Սարգիս Վարդանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Սարգիս Վարդանյան (այլ կիրառումներ)
Picto Info sciences exactes.png
Սարգիս Վարդանյան
Ծնվել է սեպտեմբերի 20, 1917({{padleft:1917|4|0}}-{{padleft:9|2|0}}-{{padleft:20|2|0}})
Երևան, Ռուսական կայսրություն
Մահացել է ապրիլի 4, 1997({{padleft:1997|4|0}}-{{padleft:4|2|0}}-{{padleft:4|2|0}}) (79 տարեկանում)
Ազգություն հայ
Մասնագիտություն քիմիկոս
Հաստատություն(ներ) Ն. Չելինսկու անվան օրգանական քիմիայի ինստիտուտ
Անդամակցություն Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիա
Ալմա մատեր Երևանի պետական համալսարան
Պարգևներ Կարմիր Աստղի շքանշան Հայրենական պատերազմի II աստիճանի շքանշան և Հայրենական պատերազմի I աստիճանի շքանշան
Կուսակցություն ԽՄԿԿ
Երեխա(ներ) Ռուբեն Վարդանյան և Գայանե Վարդանյան

Սարգիս Համբարձումի Վարդանյան (սեպտեմբերի 20, 1917թ., Շուլավեր - ապրիլի 4, 1997), հայ քիմիկոս, Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս, Հայաստանում օրգանական քիմիայի դպրոցի հիմնադիրներից։ Նրա անունը լայնորեն հայտնի է ինչպես մեր երկրում, այնպես էլ նրա սահմաններից դուրս։ Ացետիլենի քիմիայի, հագեցած հետերոցիկլիկ միացությունների ասպարեզում նրա կատարած հետազոտությունները շատ քիմիկոսների համար աշխատանքային ուղեցույց են։

Գործունեությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

1930-ական թվականներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1936 թվականին ավարտել է Շուլավերի միջնակարգ դպրոցը։ Դրան հաջորդող մեկ տարում հարևան Բրդաձոր գյուղի դպրոցում աշխատել է որպես ուսուցիչ։ 1937-1941 թվականներին կրթությունը շարունակել է Երևանի պետական համալսարանի քիմիական ֆակուլտետում։

1940-ական թվականներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այնուհետև՝ 1941-1946 թվականներին ծառայել է խորհրդային բանակում։ 1943 թվականին պարգևատրվել է Կարմիր աստղի շքանշանով։ Նույն թվականին ընդունվել է ԽՄԿԿ շարքերը։

1944 թվականին պարգևատրվել է Հայրենական պատերազմի երկրորդ աստիճանի, իսկ 1945 թվականին Հայրենական պատերազմի առաջին աստիճանի շքանշանով։ 1946-1949 թվականներին եղել է ԽՍՀՄ ԳԱ Ի.Դ. Զելինսկու անվան օրգանական քիմիայի ինստիտուտի ասպիրանտ։ 1949 թվականին շնորհվել է քիմիական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։

1950-ական թվականներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1951-1955 թվականներին ԽՍՀՄ ԳԱ Ի.Դ. Զելինսկու անվան օրգանական քիմիայի ինստիտուտի դոկտորանտ։ 1953-1968 թվականներին ՀԽՍՀ ԳԱ օրգանական քիմիայի ինստիտուտի ացետիլենի քիմիայի լաբորատորիայի վարիչ։ 1955 թվականին շնորհվել է քիմիական գիտությունների դոկտորի գիտական աստիճան։ 1955-1967 թվականներին կարդացել է «Չհագեցած միացությունների քիմիայի» հատուկ կուրս Երևանի պետական համալսարանի քիմիական ֆակուլտետում։

