Սերգո Համբարձումյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Սարգիս Համբարձումյան
Ambartsumyan SI.jpg
Անձնական տեղեկություն
Սեռ` արական
Ազգություն` Հայ
Մասնագիտացում` Ծանրամարտիկ
Երկիր` Flag of Armenia.svg Հայաստան
Ծննդյան ամսաթիվ` 1910 հունվարի 25
Ծննդավայր` Բիստ
Մահվան ամսաթիվ` ապրիլի 13, 1983(1983-04-13) (տարիքը 73) Մոսկվա
Մահվան վայր` Մոսկվա, ԽՍՀՄ

Սարգիս Ալեքսանդրի Համբարձումյան (իսկական անունը Սարգիս, 25 հունվարի, 1910, Բիստ, Նախիջևանի գավառ, Երևանի նահանգ (ներկայում՝ Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Որդուարի շրջանում) - 13 ապրիլի, 1983, Մոսկվա), հայ խորհրդային ծանրամարտիկ, ԽՍՀՄ եռակի չեմպիոն (1933-1935), աշխարհի ռեկորդակիր, 30 անգամ դարձել է ԽՍՀՄ ռեկորդակիր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սարգիս Համբարձումյանը ծնվել է 1910 թվականին Երևանի նահանգի Նախիջևանի գավառի Բիստ գյուղում (ներկայում՝ Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Որդուարի շրջանում)։ Երբ լրացել է նրա 7 տարին նրա ընտանիքը, փախչելով կոտորածից, տեղափոխվեց Հյուսիսային Կովկաս և հաստատվեց Կիսլովոդսկ քաղաքում, որտեղ ապրում էին նրանց հեռավոր ազգականները։ Այստեղ նրանք ապրել են 10 տարի։ Ընտանիքի մոր և ավագ որդու մահից հետո նրանք վերադարձել են հայրենի գյուղ։ Ընտանիքին օգնելու նպատակով Սերգո Համբարձումյանն աշխատել է որպես մաշիկներ կարող, որմնադիր, այնուհետև որպես վերանորոգող աշխատել է Բաքու-Ջուղա երկաթգծի վրա, աշխատանքի է մեկնել Դոնբասի Նեսվետաևյան հանքավայր։

1930 թվականին Սարգիս Համբարձումանը տեղափոխվել է Երևան և որպես ավտովերանորոգող աշխատանքի է անցել ՆԳԺԿ-ի ավտոտնակում։ Այստեղ նա ուշադրություն է գրավել իր բացառիկ ֆիզիկական ուժի շնորհիվ և «Դինամո» միությունում սկսել է զբաղվել ծանր ատլետիկայով Գրիգոր Սիմոնյանի ղեկավարությամբ։ Մի քանի տարվա ընթացքում նա դառնում է ԽՍՀՄ առաջատար ծանրամարտիկներից մեկը՝ 1933-1935 թվականներին 3 անգամ դառնալով ԽՍՀՄ չեմպիոն և բազմիցս սահմանելով ԽՍՀՄ ռեկորդներ։

Այն բանից հետո երբ 1936 թվականին Մյուրխենում անցկացվող ամառային օլիմպիական խաղերի ժամանակ գերմանացի ատլետ Յոզեֆ Մանգերը հաղթեց ծանր քաշային կարգում և հայտարարվեց աշխարհի ամենաուժեղ մարդը, ԽՍՀՄ քաղաքական իշխանությունները խորհրդային մարզիկների առաջ խնդիր դրեցին գերազանցել Մանգերի ցույց տված արդյունքը։ Այդ խնդրի կատարումը հանձնարարվեց Սարգիս Համբարձումյանին, ում հետ սկսեց աշխատել հայտնի ծանրամարտիկ և մարզիչ Յան Սպարրեն։ 1938 թվականի դեկտեմբերին Երևանում Սարգիս Համբարձումյանը սահմանեց եռամարտի համաշխարհային ռեկորդ՝ գերազանցելով Մանգերի արդյունքը։ Այդ ռեկորդը չընդունվեց Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի կողմից, որովհետև սահմանվել էր ոչ պաշտոնական մրցության ժամանակ։ Սակայն դրա շնորհիվ Սարգիս Համբարձումյանը մեծ ճանաչման արժանացավ ինչպես Հայաստանում, այնպես էլ ողջ ԽՍՀՄ տարածքում։ Նա հրավիրվեց Կրեմլ՝ հանդիպելու Իոսիֆ Ստալինի հետ. Սարգիս Համբարձումյանը դարձավ ԽՍՀՄ առաջին մարզիկը, որ պարգևատրվեց «Պատվո նշան» շքանշով։

