Ամառային օլիմպիական խաղեր 2008 մեդալներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

2008 թվականի ամառային Օլիմպիական խաղերի մեդալներ, Պեկինում (Չինաստան) կայացած XXIX Ամառային օլիմպիական խաղերում թիմային կամ անհատական մարզական հաջողությունների համար մասնակիցներին տրվող տարբերակիչ պարգևներ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Չինաստանում ոսկին թանկացել էր կրկնակի անգամ, Աթենքում կայացած օլիմպիական խաղերից սկսած, ուստի երկրում մեդալների արտադրությունը արժեցավ միլլիոն դոլարներ։ Հանդիսանալով որպես ֆիզիկական կամ իրավաբանական երկիր, չէր կարող արտադրել ավելի քան 10 մեդալներ՝ գիշեր ու ցերեկ, խաղերի մեդալների արտադրությունը սկսել էին 2007 թվականի հոկտեմբերից։ Պեկինի Օլիմպիական խաղերի մեդալների արտադրությանը մասնակցել է աշխարհի խոշորագույն լեռնահանքային ընկերությունը BHP Billiton Ltd: Աշխատանքի ավարտից հետո նրանք Պեկինի Օլիմպիական և Պարաօլիմպիկ խաղերի կազմակերեպիչներին տվեցին 6 հազար պարգև, որից 2 հազար ոոկե մեդալ։ Ոսկին ձեռք է բերվել չիլիական հանքավայրից Escondida: բրոնզը նույնպես ձեռք է բերվել չիլիական Spence հանքավայրից, իսկ արծաթը բերվել է Ավստրալիայից, որը արտադրվել է Cannington ընկերության գործարանում՝ Կվինսլենդյա։

BHP Billiton ընկերությունը օգտագործել է 1,34 տոննա արծաթ, 830 կիլոգրամ պղինձ, որպեսզի ձուլեն ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներ։ Անկախ մրցանակային մեդալներից արտադրվել է նաև 51 հազար մեդալներ ի հիշատակ Օլիմպիական խաղերի, որի ժամանակ ծախսվել 6,1 տոննա պղինձ։ BHP Billiton ընկերությունը բոլոր մեդալները ձուլել է Չինաստանում։

Դիզայն[խմբագրել | խմբագրել կոդը]

Միջազգային օլիմպիական կոմիտեն ներկայացված 265 տարբերակներից ընտրել էր մեկ նախագծի, այն պատկանում էր Վան Իպենին, որը Չինաստանի գեղարվեստի ակադեմիայի պրոֆեսոր է, որը հայտնի է դիզային ոլորտում։ Աշխատանքի հեղինակը Պեկինի խաղերի ավարտից հետո պատմել է[1].

Երբ ես մտածում էի մեդալի դիզային մասին, ուզում էի, որպեսզի այն արտացոլեր հինգ հազար տարվա չինական պատնությունը և մշակույթը, և միաժամանակ համապատասխաներ օլիմպիական թեմատիկային։ Որոշեցի, որ պետք է լինի նեֆրիտ, դա ավանդական է, և կարևոր էր մեզ համար՝ չինացիներ, քար։

Չինաստանում նեֆրիտը համարվում է ոչ միայն նյութական արժեք, այլ այն ունի հոգևոր արժեք։ Կոնֆուցիուսը խոսել է մի լավ մարդու մասին. «Նրա բարոյականությունը բարձր է, ինչպես նեֆրիտը»։ Բայց այդպիսի ձևը, որն օգտագործվել է օլիմպիական մեդալի պատրաստման համար, քարը՝ օգտագործվել է Չինական մշակույթում ծիսական նպատակներով, և դա համարվում էր որպես Նեբուի երախտագիտության նշան։ Քարը ուներ շրջանի ձև և օղ։ Վանը առաջարկեց այդ գաղափարին ավելացնել քար.

Ես որոշել էի օգտագործել երեք տեսակի քարեր։ Ոսկե մեդալը՝ դա կլինի առավել թանկարժեք սպիտակ նեֆրիտից, մի քիչ թափանցիկ, մի ժամանակ այն կարող էր կրել է միայն կայսրը։ Արծաթը բաց կանաչ քարով, իսկ բրոնզը մուգ կանաչ երանգով։ Որքան բաց գույնի է նեֆրիտը, այնքան ավելի թանկ է։ Մենք օգտագործել ենք՝ միայն կիսաթափանցիկ երանգով քարեր, այն խորհրդանշում է չինական մշակույթը՝ նուրբ, բարակ և կիսաերանգ նորանշան ոճով։

Պեկինի ամառային օլիմպիական խաղերի յուրաքանչյուր մեդալի դարձերեսին փորագրված է 2008 թվականի խաղերի խորհրդանիշը[2], դրանից ներքև` օլիմպիական օղերն են, իսկ դիմային երեսին պատկերված է հաղթանակի աստվածուհին, որի ֆոնին Հունաստանի Պանատինաիկոս մարզադաշտն է, որը 1896 թվականին վերակառուցվել է հատուկ առաջին ժամանակակից օլիմպիական խաղերի համար։

Ոսկե մեդալ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մեդալի քաշ — 152 գ
  • Տրամագիծ — 70 մմ
  • Հաստություն — 6 մմ
  • Բաղադրություն. արծաթ, ոսկեզօծ

Ամառային Օլիմպիական խաղերի ոսկե մեդալը համայրա նույն էր, ինչպես և նախկինում, գրեթե արծաթից, բայց պարունակում էր 6 գ ոսկի, հատկապես կազմում էր 0,19 ունցիա։

MarketWatch հաշվարկների, թանկարժեք մետաղների գները բորսաներում հաշվառում էր անվանապես մեկ ոսկե մեդալով, որի արժեքը ավելի շատ 216 դոլլար էր։

Առաջին անգամ է, որ մեդալը պատրաստելիս բացի արծաթից և ոսկուց օգտագործվել է կիսաթանկարժեք գունագեղ նեֆրիտ քար։ Մեդալի ռևերսին որոշում կայացվեց մեջը դնել նեֆրիտե օղ։

Պատմության մեջ առաջին էր, որ օլիմպիական մեդալների մեջ բացի մետաղներից օգտագործվել է նաև քար։ Նեֆրիտը չի օգտագործվել բորսաներում, դրա համար էլ գնահատել քարի արժեքը դժվար էր, ի տարբերություն օգտագործված մետաղների։ Ոսկու արժեքը բորսայում, մեդալների ստեղծման պահին եղել է մոտ 806 դոլլար մեկ ունցիայի դիմաց և արծաթինը 13.3 դոլլար մեկ ունցիայի դիմաց։

Արծաթե մեդալ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Բաղադրությունը. արծաթ

2008 թվականի վերջին eBay աճուրդում արծաթե մեդալի ցուցադրման ժամանակ գինը եղել է 8 հազար դոլլար[3]։

Բրոնզե մեդալ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Բաղադրությունը. բրոնզ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Интервью газеты Беларусь сегодня с Ван Ипэном». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հունիսի 27-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 22-ին.
  2. փորագրված է վիշապ
  3. Инновационный портал Уральского Федерального округа

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]