1960-ական թվականներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1963 թվականին եղել է տեսական և կիրառական քիմիայի 14-րդ միջազգային գիտաժողովի պատգամավոր Լոնդոնում: 1964 թվականին շնորհվել է պրոֆեսորի գիտական կոչում։ 1967 թվականին կարդացել է ացետիլենի քիմիայի գծով դասախոսություններ Փարիզի գիտահետազոտական կենտրոններում և բուհերում։ 1967-1970 թվականներին ՀԽՍՀ ԳԱ նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտի չհագեցած միացությունների հիմքի վրա կատարվող կենսաբանորեն ակտիվ նյութերի սինթեզի լաբորատորիայի վարիչ։ 1969 թվականին հետերոցիկլիկ միացությունների քիմիային նվիրված 11-րդ միջազգային կոնգրեսի պատգամավոր Մոնպելիեում (Ֆրանսիա

1970-ական թվականներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1970 թվականին պարգևատրվել է «Աշխատանքային արիության համար` ի նշանավորումն Վ.Ի. Լենինի ծննդյան 100–ամյակի» մեդալով։ 1970-1987 թվականներին եղել է ՀԽՍՀ ԳԱ Ա.Լ. Մնջոյանի անվան նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտի տնօրեն։ 1971 թվականին ընտրվել է ՀԽՍՀ ԳԱ թղթակից անդամ։ Երեք տարի անց շնորհվել է Հայկական ՍՍՀ գիտության վաստակավոր գործչի պատվավոր կոչում և դարձել է Հայկական սովետական հանրագիտարանի խմբագրական խորհրդի անդամ։ Նույն թվականին դարձել է Կոնֆորմացիոն անալիզի 9-րդ միջազգային գիտաժողովի պատգամավոր Օտտավայում։ 1975 թվականին հետերոցիկլիկ միացությունների քիմիային նվիրված միջազգային կոնգրեսի պատգամավոր Զագրեբում (Հարավսլավիա1976 թվականին բնական միացությունների քիմիայի 4-րդ հնդկա-սովետական գիտաժողովի պատգանավոր Լակնաու քաղաքում (Հնդկաստան)։ Մասնակցել է Գերմանական Դեմոկրատական Հանրապետության քիմիական ընկերության գիտաժողովին (Լայպցիգ1977 թվականին ընտրվել է Հայկական ԽՍՀ գիտությունների ակադեմիայի իսկական անդամ։ 1977-1987 թվականներին ՀԽՍՀ ԳԱ քիմիական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս քարտուղարի տեղակալ։ 1978 թվականին «Химико-фармацевтический журнал»- ի խմբագրական խորհրդի անդամ։ Գիտության զարգացման մեջ ներդրած վաստակի համար պարգևատրվել է Հայկական ՍՍՀ ԳԱ,,Վաստակագրով,,, Հայկական ԽՍՀ Գերագույն սովետի պատվոգրով։ Պարգևատրվել է։ Ացետիլենի քիմիայի գծով դասախոսություններ է կարդացել ԳՖՀ-ում՝ օրգանական քիմիայի յոթ ինստիտուտների հրավերով։ 1979 թվականին դասախոսություններ է կարդացել,,Աբջոն,, և ,,Սինտեքս,, ֆիրմաների հրավերով (ԱՄՆ

Սարգիս Վարդանյանի հուշատախտակը Երևանի Մաշտոցի պողոտայում

1980-ական թվականներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1980 թվականին բնական միացությունների քիմիայի 11-րդ միջազգային գիտաժողովի պատգամավոր (Կանարյան կղզիներ)։ 1981 թվականին բնական միացությունների քիմիայի 5-րդ հնդկա-սովետական գիտաժողովի պատգամավոր Պունա քաղաքում (Հնդկաստան)։ 1982 թվականին բնական միացությունների քիմիայի 12-րդ միջազգային գիտաժողովի պատգամավոր (Կանարյան կղզիներ)։ 1983 թվականին պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով։ 1984 թվականին հետերոցիկլիկ միացությունների քիմիայի 8-րդ միջազգային կոնգրեսի պատգամավոր Բրատիսլավայում (Չեխոսլովակիա)։ 1985 թվականին պարգևատրվել է Հայրենական պատերազմի 2-րդ աստիճանի երկրորդ շքանշանով։ 1987-1994 թվականներին ՀԽՍՀ ԳԱ քիմիական և երկրաբանական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս քարտուղար և ՀԽՍՀ ԳԱ նախագահության անդամ։

