Դինամո (համամիութենական խորհուրդ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Դինամո (այլ կիրառումներ)

«Դինամո», ֆիզիկական կուլտուրայի և սպորտի համամիութենական Վլադիմիր Իլիչ Լենինի շքանշանակիր ընկերության հայկական հանրապետական խորհուրդ։ Հիմնվել է 1925 թվականի դեկտեմբերի 20-ին, Երևանում։ Կազմակերպիչներն էիև Հ․ Գարգալոյանը, Հ․ Սիմոնյանը, Գ․ Ալիխանյանը, Ա․ Ստեփանյանը։ 1931 թվականի հոկտեմբերին տեղի է ունեցել «Դինամո»-ի անդրանիկ սպարտակիադան։ 1932-1941 թվականներին «Դինամոն» լույս է ընծայել «Սովետական Հայաստանի դինամոյական» ամսագիրը, աճող սերնդի ֆիզիկական դաստիարակության ամրապնդման համար ներդրել ՊԱՊ համա–լիր նոր մարզաձևը։ 1935 թվականին կազմակերպվել է «Պատանի դինամոյական» կոլեկտիվը։ 1976 թվականի տվյալներով այնտեղ ընդգրկված է 5000 պատանի։ 1930-1940-ական թվականներ Հայաստանում սպորտի զարգացմանը նպաստեցին դինամոյականներ, աշխարհի և ԽՍՀՄ ռեկորդսմեններ ու չեմպիոններ Ս․ Համբարձումյանը, Ռ․ Մանուկյանը (ծանր աթլետիկա), Գ․ Իսրայելյանը, Է․ Արիսաակեսյանը (բռնցքամարտ), Ս․ Վարդանյանը, Ա․ Կարապետյանը, Ա․ Նազարյանը (ըմբշամարտ), Վ․ Վասիլյան, Ա․ Սոկրյուկովը (լող), 1940-1970 թվականներին՝ աշխարհի, Եվրոպայի և ԽՍՄ չեմպիոններ ու մրցանակակիրներ հնգամարտիկ Ի․ Նովիկովը, Ն․ Մուշեղյանը (ազատ ոճի ըմբշամարտ), Վ․ Հովսեփյանը (թեթև աթլետիկա), Կ․ Բոսաանջյանը (հրաձգություն), Վ․ Զախարենկոն (հնգամարտ), Կ․ Սարոյանը, Ս․ Դուրյանը (բռնցքամարտ), Ս․ Քոչարյանը, Վ․ Կուվշինկինը, Դ․ Համբարձումյանը (ջրացատկ), Վ․ Հարությունյանը (դասական ըմբշամարտ), Է․ Անտոնյանը, Գ․ Վարդանյանը, Բ․ Բուռնազյանը (սեղանի թենիս), Ն․ Ավետիսյանը (հեծանվային սպորտ), Ա․ Կարագյանը (սուսերամարտ), Գ․ Թորոսյանը, Ռ․ Հովհաննիսյանը, Գ․ Մովսիսյանը, Ա․ Մելքոնյանը (ծանր աթլետիկա)։ Սեղանի թենիսի տղամարդկանց թիմը 1973 թվականին նվաճել է ԽՍՀՄ գավաթը։ «Դինամո»-ում զբաղվում են սպորտի 22 ձևով։ 1955-1975 թվականներին «Դինամոն» պատրաստել է ԽՍՀՄ սպորտի վաստակավոր 3 վարպետ, միջազգային կարգի 15 վարպետ, ԽՍՀՄ սպորտի 293 վարպետ, ԽՍՀՄ վաստակավոր 5 վարպետ, ՀԽՍՀ վաստակավոր 45 մարզիչ, աշխարհի՝ 8, Եվրոպայի 13 չեմպիոններ ու մրցանակակիրներ և ԽՍՀՄ 134 չեմպիոև։ «Դինամոն» ունի մարզադահլիճներ, խաղահրապարակներ, լողավազաններ, հրաձգարաններ և այլ կառույցներ, որտեղ անցկացվում են համամիութենական ու միջազգային մրցումներ։ 1973 թվականին «Դինամո»-ի կենտրոնական խորհրդի նախաձեռնությամբ Երևանում բացվել է ջրացատկի մանկապատանեկան առաջին դպրոցը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 394