Աբգար Ե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Աբգար Vից)
Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Աբգար (այլ կիրառումներ)
Picto infobox prétendant à un trône.png
Աբգար Ե
Abgarwithimageofedessa10thcentury.jpg
Աբգար թագավորը, Սբ. Կատերինայի վանք, Սինայ լեռ
Մահացել է՝ 50[1]
Տոհմ Աբգար
քաղաքական գործիչ

Աբգար V Ուքքամա (ծննդյան և մահվան թվականներն անհայտ), Օսրոյենեի (Եդեսիայի թագավորություն) արքա մ.թ.ա. 4 թվական - մ.թ. 7 թվական և մ.թ. 13 - 50 թվականներ, ըստ ավանդության՝ ընդունել է քրիստոնեություն դրանով դառնալով 1-ին դարի անդրանիկ քրիստոնյա թագավորը։ Հայ առաքելական եկեղեցու տոնելի սուրբ է։ Ըստ Մովսես Խորենացու «Հայոց պատմության», եղել է Հայոց թագավոր։[2]

Մովսես Խորենացին պատմում է, որ Աբգար V-ը, «լսելով Փրկչի սքանչելագործությունների համբավը և հավատալով, որ դրանք մարդու զորություններ չեն, այլ Աստծու», իր բանբերների միջոցով թուղթ՝ նամակ-խնդրագիր է ուղարկում Երուսաղեմ՝ Փրկչին, որպեսզի նա գա և բժշկի իրեն, որովհետև նրա մարմինն ապականված էր չարաչար ցավերով՝ բորոտությամբ։ Աբգարը արժանանում է Փրկչի պատասխանին, որտեղ ասվում է, որ Փրկիչը կուղարկի իր աշակերտներից մեկին, որը կգա, «կբժշկի և կյանք կշնորհի քեզ և քեզ հետ եղողներին»։ Փրկչի համբարձվելուց հետո Թովմաս առաքյալը Եդեսիա է ուղարկում Թադեոս առաքյալին, որը բուժում է Աբգարին, քաղաքի բոլոր հիվանդներին ու ախտավորներին, քարոզում Ավետարանը և Եդեսիայի եպիսկոպոս կարգում Ադդե անունով մետաքսագործին, ապա մեկնում, ըստ Մովսես Խորենացու, Աբգարի քեռորդու՝ Հայոց Սանատրուկ թագավորի արքունիք։

Աբգար թագավորը հայկական թղթադրամի վրա

Աբգարը դարձի գալով նամակներ (թղթեր) է հղում Հռոմի Տիբերիոս կայսրին, Ասորեստանի Ներսեհ թագավորին, Պարսից Արտաշիր թագավորին, «որպեսզի նրանք ևս ընդունեն Հիսուս Քրիստոսին՝ որպես Աստծո Որդու և Փրկչի»։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Record #11850018X // Gemeinsame Normdatei Ստուգված է հոկտեմբերի 16-ին 2015:
  2. Մովսես Խորենացի «Հայոց պատմության»

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]