1990-ական թվականներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1988-1997 թվականներին՝ «Հայկական քիմիական ամսագրի» գլխավոր խմբագիր։ 1994-1997 թվականներին՝ ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիա նախագահի խորհրդական։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուսում և Ծառայություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սարգիս Համբարձումի Վարդանյանը ծնվել է 1917 թվականին սեպտեմբերի 20-ին, Շուլավեր գյուղում (այժմ Վրաստանի Մարնեուլի շրջանի Շահումյան ավան)։ 1936 թվականին միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո տեղափոխվում է Երևան և 1937 թվականին ընդունվում Երևանի պետական համալսարանի քիմիական ֆակուլտետը։ 1941 թվականին վերջին կուրսն ավարտելուց անմիջապես հետո մեկնում է ռազմաճակատ, հասնում մինչև Բեռլին: Ռազմաճակատում ցուցաբերած արիության ու խիզախության համար Սարգիս Վարդանյանը պարգևատրվում Է մի շարք շքանշաններով ու մեդալներով։ 1946 թվականին նա զորացրվում է բանակից և նույն տարում Երևանի համալսարանում հանձնում պետական քննությունները, միաժամանակ աշխատելով ՀԽՍՀ ԳԱ քիմիայի ինստիտուտում։ Նույն թվականին ընդունվում է ԽՍՀՄ ԳԱ օրգանական քիմիայի ինստիտուտի ասպիրանտուրան։ 1949 թվականին, ժամկետից շուտ ավարտելով այն, Սարգիս Վարդանյանը պաշտպանում է թեկնածուական դիսերտացիա։

Աշխատանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոտ երկու տարի Մոսկվայում աշխատելուց հետո, 1951 թվականին վերադառնում է Երևան և շարունակում Մոսկվայում սկսած աշխատանքները ենինային և դիենինային համակարգերի քիմիական փոխարկումների ուսումնասիրության ուղղությամբ։ 1951 թվականին Սարգիս Վարդանյանն ընդունվում է ԽՍՀՄ ԳԱ օրգանական քիմիայի ինստիտուտի դոկտորանտուրան և առանց արտադրությունից կտրվելու կատարում լայնածավալ հետազոտություններ տարբեր ալկօքսիկետոնների սինթեզի և փոխարկման ասպարեզում, 1955 թվականին սկզբին հաջողությամբ պաշտպանում է դոկտորական դիսերտացիա «Ալկօքսիկետոնների և տարբեր դիրքերում ալկօքսիլ խումբ պարունակող վինիլացետիլենային սպիրտների սինթեզը և փոխարկումները» թեմայով։

Առանձին ճյուղեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Սարգիս Վարդանյանը մանրամասն ուսումնասիրել է ֆունկցիոնալ խմբեր պարունակող տարբեր ացետիլենային միացությունների հիդրատացման ռեակցիայի մեխանիզնը և ուղղվածությունը, բացահայտել եռակի կապի հիդրատացման ուղղվածության կախումը միջանկյալ π-կոմպլեքսի կառուցվածքից, ինչպես նաև տարածական գործոններից։ Բեղմնավոր գիտական գործունեությունը, տեսական հիմնավոր պատրաստվածությունը Սարգիս Վարդանյանին հնարավորություն են տալիս անցնելու ղեկավար աշխատանքի ՀԽՍՀ ԳԱ օրգանական քիմիայի ինստիտուտում։ 1953 թվականին նշանակվում է ացետիլենի քիմիայի լաբորատորիայի վարիչ, իսկ 1956 թվականին, նույն ինստիտուտի տնօրենի տեղակալ՝ գիտական գծով։ Նա գլխավորում է գիտական աշխատակիցների և ասպիրանտների մի մեծ խմբի աշխատանքները։

