Վասիլ Թայիրով
Վասիլ Թայիրով | |
|---|---|
| Ծնվել է | հոկտեմբերի 20 (նոյեմբերի 1), 1859[1][2] Ղարաքիլիսա, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1][2] |
| Մահացել է | ապրիլի 23, 1938[3] (78 տարեկան) Օդեսա, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ[2] |
| Գերեզման | Օդեսայի Երկրորդ քրիստոնեական գերեզմանատուն |
| Քաղաքացիություն | |
| Ազգություն | հայ |
| Մասնագիտություն | գինեգործ |
| Հաստատություն(ներ) | Պետական գույքի նախարարություն և Խաղողագործության և գինեգործության ինստիտուտ |
| Ալմա մատեր | Մոսկվայի Կ. Ա. Տիմիրյազևի անվան գյուղատնտեսական ակադեմիա (1884)[4] |
| Տիրապետում է լեզուներին | ռուսերեն |
Վասիլ Եգորի Թայիրով (հոկտեմբերի 20 (նոյեմբերի 1), 1859[1][2], Ղարաքիլիսա, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1][2] - ապրիլի 23, 1938[3], Օդեսա, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ[2]), հայազգի խորհրդային այգեգինեգործ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1905 թվականին Օդեսայում հիմնել է գինեգործական գիտափորձնական առաջին կայանը (Թայիրովի անվան խաղողագործության և գինեգործության ԳՀԻ, Ուկրաինական ԽՍՀ)։ 1892-1918 թվականներին և 1927-1932 թվականներին Թայիրովը եղել է իր կազմակերպած «Վեստնիկ վինոդելիյա» («Вестник виноделия») ամսագրի խմբագիրը։ Գիտական աշխատանքները նվիրված են այգեգործական վիճակագրությանը, ավազահողերում խաղողի վազի սննդառության, ԽՍՀՄ-ում խաղողի սորտերի նկարագրության և շրջանացման, ինչպես նաև ֆիլոքսերայի դեմ պայքարի մեթոդների մշակման հարցերին։ Եղել է 18 գիտական ընկերությունների իսկական և թղթակից անդամ։ Թայիրովի անունով է կոչվել ՀԽՍՀ էջմիածնի շրջանի Փարաքար գյուղի խաղողագործական խորհրդային տնտեսությունը։
Երկեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Виноградное вино и алкоголизм, Одесса, 1915;
- Укрепление и использование песков в связи с культурой 1923.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Сб. посвященный В.Е. Таирову в ознаменование 40- летию его деятельности, ч. 2, Чевствование, Одесса, 1926.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2000.
- 1 2 3 4 5 6 Ով ով է. հայեր (հայ.) / Հ. Այվազյան — Երևան: Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2005. — հատոր 1. — էջ 421.
- 1 2 https://web.archive.org/web/20110716132255/http://samu.org.ua/armvestnik/Arm_Vestnik36_Small.pdf
- ↑ Энциклопедия виноградарства (ռուս.) — Кишинёв: Молдавская советская энциклопедия, 1986. — ISBN 978-0-01-360551-0
| Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վասիլ Թայիրով» հոդվածին։ |
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վասիլ Թայիրով» հոդվածին։ |
| ||||||||||
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 136)։ |