Քննարկում:Արմեն Նազարյան (ձյուդոիստ)

Page contents not supported in other languages.
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ձյուդոյի՞ստ, թե՞ ձյուդոիստ։ Ըստ Աղայանի բառարանի՝ առանց յ-ի է։ Որևէ այլ բառարանում բառը չգտա։ Գուգլի որոնումն էլ է խոսում ձյուդոիստ-ի օգտին՝ 19300 > 95։ Ի՞նչ կասեք։ --23artashes (քննարկում) 08:11, 3 Նոյեմբերի 2015 (UTC)[reply]

Դե եթե ֆուտբոլ+իստ, ուրեմն ձյուդո+իստ։--Լիլիթ (քննարկում) 08:14, 3 Նոյեմբերի 2015 (UTC)[reply]
Ուրեմն օգտագործենք «ձյուդոիստ» տարբերակը։ --Jëo 08:19, 3 Նոյեմբերի 2015 (UTC)[reply]
Հայերեն ուղղագրական կանոններով ա-ից և ո-ից հետո յ-ն գրվում է:--Սամվել (քննարկում) 09:07, 3 Նոյեմբերի 2015 (UTC)[reply]
Հարգելի Սամվել, այդ կանոնը բոլորս շատ լավ գիտենք, սակայն այս դեպքում այն, կարծես թե, չի գործում։ Եթե որևէ բառարանում կա ձյուդոյիստ ձևը, խնդրում եմ տալ հղումը։ --23artashes (քննարկում) 09:12, 3 Նոյեմբերի 2015 (UTC)[reply]
Բառարաններ իհարկե ձեռքիս տակ չկա, ինտերնետով որոնելիս երկու տարբերակն էլ բերում է, սակայն գիտենք մեր հայկական կայքերի զգալի մասը ուղղագրությունների կանոններին մեղմ ասած չեն հետևում, ինչևէ, ինձ համար սկզբունքային չէ, եթե լինի ձյուդոիստ դեմ չեմ:--Սամվել (քննարկում) 09:29, 3 Նոյեմբերի 2015 (UTC)[reply]
Բարի, ուրեմն վերանվանում ենք։ --23artashes (քննարկում) 09:36, 3 Նոյեմբերի 2015 (UTC)[reply]