Ացետիլեն և ածանցյալների քիմիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Սարգիս Վարդանյանի ղեկավարությամբ խոր հետազոտություններ են տարվում ացետիլենի և նրա ածանցյալների քիմիայի ասպարեզում։ Այստեղ դրսևորվում է նրա տաղանդն ու ինտուիցիան չհագեցած միացությունների քիմիայի ուսումնասիրման գործում, որն այդ ժամանակ օրգանական քիմիայի բնագավառում հետազոտությունների հիմնական ուղղություններից մեկն էր։ Սարգիս Վարդանյանին են պատկանում ացետիլենային, վինիլացետիլենային և դիվինիլացետիլենային համակարգերին նուկլեոֆիլ և էլեկտրոֆիլ միացման ռեակցիաների մանրակրկիտ հետազոտությունները։ Ացետիլենի, վինիլացետիլենի և նրանց ածանցյալների քիմիայի ասպարեզում պարբերական ուսումնասիրությունները հանգեցրին բազմաթիվ պոլիֆունկցիոնալ միացությունների սինթեզի մեթոդների մշակմանը և ացետիլենալլեն-կումուլենային նոր վերախմբավորման բացահայտմանը, որն իրավամբ կրում է «Վարդանյանի վերախմբավորում», անունը։ Այդ հետազոտությունների շնորհիվ մատչելի դարձած տեղակալված վինիլացետիլենային կարբինոլները ելանյութ ծառայեցին նոր, նախկինում անհայտ մի մեծ խումբ դիվինիլկետոնների սինթեզի համար։ Դրանց ստացման համար առաջարկվեց երկու ուղի՝ դեհիդրատացում, դրա ընթացքում ստացվող դիվինիլացետիլենային համակարգերի հետագա հիդրատացմամբ և ելանյութ՝ կարբինոլների անմիջական իզոմերացում։ Ծծմբաջրածնի ներգործությամբ այդ վինիլկետոնները փոխակերպված են տետրահիդրոթիոպիրան-4-ոնների, իսկ դրանց ջուր միացնելու միջոցով ստացված են տետրահիդրոպիրան-4-ոններ։ Ամյակի և առաջնային ամինների ու դիվինիլկետոնների փոխազդեցությամբ սինթեզված են բազմաթիվ պիպերիդին-4-ոններ։ Սարգիս Վարդանյանի վինիլացետիլենի քիմիայի ասպարեզում հիմնական հետազոտությունները և կոնցեպցիաներն արտացոլված են «Վինիլացետիլենի և նրա ածանցյալների քիմիան», մենագրության մեջ, որտեղ հնարավորին չափ ամփոփված են գոյություն ունեցող բոլոր գրական տվյալները, որոնք վերաբերում են տեսականորեն ու գործնականորեն կարևոր այդ հարցին։ Քիմիական գրականության մեջ դավինիլացետիլենի քիմիային նվիրված առաջին մենագրությունն է ոչ միայն ԽՍՀՄ-ում, այլև արտասահմանում։ Սարգիս Վարդանյանը առաջիններից մեկը գիտակցեց, որ գիտության զարգացման նոր փուլը պահանջում է ոչ միայն սերտ կապ քիմիայի ու կենսաբանության միջև, այլև այդ երկուսի խոր, փոխադարձ ներթափանցում։ Նա շատ ջանքեր ներդրեց այդ գաղափարի իրականացման համար։ Վինիլացետիլենային միացությունների ստացման դյուրությունը և մատչելիությունը, դրանց ճկունությունը քիմիական փոխարկումներում Սարգիս Վարդանյանին հնարավորություն տվեցին կամուրջ գցել ացետիլենի քիմիայի և հետերոցիկլիկ միացությունների քիմիայի միջև, որոնք դեղամիջոցներ ստեղծելու անհրաժեշտ ելանյութերի հիմնական խմբերից են։ Այդպիսով նա տվեց չհագեցած միացությունների հիման վրա կենսաբանորեն ակտիվ նյութերի սինթեզի հիմնական ուղղությունները։ Այդ պատճառով 1968 թվականին հունվարին Սարգիս Վարդանյանն իր լաբորատորիայով փոխադրվում է Ա.Լ. Մնջոյանի անվան նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտ՝ որպես ացետիլենի հիման վրա կենսաբանորեն ակտիվ նյութերի սինթեզի լաբորատորիայի վարիչ։

