Աղասի Մանուկյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Աղասի Մանուկյան
Ընդհանուր տեղեկություններ
Ծննդյան թվական 1967 մարտի 27
Ծննդավայր Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Վախճանի թվական մարտի 19, 2018(2018-03-19) (տարիքը 50)
Վախճանի վայր ԱՄՆ
Մարզիչ Արամ Սարգսյան
Մեդալները
Տղամարդկանց հունահռոմեական ոճի ըմբշամարտ
Ներկայացնում էր՝ {{{2}}} Հայաստան
Աշխարհի առաջնություն
Ոսկի Ստոկհոլմ 1993 57 կգ
Եվրոպայի առաջնություն
Արծաթ Աթենք 1994 62 կգ
Արծաթ Բեզանսոն 1995 57 կգ
Աշխարհի գավաթի խաղարկություն
Ոսկի Աթենք 1988 57 կգ

Աղասի Մանուկյան (մարտի 27, 1967({{padleft:1967|4|0}}-{{padleft:3|2|0}}-{{padleft:27|2|0}}), Լենինական, Հայաստան - մարտի 19, 2018({{padleft:2018|4|0}}-{{padleft:3|2|0}}-{{padleft:19|2|0}})[1], Միչիգան, Ամերիկայի Միացյալ Նահանգներ[2]), խորհրդային և հայ հունահռոմեական ոճի ըմբիշ, Եվրոպայի առաջնության կրկնակի արծաթե մեդալակիր (1994, 1995), աշխարհի գավաթակիր (1988), աշխարհի չեմպիոն (1993), ԽՍՀՄ միջազգային կարգի սպորտի վարպետ (1987

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղասի Մանուկյանը ծնվել է 1967 թվականի մարտի 27-ին[3] Լենինականում։ Ըմբշամարտով սկսել է զբաղվել 1977 թվականից՝ Արամ Սարգսյանի ղեկավարությամբ։ 1987 թվականին հաղթել է Եվրոպայի երիտասարդական առաջնությունում։ 1988 թվականին եղել է ԽՍՀՄ ազգային հավաքականի անդամ և նրա կազմում դարձել Աշխարհի առաջնության գավաթակիր։

Հայաստանի անկախացումից հետո հանդես է եկել Հայաստանի ազգային հավաքականի կազմում։ 1993 թվականին Ստոքհոլմում նվաճել է աշխարհի չեմպիոնի տիտղոսը։ Եզրափակչում հաղթել է ռուս հայտնի ըմբիշ, աշխարհի և Եվրոպայի երկակի չեմպիոն Ալեքսանդր Իգնատենկոյին։ Այդ հաջողության շնորհիվ նա պատմության մեջ մտավ որպես առաջին ըմբիշ և երկրորդ մարզիկը (բռնցքամարտիկ Նշան Մունչյանից հետո), ով, հանդես գալով անկախ Հայաստանի դրոշի ներքո, դարձավ աշխարհի չեմպիոն։

Հետագայում Աղասի Մանուկյանը երկու անգամ դարձել է Եվրոպայի առաջնության մրցանակակիր, մասնակցել Ատլանտայի օլիմպիական խաղերին։ 1996 թվականին ավարտել է իր մարզական կարիերան և սկսել զբաղվել մարզչական գործունեությամբ։ 1998–1999 թվականներին եղել է Հայաստանի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ։ 2001–2004 թվականներին աշխատել է Շիրակի մարզի Սպորտկոմիտեում։ 2006 թվականին տեղափոխվել է ԱՄՆ։ 2011 թվականից աշխատել է Մարքեթի (Միչիգան նահանգի) Օլիմպիական կրթական կենտրոնում[4]։

Վախճանվել է ԱՄՆ-ում երկարատև հիվանդությունից հետո, 50 տարեկանում[5]։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Միքայել Ցոլակի Մանուկյան (ծն. 1964) - եղբայրը, խորհրդային հունահռոմեական ոճի ըմբիշ, աշխարհի և Եվրոպայի (1984) երիտասարդական առաջնության չեմպիոն։
  • Սամվել Ցոլակի Մանուկյան (ծն. 1974) - եղբայրը, խորհրդային հունահռոմեական ոճի ըմբիշ, Հայաստանի չեմպիոն, Օլիմպիական խաղերի մասնակից (1996)[6]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]