ
- ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետներ
- ԵՊՀ շրջանավարտներ