Ազոտ պարունակող հետերոցիկլեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ազոտ պարունակող հետերոցիկլերը նոր դեղանյութեր որոնելու և ընտրելու համար օգտագործվող քիմիական միացությունների հիմնական խմբերից են։ Ոչ պակաս հետաքրքրություն են ներկայացնում հագեցած հետերոցիկլերի այնպիսի սակավ ուսումնասիրոած համակարգերը, ինչպիսիք են տետրահիդրոպիրանը և տետրահիդրոթիոպիրանը, որոնք պիպերիդինից տարբերվում են միայն հետերոատոմով՝ օղակում։ Առաջին անգամ ցույց է տրված, որ տարբեր կառուցվածք ունեցող տետրահիդրոպիրան-4-ոնները, տետրահիդրոթիոպիրան-4-ոնները և 4-պիպերիդոնները փոխադարձաբար փոխարկելի են։ Այսպիսով լաբորատորիայում հայտնաբերվեց հետերոցիկլիկ միացությունների քիմիայի համար կարևոր՝ նշված հետերոցիկլերի փոխադարձելիությունը։ Միացությունների բոլոր երեք համակարգերի հետ զուգահեռաբար տարվող հետազոտությունները թույլ տվեցին բացահայտել օղակում հետերոատոմի դերն ու նշանակությունը ինչպես օրգանական քիմիայի դիրքերից, այնպես էլ միացությունների ակտիվության տեսակետից։ Նման մեթոդաբանական մոտեցում էր կիրառված հագեցած հետերոցիկլերի ածանցյալների սինթեզի և փոխարկումների ուսումնասիրության հիմքում։ Հետազոտությունների հիմնական ուղղություններ հանդիսացան 4-և 4,4- տեղակալված տետրահիդրոպիրանների և պիպերիդինների սինթեզը, հետերոցիկլերի բիցիկլիկ ածանցյալների ստեղծումը, որոնք իրենցից ներկայացնուն են հիմնական հետերոցիկլերի կոնդենսված, չկոնդենսված և սպիրոցիկլիկ ածանցյալներ։ Կենսաբանորեն ակտիվ նյութերի ստեղծման ասպարեզում ձեռք բերված հաջողությունները սերտորեն կապված են նոր սինթետիկ մեթոդների և ռեակցիաների մշակման հետ, որոնք թույլ են տալիս ստանալ պոլիֆունկցիոնալ սինտրոններ՝ նրանց ռեակցիոն կենտրոններն առաջադրված խնդիրների լուծման համար օգտագործելու նպատակով։ Այսպիսով, սինթեզված հագեցած վեցանդամանի 4-կետոնները օգտագործվեցին մի շարք դեռևս անհայտ ամինների, հիդրազինների, ալդեհիդների ու կետոնների, թթուների, նիտրիլների, β-կետոէսթերների ու β-դիկետոնների, β-կետոալդեհիդների, օքսինիտրիլների և ամինաթթուներիստացման համար։ Վերջինները լայնորեն օգտագործվեցին կոնդենսված, չկոնդենսված, չկոնդենսված և սպիրոցիկլիկ համակարգերի սինթեզի համար։ Մասնավորապես 3-ֆորմիլ-4-կետոտետրահիդրոպիրանների, տետրահիդրոթիոպիրանների և պիպերիդինների օգտագործումը հետերոցիկլացման ռեակցիաներում տարբեր ռեագենտների հետ թույլ տվեցին ստանալ վերը նշված հետերոցիկլերով կոնդենսված մի շարք պիրազոլներ, իզոքսազոլներ և պերիմիդիններ։ Վերջինների նատրիումական աղերի՝քլորական արիլդիազոնիումի հետ փոխազդեցության և ստացված հիդրազոնների հետագա ցիկլացման հետևանքով սինթեզվեցին ինդոլատետրահիդրոպիրաններ և պիպերիդիններ։ Կոնդենսված պոլիցիկլիկ համակարգերի ստացմանն է հանգեցնում նաև վերը նշված հետերոցիկլիկ 4-կետոնների փոխազդեցությունը մալոնական թթվի նիտրիլի կամ ցիանքացախաթթվի էսթերի հետ՝ ծծմբի առկայությամբ, որի հետևանքով ստացվում են 2-ամինա-3-էթօքսիկարբոնիլ (ցիանա) թիոֆեններ՝ կոնդենսված տետրահիդրոպիրանային, տետրահիդրոթիոպիրանային և պիպերիդինային օղակներով։ Ստացված միացություններում ֆունկցիոնալ խմբերի օգտագործումը թույլ տվեց ստանալ ավելի բարդ պոլիցիկլիկ համակարգեր և, մասնավորապես, թիենոպիրիմիդիններ՝ կոնդենսված թթվածին, ծծումբ և ազոտ պարունակող հագեցած վեցանդամանի հետերոցիկլերի հետ։ Լայնորեն հետազոտվեցին ուսումնասիրվող հետերոցիկլերի ֆունկցիոնալ ածանցյալների հետերոցիկլացման ռեակցիաները, որոնք հանգեցնում են չկոնդենսված բիհետերոցիկլերի սինթեզին։ Ուսումնասիրվեցին, մասնավորապես, տետրահիդրոպիրանի և տետրահիդրոթիոպիրանի ստացված դիկարբոնիլային ածանցյալների փոխազդեցության ռեակցիաները տարբեր 1,2-, 1-3- և 1,4 – բինուկլեոֆիլների, ինչպես նաև նույն բինուկլեոֆիլների փոխազդեցությունը դիկարբոնիլային ածանցյալներին համապատասխանող էթօքսիմեթիլենային ածանցյալների հետ։ Լայնորեն օգտագործված են տետրահիդրոպիրանի, տետրահիդրոթիոպիրանի և պիպերիդինի 4-ֆորմիլածանցյալները նոր, նախկինում անհայտ սպիրոհետերոցիկլիկ համակարգերի սինթեզի համար։