Հայրենական մեծ պատերազմի սկզբում Սարգիս Համբարձումյանը զինվորագրվեց Թամանյան դիվիզիային, սակայն ռազմաճակատ մեկնելու ճանապարհին նրան նկատում է դիվիզիայի հրամանատար Ս. Զաքիյանը, ով, ճանաչելով իր նշանավոր հայրենակցին, հետ է ուղարկում նրան

Սարգիս Համբարձումյանի հուշատախտակը Աղայան փողոցում

Սարգիս Համբարձումյանը շարունակել է զբաղվել ծանրամարտով և 1946 թվականին մասնակցել է Փարիզում անցկացվող ծանրամարտի աշխարհի առաջնությանը, որին խորհրդային մարզիկները մասնակցում էին առաջին անգամ։ Այնտեղ նրան հաջողվեց սահմանել համաշխարհային ռեկորդ ձախ ձեռքով պոկում վարժությունում, սակայն նրա հավաքած միավորների ընդհանուր քանակը բավարար չեղավ մրցանակի արժանանալու համար։ Դրանից կարճ ժամանակ անց Սարգիս Համբարձումյանը մրցության ժամանակ իրեն վատ է զգում կորցնում գիտակցությունը։ Շտապօգնության մեքենայով նրան տեղափոխում են նրան հիվանդանոց, որտեղ մարզիկի մոտ ախտորոշվում է սրտի միկրոինֆարկտ։ Սարգիս Համբարձումյանը, ով հիվանդության պատճառով այլևս չէր կարող զբաղվել ծանրամարտով, որովհետև նրան հակացուցված էր ֆիզիկական ծանրաբեռնվածությունը, որոշ ժամանակ ստիպված է լինում աշխատել որպես տաքսու վարորդ, այնուհետև «Մասիս» ռեստորանում բացում է սեփական խորովածանոցը։

Մահացել է Մոսկվայում 1983 թվականի ապրիլի 13-ին սրտային անբավարարությունից։ Թաղված է Երևանում։

Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1930 և 1931 թվականներին դարձել է Հայաստանի չեմպիոն, իսկ 1932 թվականին՝ Անդրկովկասի չեմպիոն և ԽՍՀՄ կրկնակի ռեկորդակիր։
  • 1933 թվականին Մինսկում առաջին անգամ դարձել է ԽՍՀՄ չեմպիոն։
  • 1934 և 1935 թվականներին դարձել է ԽՍՀՄ չեմպիոն։
  • 1938 թվականին սահմանել է երկու նոր համաշխարհային ռեկորդներ։
  • 1946 թվականին Փարիզում անցկացվող աշխարհի առաջնությունում զբաղեցրել է 5-րդ տեղը։

Մրցանակներ և կոչումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Համաշխարհային ռեկորդ սահմանելու համար պարգևատրվել է «Պատվո նշան» շքանշանով (№ 5, 1939),
  • ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ (1961)։

Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2000 թվականին Հայաստանում թողարկվել է Համբարձումյանին նվիրված նամականիշ։

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Սերգո Համբարձումյանի՝ համաշխարհային ռեկորդ սահմանելու առթիվ Երևանի մարզադաշտում բեմադրվել է ռազմամարզական ներկայացում, որում Սերգո Համբարձումյանը կատարել է Սասունցի Դավթի դերը[1]:

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]