Արմեն Նազարյան (ձյուդոիստ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արմեն Նազարյան (այլ կիրառումներ)
Արմեն Նազարյան
Armen-Nazaryan-Judo.PNG
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական
Ազգություն՝Հայ
Մասնագիտացում՝Ձյուդո
Երկիր՝Flag of Armenia.svg Հայաստան
Ծննդյան ամսաթիվ՝հուլիսի 20, 1982 (40 տարեկան)
Ծննդավայր՝Հրազդան,
Հայկական Խորհրդային Սոցիալիստական ՀանրապետությունՀԽՍՀ

Արմեն Նազարյան (հունիսի 20, 1982(1982-06-20), Հրազդան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ձյուդոիստ, Եվրոպայի չեմպիոն (2005) և բազմակի մեդալակիր, Հայաստանի բազմակի չենպիոն, Հայաստանի միջազգային կարգի սպորտի վարպետ (2005)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նազարյանը սկսել է սպորտով զբաղվել 1990 թվականից Հրազդանի սպորտի դպրոցում։ Սկզբում Նազարյանը հետաքրքրված էր բոքսով, սակայն 1993 թվականից տեղափոխվել է ձյուդոյի բնագավառ։ 1995 թվականից նրան մարզում էր Կարեն Աբաջյանը։ 2003 թվականին նա դարձել է երիտասարդների մեջ Եվրոպայի չեմպիոն և նվաճել է բրոնզե մեդալ 2003 թվականի Եվրոպայի առաջնությունում։ Նա նորից դառնում է բրոնզե մեդալակիր 2004 թվականի Եվրոպայի առաջնությունում և մասնակցում է 2004 թվականի Ամառային օլիմպիական խաղերում։ Նազարյանը նվաճել է ոսկե մեդալ 2005 թվականի Եվրոպայի առաջնությունում, որը տեղի է ունեցել Ռոտերդամում՝ հաղթելով բոլոր հինգ մենամարտերում, այդ թվում գործող չեմպիոն Լյուդվիգ Պիզչերին Ավստրիայից։ Նազարյանը եղել է առաջին ձյուդոյի Եվրոպայի չեմպիոնը Հայաստանի պատմության մեջ[1]։ Հետագայում ստանձնել է Հայաստանի ձյուդոի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնը և արդեն որպես մարզիչ հաղթել է Եվրոպայի չեմպիոնի կոչումը`ի շնորհիվ Ֆերդինանտ Կարապետյանի։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Армен Назарян, дзюдо (ռուսերեն)։ rumobile.beeline.am։ Արխիվացված է օրիգինալից 2011-02-18-ին։ Վերցված է փետրվարի 24, 2013