Գլիցիդային թթուներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կատարվող հետազոտությունների ընթացքում մանրամասն ուսումնասիրված է տարբեր կառուցվածք ունեցող գլիցիդային թթուների դեկարբօքսիլացման ռեակցիան։ Հաստատված է, որ հակառակ օքսիրանային ցիկլի β(C-O) կապի պարտադիր բացման մասին գոյություն ունեցող պատկերացումների, կանգլիցիդային թթուների բազմաթիվ կառուցվածքային տիպեր, որոնցում դեկարբօքսիլացման ժամանակ տեղի է ունենում a(C-O) կապի բացում։ Ստացված տվյալները հանգեցրին մի ընդհանուր օրինաչափության՝ցանկացած կառուցվածք ունեցող գլիցիդային թթուների դեկարբօքսիլացման ընթացքում օքսիրանային ցիկլի բացմանն ուղղություն տալու համար։ Դա հնարավորություն է տալիս կանխագուշակել ստացվող կարբոնիլային միացության կառուցվածքը։ Գտնված է 2-տեղակալված-5-կարբէթոքսի-4-մեթիլպիրիմիդինների ռեցիկլացման ռեակցիան՝ 2-տեղակալված-5-ացիլ-4-օքսիպիրիմիդինների։ Բացահայտված է 5-բենզիլիդենամինա-1,3-դիֆենիլպիրազոլների 4-բենզիլիդեն-5-իմինապիրազոլներին վերախմբավորման փաստը։ Ստացված միացությունների կենսաբանական փորձարկումը բացահայտեց մի շարք հետաքրքիր օրինաչափություններ, որոնք հիմք են հանդիսանում ցավազրկող-անզգայացնող, հակաստրեսային, հակաջղաձգային, հանգստացուցիչ, հոգեբուժական և հակադեպրեսիվ ներգործություն ունեցող նոր, բարձր էֆեկտիվությամբ միացությունների հետագա նպատակադրված սինթեզի համար։ Առաջարկված է հիպոթեզ, որը բացատրում է տարբեր ծագում ունեցող թմրեցնող ցավազրկողների և տարբեր համակարգերի պատկանող քիմիական միացությունների շարքում միատեսակ ակտիվության դրսևորումների պատճառը։ Այդ հիպոթեզի դրույթների հիման վրա սինթեզված է պիպերիդինի մի շարք ածանցյալներ, որոնք ընտրովի դրսևորում են ցավազրկող կամ դրան հակառակ էֆեկտ։ Սինթեզված միացությունների քիմիական կառուցվածքի և դեղաբանական ազդեցության միջև եղած կապի հետազոտությունը հանգեցրեց որոշակի եզրակացությունների.

