Ծանրամարտի միջազգային ֆեդերացիա
| Ծանրամարտի միջազգային ֆեդերացիա | |
|---|---|
| Տեսակ | Սպորտային միջազգային ֆեդերացիա |
| Հիմնադրված | 1905 |
| Գլխադասային գրասենյակ | Լոզան, Շվեյցարիա |
| Կայք | iwf.sport(անգլ.) |
Ծանրամարտի միջազգային ֆեդերացիա (անգլ.՝ International Weightlifting Federation (IWF)), միջազգային կազմակերպություն, որը զբաղվում է ծանրամարտի մրցումների անցկացմամբ։
Կազմակերպության անդամ են 187 երկրի ծանրամարտի ազգային ֆեդերացիաներ[1]։ ԾՄՖ-ի և նրա եվրոպական մասնաճյուղի կենտրոնական գրասենյակը գտնվում է Բուդապեշտում։ Կազմակերպության պաշտոնական լեզուներն են անգլերենը, ֆրանսերենը, իսպաներենը և ռուսերենը, բայց քանի որ ԾՄՖ-ի կանոնադրությունը գրված է անգլերեն, բոլոր վիճելի հարցերը քննարկվում են միայն այս լեզվով։
Կազմակերպության ներկայիս ղեկավարությունն իրականացնում է կազմակերպության բյուրոն, բյուրոն կազմված է նախագահից, 6 փոխնախագահներից, գլխավոր քարտուղար-գանձապահից և կազմակերպության ևս 8 անդամներից։ Ամենակարևոր որոշումները կայացնում է Գերագույն մարմինը` տարեկան ամենամյա կոնգրեսում։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Միջազգային կազմակերպություն ստեղծելու առաջին փորձը, որի հովանու ներքո անցկացվելու էին ծանրամարտի աշխարհի և մայրցամաքային աշխարհի բոլոր առաջնությունները, կատարվել է 1905 թվականին, սակայն այն չի պսակվել հաջողությամբ։ 1912 թվականին տեղի է ունեցել ծանրամարտի միջազգային առաջին կոնգրեսը, որի ժամանակ որոշվել է ստեղծել ծանրամարտի համաշխարհային միություն։ Այս կազմակերպության ստեղծման գործընթացը ձգձգվել և ընդհատվել է Առաջին համաշխարհային պատերազմի պատճառով։
1920 թվականին ստեղծվել է ծանրամարտի միջազգային ֆեդերացիան (ֆրանսերեն՝ Federation International Halterophile- FIH): 1949 թվականից մինչև 1968 թվականը այն կոչվել է ծանրամարտի և բոդիբիլդինգի միջազգային ֆեդերացիա (FIHK): Հետագայում, կազմել է անկախ մարմնամարզության միջազգային ֆեդերացիան (IFBB) (անգլ.՝ International Federation of Body-Builders (IFBB) և կազմակերպությանը վերադարձվել է FIH անվանումը, իսկ 1972 թվականին ստացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիա անվանումը։
ԾՄՖ-ի նախագահներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| # | Տարիներ | Նախագահ | Երկիր |
|---|---|---|---|
| 1. | 1905-1912 | Հանձնաժողով առանց նախագահի | |
| 2. | 1912-1920 | Պիտեր Տատիչ | |
| 3. | 1920-1923 | Ժյուլ Ռոսեթ | |
| 4. | 1923-1924 | Ջիմ Լինդեն | |
| 5. | 1924-1937 | Ժյուլ Ռոսեթ | |
| 6. | 1937-1941 | Ջիմ Լինդեն | |
| 7. | 1941-1946 | Պաշտոնը թափուր էր | |
| 8. | 1946-1952 | Ժյուլ Ռոսեթ | |
| 9. | 1952-1952 | Դիթտրիչ Ուորթման | |
| 10. | 1952-1960 | Բրունո Նիգբերգ | |
| 11. | 1960-1972 | Կլարենս Ջոնսոնը | |
| 12. | 1972-2001 | Գոթֆրիդ Շոդլեն | |
| 13. | 2001 - մինչև հիմա | Թամաշ Այան | |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]
| ||||||||||||||||||||