Նարինե Անտոնյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Նարինե Անտոնյան
Անձնական տեղեկություն
Սեռ`իգական
Մասնագիտացում`սեղանի թենիսիստ
Երկիր`Flag of the Soviet Union.svg ԽՍՀՄ, Flag of Armenia.svg Հայաստան և Flag of Germany.svg Գերմանիա
Ծննդյան ամսաթիվ`հունվարի 22, 1961(1961-01-22) (59 տարեկան)
Ծննդավայր`Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ

Նարինե Կորյունի Անտոնյան (հունվարի 22, 1961(1961-01-22), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ մարզիկ, սեղանի թենիսի խաղացող, ԽՍՀՄ քառակի չեմպիոն զույգով (1981, 1983, 1984) և խառը զույգերով (1985) մրցաշարերում, Եվրոպայի քառակի չեմպիոն զույգով մրցաշարում (1980, 1984) և թիմային առաջնությունում (1980, 1984), «Բարեկամություն-84» մրցաշարի մեդալակիր զույգով առաջնությունում (1984)։ ԽՍՀՄ միջազգային կարգի սպորտի վարպետ (1979)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նարինե Անտոնյանը ծնվել է 1961 թվականի հունվարի 22-ին Երևանում։ Սեղանի թենիս խաղալ սովորեցրել է հայրը, երբ նա եղել է վեց տարեկան։ Յոթ տարեկանում սկսել է մարզվել Ռաֆայել Հարությունյանի գլխավորությամբ։ 1976-1978 թվականներին, մասնակցելով պատանեկան մրցաշարերի, յոթ անգամ դարձել է Եվրոպայի չեմպիոն տարբեր կարգերում և տարբեր տարիքային խմբերում։

1978 թվականին Նարինե Անտոնյանը Դույսբուրգում անցկացվող Եվրոպայի առաջնությունում նշել է իր նորամուտը ԽՍՀՄ ազգային հավաքականի կազմում և նվաճել բրոնզե մեդալ զույգով մրցաշարում։ Հետագայում Նարինե Անտոնյանն իր կարիերայի հիմնական հաջողություններին հասել է զույգով մրցաշարերում՝ հանդես գալով իր մշտական խաղընկերոջ՝ Վալենտինա Պոպովայի հետ։ Անտոնյանն ու Պոպովան երեք անգամ հաղթել են ԽՍՀՄ առաջնություններում և երկու անգամ դարձել Եվրոպայի չեմպիոն, ընդգրկվել «Բարեկամություն-84» մրցաշարի մրցանակակիրների թվում։ 1980 և 1984 թվականներին Նարինե Անտոնյանը և Վալենտինա Պոպովան ԽՍՀՄ հավաքականի կազմում հաղթել են Եվրոպայի առաջնություների թիմային մրցաշարերում։

1983 թվականին Նարինե Անտոնյանն ավարտել է Հայաստանի ֆիզկուլտուրայի պետական ինստիտուտը։ 1986 թվականին,, կապված երեխաների ծննդի հետ, երկար ժամանակ դադարեցրել է իր մարզական կարիերան։ 1993 թվականին Հայաստանի հավաքականի կազմում մասնակցել է Գյոտեբորգում անցկացված աշխարհի առաջնությանը։ Հետագայում տեղափոխվել է Գերմանիա և սկսել է հանդես գալ Հագեն քաղաքի ակումբի կազմում[1]։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Քույրը՝ Էլմիրա Անտոնյան (ծնվել է 1955 թվականին), հայ մարզիկ (սեղանի թենիս), Եվրոպայի երկակի չեմպիոն թիմային առաջնություններում (1974, 1976), աշխարհի առաջնությունների մեդալակիր զույգով (1975) և խառը զույգերով (1975) առաջնություններում[2][3][4][5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Tischtennis-Datenbank Bonn, 11. Januar 2005
  2. «Women's doubles results»։ International Table Tennis Federation 
  3. «Mixed doubles results»։ International Table Tennis Federation 
  4. «List of Winners»։ All About Table Tennis 
  5. «Table Tennis World Championship medal winners»։ Sports123 

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Г. Л. Черневич, Е. А. Школьников. Динамо. Энциклопедия. — Olma Media Group, 2003. — 477 с. — ISBN 9785224043996