  1. Տետրահիդրոպիրանի ածանցյալները, հատկապես տետրահիդրոպիրան-4-կարբոնային թթվի ամինաէսթերներն ունեն սրտի անոթները լայնացնող հատկություն։
  2. Չկոնդենսված բիցիկլերը՝ տետրահիդրոպիրանի և տետրահիդրոթիոպիրանի ածանցյալները գործնականորեն, անկախ նշված հագեցած հետերոցիկլերի 4-րդ դիրքում գտնվող հետերոցիկլի տիպից, ցուցաբերում են հակամուտագեն ակտիվություն։
  3. Սպիրոհետերոցիկլիկ միացությունները դրսևորում են ինչպես հակադեպրեսիվ, այնպես էլ սերո տոնինի նկատմամբ MAO-ի ակտիվությունն ընտրովի բարձրացնելու հատկություն։
  4. Տետրահիդրոպիրանային և տետրահիդրոթիոպիրանային օղկով կոնդենսված թիոֆենները, թիենոպիրիմիդինները և թիենոդիազեպիններն ունեն հակաջղաձգային ազդեցություն։ Ընդ որում ավելի շեշտված ազդեցություն ունեն տետրահիդրոպիրանի ածանցյալները։ Նշված համակարգերի պիրիմիդինային օղակում, որոշակի փոխարինողների առկայության դեպքում, միացություններն սկսում են դրսևորել համակցված հակաջղաձգային և հանգստացուցիչ ազդեցություն։ Նշված թիենոպիրիմիդինների նատրիումական աղերը փորձարարական պայմաններում ունեն կենդանիների ֆիզիկական աշխատունակությունը և դիմացկունությունը բարձրացնելու մեծ ունակություն։
  5. Պիպերիդինի ածանցյալների չկոնդենսված բիցիկլերն ունեն հոգեբուժական ազդեցություն և, մասնավորապես, հոգեխթանիչներ են հանդիսանում։
  6. Ամինապիպերիդինի ածանցյալները՝կախված տեղակալող խմբերի բնույթից, կարող են դրսևորել կա´մ ցավազրկող ակտիվություն, կա´մ թմրադեղային ցավազրկողներին հակառակ ազդեցություն։

