Արմեն Վարդանյան (ըմբիշ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արմեն Վարդանյան (այլ կիրառումներ)
Արմեն Վարդանյան
Ընդհանուր տեղեկություններ
Իրական հասակ170 սմ
Հայտարարվող քաշ66 կգ
Ծննդյան թվականհոկտեմբերի 30, 1982 (37 տարեկան)
ԾննդավայրԽորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԱպրելավայրՀայաստան ՀայաստանՈւկրաինա Ուկրաինա
ՄարզիչՄուրադ Սարգսյան
Եվգենի Չերտկով
Վադիմ Կիսել
Մեդալները
Ներկայացնում էր՝ {{{2}}} Ուկրաինա
Տղամարդկանց հունահռոմեական ոճի ըմբշամարտ
Օլիմպիական խաղեր
Բրոնզ Պեկին 2008 66 կգ
Աշխարհի առաջնություն
Արծաթ Կրեթեյ 2003 66 կգ
Արծաթ Մոսկվա 2010 66 կգ
Եվրոպայի առաջնություն
Արծաթ Բելգրադ 2003 66 կգ
Ոսկի Հապարանդա 2004 66 կգ
Ոսկի Տամպերե 2008 66 կգ
Աշխարհի գավաթի առաջնություն
Բրոնզ Անթալիա 2007 66 կգ

Արմեն Վարդանյան (նոյեմբերի 30, 1982(1982-11-30)[1], Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), ուկրաինացի, ավելի վաղ՝ հայ հունահռոմեական ոճի ըմբիշ, Եվրոպայի կրկնակի չեմպիոն (2004, 2008), աշխարհի առաջնության կրկնակի արծաթե մեդալակիր (2003, 2010), Պեկինի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր (2008), Ուկրաինայի սպորտի վաստակավոր վարպետ։ Հասակը՝ 170 սմ է, քաշային կարգը՝ 66 կգ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1982 թվականի հոկտեմբերի 30-ին Լենինականում։ Ըմբշամարտով սկսել է զբաղվել 1988 թվականի երկրաշարժից հետո Լենինականում։

Մարզվել է Մուրադ Սարգսյանի, Եվգենի Չերտկովի[2] և Վադիմ Կիսելի մոտ։

1999 թվականին Արմեն Վարդանյանը մեկնել է Զապորոժիե: 2000 թվականից հանդես է գալիս Ուկրաինայի դրոշի ներքո։ Ավարտել է Զապորոժիեի ազգային տեխնիկական համալսարանը[3]: «Դինամո» մարզական կազմակերպության (Զապորոժիե) անդամ է։ Եղել է Ուկրաինայի պետական սահմանապահ ծառայության զինծառայող։

2010 թվականի հոկտեմբերին Արմեն Վարդանյանը կազմակերպել և անցկացրել է հունահռոմեական ոճի ըմբշամարտի մրցաշար դպրոցական տարիքային կատեգորիայում։ Մրցաշարին մասնակցել են Զապորոժիեից 90 երեխաներ, որոնք բաժանված էին 3 տարիքային կատեգորիաների՝ 1995-1996 թվականներին ծնվածներ, 1997-1998 թվականներին ծնվածներ և 1999-2000 թվականներին ծնվածներ[4]: 2012 թվականին մրցաշարն անցկացվեց երրորդ անգամ, որին մասնակցեց 136 հոգի Զապորոժիեից և Դնեպրոպետրովսկից[5]:

Մարզական ձեռքբերումները[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանի կողմից

  • 1998 — Համաշխարհային պատանեկան խաղեր, 2-րդ տեղ

Ուկրաինայի կողմից

Պետական պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Արիության 3-րդ աստիճանի շքանշան (սեպտեմբերի 4, 2008) - Պեկինի 19-րդ Օլիմպիական խաղերում ունեցած մարզական բարձր ձեռքբերումների, ցուցաբերած արիության, անձնվիրության, հաղթելու կամքի, Ուկրաինայի միջազգային վարկանիշը բարձրացնելու համար[8]:

