Լոշտակ
Առաջարկվում է այս և Լոշտակ սովորական հոդվածները միացնել իրար: (քննարկում) |
Լոշտակ | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Ինֆրաթագավորություն | Streptophyta |
Վերնաբաժին | Բարձրակարգ բույսեր (Embryophyta) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
Կարգ | Դդմածաղկավորներ (Cucurbitales) |
Ընտանիք | Դդմազգիներ (Cucurbitaceae) |
Տրիբա | Bryonieae |
Ցեղ | Լոշտակ (Bryonia) L., 1753 |
Լոշտակ (լատ.՝ Bryónia), մարմնատակ, մարդախոտ, օձախոտ, օձի խաղող, դդմազգիների ընտանիքի, բազմամյա խոտաբույսերի ցեղ։
Կենսաբանական նկարագիր[խմբագրել | խմբագրել կոդը]
Արմատները հաստացած են, պալարանման։ Ցողունները նիստավոր են, մագլցող և փաթաթվող, բարձրությունը 2-4 մ է։ Տերևները հնգաբլթակ են, հերթադիր, խորը կտրտված կամ ամբողջական։ Ծաղկաբույլերը տերևանութային են, ծաղիկները՝ միասեռ, դեղնականաչավուն։ Ծաղկում է հունիս-օգոստոս ամիսներին։ Պտուղը գնդաձև, եռաբուն, սև կամ կարմրավուն հատապտուղ է։ Մեր հանրապետությունում հանդիպում են երկու տեսակ՝ սպիտակը և երկտունը։ Երկու տեսակն էլ թունավոր են և բուժական առումով գրեթե չեն տարբերվում իրարից։ Ծաղկում է հունիս-հուլիս ամիսներին, պտղակալում՝ հուլիս-օգոստոսին։ Աճում է թփուտների արանքում, գետահովիտներում, այգիների ցանկապատերի վրա, անտառի բացատներում՝ որպես մոլախոտ։ Մագլցող բեղիկներով ամրանում է ծառերին կամ որևէ հենարանի և տալիս փարթամ աճ։
Քիմիական բաղադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Արմատում հայտնաբերված են գլիկոզիդներ, խեժ, ֆիտոստերին, դաբաղանյութեր, եթերայուղ, միզանյութ, խնձորաթթվական աղեր, օսլա։
Նշանակություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Դեղաբույս է. արմատները պարունակում են գլիկոզիդներ (բրիոնին, բրիոնիդին, բրիոնոլ, բրիոնիցին), խեժ (որն օժտված է լուծողական հատկությամբ), ֆիտոստերին, ստերոլ, աղանյութեր, կումարիններ, եթերայուղ, միզանյութ, աղեր, օսլա և այլն, սերմերը՝ ալկալոիդներ, չսառչող ճարպայուղ (20-25%), տերևները՝ վիտամիններ C, E, կարոտին (A նախավիտամին)։ Թարմ արմատների թուրմը մտնում է «Ակոֆիտ» պատրաստուկի բաղադրության մեջ, որը կիրառվում է պոդագրայի, ռևմատիզմի, նյարդացավերի ժամանակ։ Ժողովրդական բժշկության մեջ արմատների հյութը, թուրմը, եփուկը, արմատափոշին օգտագործում են տարբեր հիվանդությունների բուժման ժամանակ (որպես միզամուղ, վերքամոքիչ, հակաբորբոքային, ցավամոքիչ, խորխաբեր, արյունահոսությունը դադարեցնող միջոց)։ Սերմերն առաջացնում են լուծ և փսխում, եթերայուղն օժտված է մանրէասպան, արմատների ջրիկ մզվածքը՝ միջատասպան հատկություններով։ Բույսն ամբողջությամբ թունավոր է։ Հայաստանի Հանրապետությունում արտադրում են «Լոշտակ» դեղամիջոցը (2003)։
Տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Հայտնի է 10, Հայաստանում՝ 2 տեսակ՝ լոշտակ սպիտակ (B. alba), լոշտակ երկտուն (B. dioica)։ Տարածված է Արագածոտնի, Շիրակի, Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի, Սյունիքի և այլ մարզերում։ Աճում է ստորին լեռնայինից մինչև վերին լեռն, գոտի (մինչև 2300 մ բարձրություներում)՝ թփուտներում, գետահովիտներում, այգիների ցանկապատների վրա, անտառի բացատներում, քարքարոտ վայրերում և այլն։ Հայտնի են 12 տեսակներ, որոնք ընդունված են USDA-ում[1]։ Դրանցից 10-ը աջակցում են մոլեկուլային-ֆիլոգետիկ վերլուծությանը[2]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 661)։ ![]() |