Այսպիսով, Սարգիս Վարդանյանի կողմից ստեղծագործաբար մշակվում է օրգանական միացությունների կառուցվածքի և նրանց կենսաբանական ներգործության միջև եղած կապի պրոբլեմը։ Հարուստ փաստացի տվյալների հիման վրա հայտնաբերվեցին օրինաչափություններ, որոնք թույլ տվեցին իրագործել նոր՝ կենսաբանորեն ակտիվ միացությունների նպատակաուղղված սինթեզ։ Արդյունքում նրանց ստեղծած մեկ պրեպարատը ենթարկվում է կլինիկական փորձարկման, իսկ երեքը գտնվում են նախակլինիկական հետազոտությունների շրջանում։ 1970 թվականին Սարգիս Վարդանյանը նշանակվում է ՀԽՍՀ ԳԱ նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտի տնօրեն։ Նա զարգացնում է այն բաժինների գործունեությունը, որոնք էական դեր են կատարում քիմիական գիտության հարստացման և դեղանյութերը բժշկության մեջ ներդնելու գործում։ Նա շատ աշխատանք ու ջանքեր ներդրեց ինստիտուտի բարեկարգման և աշխատասեր կոլեկտիվ ստեղծելու գործում։ Նրա նախաձեռնությամբ կազմակերպվեցին ժամանակակից գիտական սարքավորումներով հագեցած նոր լաբորատորիաներ, որոնք հանրապետությունում դարձան քիմիական հետազոտությունների հայտնի կենտրոններ։ 1971 թվականին Սարգիս Վարդանյանն ընտրվում է ՀԽՍՀ ԳԱ թղթակից անդամ, իսկ 1977 թվականին՝ իսկական անդամ։ 1973 թվականին նա ընտրվում է քիմիական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս քարտուղարի տեղակալ, իսկ 1987 թվականին՝ քիմիական և երկրաբանական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս քարտուղար, ինչպես նաև ՀԽՍՀ ԳԱ նախագահության անդամ։ Լայն է ակադեմիկոս Սարգիս Վարդանյանի գիտահասարակական գործունեության շրջանակը։ Քիմիայի զարգացումը հանրապետությունում պահանջում է համապատասխան կադրերի պատրաստում, և Սարգիս Վարդանյանը զգալի ժամանակ և ուժեր է ներդնում բարձր որակավորում ունեցող քիմիկոսների պատրաստման կարևոր գործում։ Սարգիս Վարդանյանի ինքնատիպ քիմիական դպրոցը մեծ ճանաչում ունի։ Նրա ղեկավարությամբ գրվել են 45 թեկնածուական և 5 դոկտորական դիսերտացիաներ։ Նա կատարել և նաև մանկավարժական աշխատանք Երևանի պետական համալսարանում։ Սարգիս Վարդանյանը Հայկական սովետական հանրագիտարանի, ,«Химия природных соединений», «Химико фармацевтический журнал»- ի և «Հայկական քիմիական անսագրի», խմբագրական խորհրդի անդամ է, իսկ 1988 թվականից՝ վերջինիս գլխավոր խմբագիր։ Ակադեմիկոս Սարգիս Վարդանյանը բազմիցս մասնակցել է միջազգային գիտաժողովների. նա զեկուցումներով հանդես է եկել Կանադայում, Հարավսլավիայում, Հնդկաստանում, ԳՖՀ-ում, ԱՄՆ-ում, Իսպանիայում, Ֆրանսիայում, Անգլիայում, Կիպրոսում, Հունգարիայում, Չեխոսլովակիայում և ԳԴՀ-ում։ Գիտական բեղմնավոր գործունեության համար Սարգիս Վարդանյանը պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով, ՀԽՍՀ ԳԱ նախագահության «Վաստակագրով» , նրան շնորհվել է Հայկական ԽՍՀ գիտության վաստակավոր գործչի պատվավոր կոչում։ Իր բազմակողմանի գործունեությամբ, կազմակերպական ընդունակություններով, շրջապատի հանդեպ ցուցաբերած ուշադրությամբ Սարգիս Վարդանյանն արժանացել է համընդհանուր սիրո և հարգանքի։[1]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]