Հայկանուշ Դանիելյանի անվան արվեստի դպրոց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հայկանուշ Դանիելյանի անվան արվեստի դպրոց
Տեսակդպրոց
Հիմնադրված է1968
Անվանված էՀայկանուշ Դանիելյան
ՏնօրենՆաիրա Դիվանյան
Երկիր Հայաստան
ՏեղագրությունԵրևան
ՀասցեԵրևան, Նոր Նորք վարչական շրջան, Գայի պողոտա 17

Հայկանուշ Դանիելյանի անվան արվեստի դպրոց, մշակութային և նախնական մասնագիտական հաստատություն Երևանի Նոր Նորք վարչական շրջանում։ Անվանվել է ի պատիվ հայ դասական երգարվեստի վարպետ Հայկանուշ Դանիելյանի։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայկանուշ Դանիելյանի անվան արվեստի դպրոցը հիմնադրվել է 1968 թվականին, որպես «Հայկանուշ Դանիելյանի անվան թիվ 9 երաժշտական դպրոց», 1992 թվականի հոկտեմբերին վերանվանվել է «Հայկանուշ Դանիելյանի անվան թիվ 3 արվեստի դպրոց»։ 2003 թվականի փետրվարին դպրոցը կրկին վերանվանվել է «Երևանի քաղաքապետարանի Հայկանուշ Դանիելյանի անվան արվեստի դպրոց ՊՈԱԿ», 2009 թվականի սեպտեմբերին դարձել է «Նոր Նորք վարչական շրջանի Հայկանուշ Դանիելյանի անվան արվեստի դպրոց ՀՈԱԿ»[1]։

Բաժիններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դպրոցն ունի դաշնամուրային, լարային, ազգային, փողային նվագարանների, վոկալի (դասական, ժողովրդական, էստրադային), կիթառի (դասական, ակուստիկ, բաս) բաժիններ, հարվածային գործիքների դասարան, գեղարվեստի (կերպարվեստ, դիզայն, խեցեգործություն, քանդակագործություն), պարարվեստի (լատինաամերիկյան, ժողովրդական, ազգերի, ժամանակակից) բաժիններ, ստեղծագործական դասարան[2]։

Հայտնի շրջանավարտներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Էդմոն Մակարյան՝ ՀՀ կոմպոզիտորների միության անդամ
  • Միքայել Հախնազարյան՝ թավջութակահար (Գերմանիա)
  • Արաքս Մուխսի-Հովեյան՝ դաշնակահար (Գերմանիա)
  • Արաքս Սարգսյան՝ դաշնակահար (Շվեյցարիա)
  • Լիկա Հախնազարյան՝ դաշնակահար (Շվեյցարիա)
  • Գևորգ Ղարաբեկյան՝ ջութակահար (Գերմանիա)
  • Վահե Հայրապետյան՝ կոմպոզիտոր, ռադիոհաղորդավար

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]