Գայանե Վարդանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Վարդանյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Գայանե Վարդանյան
Ծնվել էմարտի 14, 1954(1954-03-14) (70 տարեկան)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունկենսաքիմիկոս
Ալմա մատերԵրևանի պետական համալսարան (1976)
Գիտական աստիճանկենսաբանական գիտությունների դոկտոր (1997) և պրոֆեսոր (2005)
ՀայրՍարգիս Վարդանյան

Գայանե Սարգսի Վարդանյան (մարտի 14, 1954(1954-03-14), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ կենսաքիմիկոս։ Կենսաբանական գիտությունների դոկտոր (1997), պրոֆեսոր (2005)։

Ակադեմիկոս, ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ Սարգիս Վարդանյանի դուստրը, քիմիկոս-օրգանիկ Ռուբեն Վարդանյանի քույրը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գայանե Վարդանյանը ծնվել է 1954 թվականին Երևանում։ 1976 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանը։ 1977-1988 թվականներին աշխատել է ՀԽՍՀ ԳԱ Կենսաքիմիայի ինստիտուտում, 1988 թվականից՝ Երևանի պետական բժշկական ինստիտուտի կենսաքիմիայի ամբիոնում[1]։

Աշխատանքները վերաբերում են ալոքսանային շաքարախտի ժամանակ լոշտակի նյութամզվածքի և չհագեցած եռոքսիթթուների նշանակությանը լիպիդների նյութափոխանակության որոշ շարժընթացների կարգավորման գործում։ Զբաղվում է նաև օպիոիդախթանիչ նյարդաշարժահաղորդ (նեյրոտրանսմիսիա) շարժընթացի խանգարման և շաքարախտային նեյրոպաթիայի կենսաքիմիական մեխանիզմների ուսումնասիրությամբ[2][3]։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ԵՊԲՀ ոսկե մեդալ, 2005

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Կենսաքիմիայի ամբիոն». www.ysmu.am (ամհարերեն). Վերցված է 2017 թ․ փետրվարի 3-ին.(չաշխատող հղում)
  2. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.
  3. «Вартанян, Гаянэ Саркисовна - Роль модификационных преобразований липидного компонента мембран в регуляции некоторых нейро-эндокринных взаимоотношений : автореферат дис. ... доктора биологических наук : 03.00.04 - Search RSL». search.rsl.ru (ռուսերեն). Վերցված է 2017 թ․ փետրվարի 3-ին.