Նինա Մուրադյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Նինա Մուրադյան
Ծնվել էօգոստոսի 17, 1954(1954-08-17) (66 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ՔաղաքացիությունFlag of Germany.svg Գերմանիա
Ազգությունհայ
Մասնագիտությունվոլեյբոլիստ
Պարգևներ և
մրցանակներ
ԽՍՀՄ սպորտի միջազգային կարգի վարպետ

Նինա Օլեգի Մուրադյան (օգոստոսի 17, 1954(1954-08-17), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային և գերմանացի վոլեյբոլիստուհի, ԽՍՀՄ (1976-1978) և Գերմանիայի (1989) կանանց հավաքականների խաղացող: 1976 թվականի Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, 1977 թվականի Եվրոպայի չեմպիոն, ԽՍՀՄ կրկնակի չեմպիոն: ԽՍՀՄ միջազգային կարգի սպորտի վարպետ (1971):

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նինա Մուրադյանն իր մարզական կարիերան սկսել է Երևանի «Բուրևեստնիկ» ակումբում, իսկ 1974-1982 թվականներին հանդես է եկել Մոսկվայի «Դինամոյի» կազմում:

  • ԽՍՀՄ կրկնակի չեմպիոն (1975, 1977)։
  • ԽՍՀՄ առաջնությունների արծաթե (1981) և կրկնակի բրոնզե (1978, 1979) մրցանակակիր։
  • Եվրոպական մրցաշարերի գավաթի կրկնակի հաղթող (1975, 1977)։

ԽՍՀՄ 1976 թվականի առաջնության բրոնզե մեդալակիր՝  ԴՍՈ «Դինամո» թիմի կազմում:

1976-1978 թվականներին հանդես է եկել ԽՍՀՄ հավաքականի կազմում․

  • 1976 թվականի Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր,
  • 1978 թվականի Աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, Եվրոպայի չեմպիոն (1977)։

1982 թվականին ստացել է ծնկի լուրջ վնասվածք, որի հետևանքով 5 տարի շարունակ չի կարողացել խաղալ։ 1987 թվականին ամուսնացել և տեղափոխվել է Գերմանիա, որտեղ վերսկսել է մարզական կարիերան։ 1987 թվականին հանդես է եկել «Թուրք Գյուջյու» (Մյունխեն) թիմում, իսկ 1987-1990 թվականներին՝ «Բայերն Լոհհոֆում» (Ունթերշլայսհայմ), որի կազմում դարձել է Գերմանիայի 1988 թվականի չեմպիոն:

1988 թվականին թողեց վոլեյբոլը և Զավացկի (Sawatzki) անվամբ հանդես եկավ Գերմանիայի հավաքականում՝ 1989 թվականի Եվրոպայի առաջնությունում։

1990 թվականին տեղափոխվել է մարզչական աշխատանքի։ 1990-2003 թվականներին մարզել է Գերմանիայի կանանց պատանեկան հավաքականը, իսկ 2003-2007 թվականներին՝ այդ երկրի տղամարդկանց պատանեկան հավաքականը։ 2007 թվականից մարզել է Ավստրիայի տղամարդկանց պատանեկան հավաքականը[1][2]։ Ներկայումս աշխատում է երիտասարդ վոլեյբոլիստների հետ ավստրիական «Հոթ Վոլեյս» (Վիեննա) ակումբում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]