Պատգամավորության թեկնածու[խմբագրել | խմբագրել կոդը]

2012 թվականին Արմեն Վարդանյանը Батькивщина կուսակցության կողմից առաջադրվել է որպես Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավոր № 76 օկրուգի համար[9]: Թեկնածուի վստահված անձը Ի. Վ. Նովոշինսկայան էր[10]: Թեկնածուի ներկայացրած հայտարարագրի համաձայն՝ Արմեն Վարդանյանի ընդհանուր եկամուտը 2011 թվականին կազմել է մոտ 120000 գրիվեն[11]: Նախընտրական ծրագրում, բացի միավորված ընդդիմության ընդհանուր նպատակներից, Արմենը պարտավորվեց ստեղծել մարզահրապարակների, ակումբների ցանց, որը պետք է ուղղված լիներ բնակչության պահանջմունքների բավարարմանը[12]: Արմենը, զբաղեցնելով չորրորդ տեղը, Գերագույն ռադա չանցավ[13]:

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 http://www.cvk.gov.ua/pls/vnd2012/WP407?pt001f01=900&pf7201=1948
  2. Вардидзев Владимир (09.09.2010)։ «Путь к золоту Варданяну преградил хозяин ковра»։ Индустриальное Запорожье։ Արխիվացված է օրիգինալից 2012-06-07-ին 
  3. Вардидзев Владимир (11.09.2010)։ ««Нынешняя серебряная медаль для меня ценнее»»։ Индустриальное Запорожье։ Արխիվացված է օրիգինալից 2012-06-07-ին 
  4. «Армен Варданян организовал и провел в Запорожье турнир по борьбе»։ "Спортивное Запорожье"։ 28.10.2010։ Արխիվացված է օրիգինալից 2012-03-17-ին 
  5. «Третий детско-юношеский турнир на призы Варданяна»։ Школа борьбы (borba.ua)։ 23.10.2012։ Արխիվացված է օրիգինալից 2012-11-20-ին 
  6. «Армен Варданян – серебряный призёр чемпионата мира»։ prosport.zp.ua։ 06.09.2010։ Արխիվացված է օրիգինալից 2012-03-17-ին 
  7. «Варданян и Рагимов неудачно стартовали на чемпионате мира»։ prosport.zp.ua։ 12.09.2011։ Արխիվացված է օրիգինալից 2012-10-19-ին 
  8. Указ Президента України № 804/2008 від 4 вересня 2008 року «Про відзначення державними нагородами України спортсменів, тренерів та фахівців національної збірної команди України на XXIX літніх Олімпійських іграх»
  9. «Вибори народних депутатів України 28 жовтня 2012 року. Варданян Армен Фрунзікович» (ուկրաիներեն)։ Արխիվացված է օրիգինալից 2012-12-02-ին 
  10. «Вибори народних депутатів України 28 жовтня 2012 року. Варданян Армен Фрунзікович. Довірені особи кандидата у народні депутати України» (ուկրաիներեն)։ Արխիվացված է օրիգինալից 2012-11-20-ին 
  11. «Вибори народних депутатів України 28 жовтня 2012 року. Варданян Армен Фрунзікович. Декларація про майно та доходи кандидата» (ուկրաիներեն)։ Արխիվացված է օրիգինալից 2012-11-20-ին 
  12. «Вибори народних депутатів України 28 жовтня 2012 року. Варданян Армен Фрунзікович. Передвиборна програма» (ուկրաիներեն)։ Արխիվացված է օրիգինալից 2012-11-20-ին 
  13. «Вибори народних депутатів України 28 жовтня 2012 року. Відомості про підрахунок голосів виборців в одномандатному виборчому окрузі» (ուկրաիներեն)։ Արխիվացված է օրիգինալից 2012-11-20-ին