Էդվարդ Միքայելյան
Էդվարդ Միքայելյան | |
---|---|
Ծնվել է | մայիսի 25, 1950 (72 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | սպորտային մարմնամարզիկ |
Պարգևներ և մրցանակներ |
Էդվարդ Բալաբեկի Միքայելյան[1] (մայիսի 25, 1950, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), ԽՍՀՄ մարմնամարզիկ, մարզիչ, ԽՍՀՄ առաջնությունների բազմաթիվ մրցանակակիր, աշխարհի առաջնության (1974) և Օլիմպիական խաղերի մրցանակակիր (1972)։ ԽՍՀՄ միջազգային դասի սպորտի վարպետ։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Էդվարդ Միքայելյանը սպորտային մարմնամարզությամբ սկսվել է զբաղվել 1960 թվականից՝ Հայկական ԽՍՀ վաստակավոր վարպետ Լեոնիդ Զախարյանի մոտ։ 1967-1974 թվականներին մտել է ԽՍՀՄ ազգային հավաքականի մեջ, որի կազմում Մյունխենի Օլիմպիական խաղերին և Վարնայի աշխարհի առաջնությանը դարձել է արծաթե մեդալակիր։ Սպորտային կարիերան ավարտել 1976 թվականին։
Հետագայում զբաղվել է մարզչական գործունեությամբ։ 1993-1994 թվականներին եղել է Հայաստանի սպորտային մարմնամարզության ազգային հավաքականի գլխավոր մարզիչը։ 1995 թվականին տեղափոխվել է ԱՄՆ։ 2006 թվականից աշխատում է Սակրամենտոյի մարմնամարզական կենտրոնում։
Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]
Ռուբեն Միքայելյանը (1952-2008)՝ եղբայրը, ԽՍՀՄ սպորտային մարմնամարզության չեմպիոն է՝ ձիերի վրա արած վարժություններով (1975)։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Որոշ աղբյուրներում Էդվարդ Միքայելյանի հայրանունը սխալմամբ նշվում է Բալբեկի կամ Բեգլարի
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Էդվարդ Միքայելյանը Gymnast.ru կայքում Archived 2012-02-05 at the Wayback Machine.
- http://www.sports-reference.com/olympics/athletes/mi/edvard-mikayelyan-1.html Archived 2012-04-20 at the Wayback Machine.
- Պրոֆիլը Սակրամենտոյի միջազգային մարմնամարզական կենտրոնի կայքում (անգլ.)