Jump to content

Հայկանուշ Դանիելյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Դանիելյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Հայկանուշ Դանիելյան
Հիմնական տվյալներ
Ծնվել էդեկտեմբերի 3 (15), 1893[1] կամ դեկտեմբերի 15, 1893(1893-12-15)[2]
Թիֆլիս, Ռուսական կայսրություն[3][1]
Երկիր Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Մահացել էապրիլի 19, 1958(1958-04-19)[3][1][2] (64 տարեկան)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[3][1]
ԳերեզմանԹոխմախի կենտրոնական գերեզմանատուն
Ժանրերօպերա
Մասնագիտություներաժշտության ուսուցիչ, քաղաքական գործիչ, դերասանուհի, օպերային երգչուհի և երգչուհի
Երգչաձայնքնարակոլորատուրային սոպրանո[1]
Գործիքներվոկալ
ԱշխատավայրԹբիլիսիի օպերայի և բալետի թատրոն, Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն[1], Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա[1] և Երևանի միջնակարգ մասնագիտական երաժշտական դպրոց Չայկովսկու անվան
ԿրթությունՍանկտ Պետերբուրգի կոնսերվատորիա (1920)[1]
Պարգևներ
Լենինի շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմի ժամանակ անձնվեր աշխատանքի համար» մեդալ
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ և Ստալինյան մրցանակ
 Haykanush Danielyan Վիքիպահեստում

Հայկանուշ Բաղդասարի Դանիելյան (դեկտեմբերի 3 (15), 1893[1] կամ դեկտեմբերի 15, 1893(1893-12-15)[2], Թիֆլիս, Ռուսական կայսրություն[3][1] - ապրիլի 19, 1958(1958-04-19)[3][1][2], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[3][1]), հայ օպերային երգչուհի (քնարակոլորատուրային սոպրանո), հայ դասական երգարվեստի վարպետ, ԽՍՀՄ Պետական մրցանակի դափնեկիր։ Հայ երգիչներից առաջինն է արժանացել ԽՍՀՄ ժողովրդական արտիստի կոչմանը (1939)[4]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայկանուշ Դանիելյանը ծնվել է Թիֆլիսում։ 1920 թվականին ավարտել է Պետրոգրադի կոնսերվատորիան։ 1920-1932 թվականներին երգել է Պետրոգրադի և Թիֆլիսի օպերային թատրոններում։ 1924 թվականին երգիչներ Լևոն Իսեցկու և Շարա Տալյանի հետ մասնակցել է Լենինականի օպերա-օպերետային խմբի ներկայացումներին, հանդես եկել համերգներով։ 1941-1951 թվականներին դասավանդել է Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայում, 1943-1948 թթ. եղել է վոկալի ամբիոնի վարիչ, 1949 թվականից՝ պրոֆեսոր։ 1949-1952 թվականներին եղել է Պյոտր Չայկովսկու անվան երաժշտական դպրոցի տնօրենը, 1932-1948 թթ.՝ Երևանի օպերայի և բալետի թատրոնի մեներգչուհի։ 1941 թվականին նկարահանվել է «Երևան» հեռուստաֆիլմերի ստուդիայում նկարահանած «Հայկական կինոհամերգ» ֆիլմում[5][6]։

1941 թվականից եղել է ԽՄԿԿ անդամ։ 1946-1950 թթ. եղել է ԽՍՀՄ Գերագույն խորհրդի 2-րդ գումարման պատգմավոր, Հայկական ԽՍՀ 1-ին և 3-րդ գումարման պատգամավոր։

Մահացել է 1958 թվականի ապրիլի 19-ին Երևանում։ Թաղված է Թոխմախի գերեզմանատանը։

Հայկանուշ Դանիելյանի կատարումներն աչքի են ընկել կատարման վարպետությամբ, նուրբ արտահայտչամիջոցներով ու անմիջականությամբ։ Համերգային ծրագրում կատարել է հայ և արտասահմանցի կոմպոզիտորների՝ Չայկովսկու, Ռիմսկի-Կորսակովի, Ռախմանինովի, Գլազունովի երգերից ու ռոմանսներից։ Առանձնահատուկ ներշնչանքով է մեկնաբանել «Ծիծեռնակ», Կոմիտասի «Չինար ես», «Քելե-քելե», «Քելեր-ցոլեր» երգերը, Սպենդիարյանի «Առ սիրուհիս», Մելիքյանի «Սև կաքավիկ», «Ծիլ-ծիլա» և այլ ռոմանսներ[7]։

Արա Սարգսյան, Մարտիրոս Սարյան, Հայկանուշ Դանիելյան, Ս. Մարտիրոսյան, Ավետիք Իսահակյան, Վաղարշ Վաղարշյան, 1945թ.
Փոստային նամականիշ՝ նվիրված 20-րդ դարի հայ մշակույթի նվիրյաներին՝ Համո Բեկնազարյան, Ալեքսանդր Թամանյան, Վահրամ Փափազյան, Վասիլ Թայիրով, Լեոնիդ Ենգիբարյան, Հայկանուշ Դանիելյան, Սերգեյ Համբարձումյան, Հրանտ Շահինյան, Թորոս Թորամանյան

Պարգևներ, մրցանակներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մատենագիտություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 2000.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 საქართველოს ბიოგრაფიული ლექსიკონი (վրաց.) — 2001.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 3,8 Даниэлян Айкануш Багдасаровна // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  4. Даниэлян Айкануш Багдасаровна
  5. «Haykanush Danielyan». IMDb. Վերցված է 2018 թ․ հուլիսի 27-ին.
  6. Даниэлян Айкануш Багдасаровна (1893-1958) // Вокально-энциклопедический словарь: Биобиблиография : в 5 т. / М. С. Агин. - М., 1991-1994.
  7. «Հայկանուշ Դանիելյան | Music of Armenia». www.musicofarmenia.com. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 5-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 27-ին.
  8. Հայկանուշ Դանիելյանի անվան արվեստի դպրոց
  9. 2000. THE CONTRIBUTION OF ARMENIANS TO 20th CENTURY CULTURE

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հայկանուշ Դանիելյան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 282