Էլմիրա Անտոնյան
Էլմիրա Անտոնյան | |
---|---|
![]() | |
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | իգական |
Մասնագիտացում | սեղանի թենիսիստ |
Երկիր | ![]() ![]() |
Ծննդյան ամսաթիվ | հունիսի 28, 1955 (69 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Էլմիրա Կորյունի Անտոնյան (հունիսի 28, 1955, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային հայ մարզիկ, որ սեղանի թենիսի մրցաշարերում ներկայացրել է Խորհրդային Միությունը[1]։ ԽՍՀՄ ութակի չեմպիոն միայնակ (1976), զույգով (1975, 1976) և խառը զույգերով (1976, 1977, 1978, 1980, 1981) աաջնություններում, Եվրոպայի երկակի չեմպիոն թիմային առաջնություններում (1974, 1976), աշխարհի առաջնության կրկնակի մեդալակիր զույգով (1975) և խառը զույգերով (1975) առաջություններում։ ԽՍՀՄ միջազգային կարգի սպորտի վարպետ (1972)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Էլմիրա Անտոնյանը ծնվել է 1955 թվականի հունիսի 28-ին Երևանում։ Սեղանի թենիսով զբաղվել սկսել է ինը տարեկան հասակում Ռաֆայել Հարությունյանի ղեկավարությամբ։ Հաջողությամբ հանդես է եկել պատանեկան ու երիտասարդական առաջնություններում։ 1974 թվականին դարձել է Եվրոպայի երիտասարդական առաջնության բացարձակ չեմպիոն։ Նույն թվականին ԽՍՀՄ ազգային հավաքականի կազմում հաղթել է Նովի Սադում անցկացվող Եվրոպայի առաջնության թիմային մրցաշարում։ 1975 թվականին Կալկաթայում անցկացված աշխարհի առաջնությունում Էլմիրա Անտոնյանը նվաճել է բրոնզե մեդալ զույգով մրցաշարում Տատյանա Ֆերդմանի հետ[2] և արծաթե մեդալ խառը զույգերով մրցաշարում Սարգիս Սարչայանի հետ[3][4][5]։ 1976 թվականին Էլմիրա Անտոնյանը, հաղթելով ԽՍՀՄ առաջնության միայնակ, զույգով և խառը զույգերով մրցաշարերում, դարձել է երկրորդ մարզուհին խորհրդային սեղանի թենիսի պատմության մեջ (Զոյա Ռուդնովայից հետո), որին հաջողվել է դառնալ ԽՍՀՄ բացարձակ չեմպիոն։ 1976 թվականին Պրահայում անցկացվող Եվրոպայի առաջնությունում Էլմիրա Անտոնյանը ԽՍՀՄ հավաքականի կազմում նորից դարձել է չեմպիոն թիմային առաջնությունում։
1983 թվականին Էլմիրա Անտոնյանն ավարտել է մարզական կարիերան և սկսել մարզչական գործունեություն Երևանում։ 1996-2003 թվականներին եղել է խաղացող մարզիչ «Recoaro/Agostini» ակումբում (Բոլցանո), որը հանդես էր գալիս Իտալիայի առաջնության երկրորդ լիգայում։ 2003 թվականին ամուսնացել է Շվեյցարիայի քաղաքացի Արթուր Բրունների հետ և տեղափոխվել այդ երկիր, որտեղ սկսել է աշխատել Վետցիկոն քաղաքի մարզական ակումբում։
1996 թվականից Էլմիրա Անտոնյանն սկսել է մասնակցել վետերանների մրցաշարերի։ 1996 թվականին նա դարձել է աշխարհի չեմպիոն 40 տարեկանից մեկ մարզիկների առաջնությունում։ 2005 թվականին դարձել է Եվրոպայի չեմպիոն մենակ և զույգով առաջնություններում 50 տարեկանից մեծ մարզիկների շարքում։
Ընտանիք
[խմբագրել | խմբագրել կոդը]- Քույրը՝ Նարինե Անտոնյան (ծնվել է 1961 թվականին), սեղանի թենիսի ԽՍՀՄ քառակի չեմպիոն զույգով և խառը զույգերով մրցաշարերում, Եվրոպայի քառակի չեմպիոն զույգով և թիմային առաջնություններում,
- Ամուսինը՝ Գեղամ Վարդանյան (1949-1991), սեղանի թենիսի Եվրոպայի պատանեկան առաջնության յոթակի չեմպիոն մենակ և զույգով, ինչպես նաև թիմային մրցաշարերում, ԽՍՀՄ քառակի չեմպիոն զույգերով առաջնություններում։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Profile». Table Tennis Guide.
- ↑ «Women's doubles results» (PDF). International Table Tennis Federation. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2012 թ․ ապրիլի 12-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 27-ին.
- ↑ «Mixed doubles results» (PDF). International Table Tennis Federation. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2012 թ․ հունիսի 9-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 27-ին.
- ↑ «List of Winners». All About Table Tennis.
- ↑ «Table Tennis World Championship medal winners». Sports123. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 22-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 27-ին.
Աղբյուրներ և արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Фримерман Э. Я. Настольный теннис. — М.: Олимпия-Пресс, 2005. — 80 с. — (Краткая энциклопедия спорта). — ISBN 5-94299-029-8
- Г. Л. Черневич, Е. А. Школьников. Динамо. Энциклопедия. — Olma Media Group, 2003. — С. 34. — 477 с. — ISBN 9785224043996
- Профиль на сайте спортивного клуба города Ветцикон
- Результаты чемпионата Европы среди ветеранов 2005 года
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էլմիրա Անտոնյան» հոդվածին։ |
|