Իվան Ազդարով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իվան Ազդարով
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական
Մասնագիտացում՝ծանրամարտիկ
Երկիր՝ ԽՍՀՄ և  Հայաստան
Ծննդյան ամսաթիվ՝մայիսի 10, 1916(1916-05-10)
Ծննդավայր՝Ալավերդի, Բորչալուի գավառ, Ռուսական կայսրություն
Մահվան ամսաթիվ՝հունիսի 3, 1993(1993-06-03) (77 տարեկան)
Մահվան վայր՝Երևան, Հայաստան
Ակումբ՝Spartak?
Մարզիչ(ներ)՝Գ. Սիմոնյան, Յա. Սպարե

Իվան Ազդարով (ռուս.՝ Иван Михайлович Аздаров), (մայիսի 10, 1916 թվական, Մադան - հունիսի 3, 1993[1], Երևան), ԽՍՀՄ ծանրամարտիկ, ԽՍՀՄ առաջնությունների հնգակի մրցանակակիր (1944, 1946–1949), Եվրոպայի չեմպիոն (1947), ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ (1948

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Իվան Ազդարովը (Ազդարիդիսը) ծնվել է 1916 թվականի մայիսի 10-ին Մադանում (հիմա կազմում է Ալավերդի քաղաքի մաս), հույների ընտանիքում, որոնց նախնիները այս շրջան են գաղթել 18-րդ դարում՝ պղնձի հանքերում աշխատելու համար[2]։ Ծանրամարտով սկսել է զբաղվել Երևանում՝ Գրիգոր Սիմոնյանի մոտ։ 1944-1949 թվականների ընթացքում 5 անգամ դարձել է ԽՍՀՄ առաջնությունների մրցանակակիր։ 1947 թվականին ԽՍՀՄ ծանրամարտիկների համար դեբյուտային՝ Հելսինկիի Եվրոպայի առաջնությանը, եռամարտում 10 կգ գերազանցելով իր թիմակից Ալեքսանդր Դոնսկուն, շահեց ոսկե մեդալը։ Այդպիսով, նա պատմության մեջ դարձավ ԽՍՀՄ առաջին ծանրամարտիկը, ով նվաճեց Եվրոպայի չեմպիոնի կոչումը[3]։

Սպորտային կարիերայի ավարտից հետո նա 1953 թվականից Սպարտակ ընկերությունում սկսեց զբաղվել մարզչական գործունեությամբ։ Մահացել է 1993 թվականի հունիսի 3-ին։ Թաղված է Երևանի Սովետաշենի գերեզմանոցում։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Միխայիլ (Միշա) Ազդարովը (ծնվել է 1945 թվականին), որդին, քաղաքացիական ավիացիայի և առաջին դասի օդաչու[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Որոշ աղբյուրներում Ազդարովի մահվան տարեթիվը սխալմաբ նշվում է 1998 թվականը
  2. 2,0 2,1 «Երեք ակ, Ծղրիդը և առաջին դասի օդաչուն». 2013 թ․ հոկտեմբերի 25. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ հունիսի 10-ին.
  3. Բարձունքում

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]