Խ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տառատեսակները
Հայերենի այբուբեն
Ա ա Ծ ծ Ջ ջ
Բ բ Կ կ Ռ ռ
Գ գ Հ հ Ս ս
Դ դ Ձ ձ Վ վ
Ե ե Ղ ղ Տ տ
Զ զ Ճ ճ Ր ր
Է է Մ մ Ց ց
Ը ը Յ յ Ւ ւ
Թ թ Ն ն Փ փ
Ժ ժ Շ շ Ք ք
Ի ի Ո ո և
Լ լ Չ չ Օ օ
Խ խ Պ պ Ֆ ֆ

Խ, խ, (անունը՝ խե), հայկական այբուբենի 13-րդ տառը։ Թվային արժեքը՝ «40»։ Ստեղծել է Մեսրոպ Մաշտոցը 405 - 406 թվականներին։ Միջնադարում օգտագործվել են «երկաթագիր», «գրչագիր», «նոտրգիր», «շղագիր» տառատեսակները։

Յունիկոդում ներկայացված է՝

  • մեծատառ՝ «Խ». U+053D
  • փոքրատառ՝ «խ». U+056D

Ստեղծումը և ձևերը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստեղծել է Մեսրոպ Մաշտոցը՝ տառակերտման՝ սեփական սկզբունքով։ Կազմված է երեք ուղղաձիգ՝ երկար և դրանից աջ, կենտրոնում, միմյանցից հավասար հեռավորության վրա գտնվող կարճ և լայն տարրերից։ Հորիզոնական նուրբերով կարճը վերևից միանում է երկարին, իսկ լայնը ներքևից միանում է կարճին՝ խ։

Ունի բոլոր հինգ տառատեսակները, որոնցում պահպանել է գծագրական յուրահատկությունները՝ ենթարկվելով տառատեսակի առանձնահատկություններին։

  • Գրչագիր Խ-ն գրվում է երկու տողերի միջև։ Ներդաշնակության համար լայնը հավասարվել է կարճին՝ Խ, հաճախ աջ կողմի երկու տարրերը իջել են մինչև ստորին տողագիծը և հավասարվել երկարին։ Գրվում է ուղղաձիգ և աջ թեքված՝ խ։ Օգտագործվում է բոլորգրում որպես գլխագիր, հաճախ երկարը սրությամբ իջնում է տողից ցած։
  • Երկաթագիր Խ-ն ստեղծվել է գրչագրի հենքից, որտեղ կարճը և լայնը իրար են միանում կոր նուրբով՝ Խ. գեղագրության նկատառումներով հաճախ նրանք ևս կորանում են։ Երկաթագիրն օգտագործվում է նաև որպես գլխագիր, որտեղ երկարը ձգվում է վերև, իսկ ստորին մասը իջնում տողագծից ցած՝ բարակող ծայրով։
  • Բոլորգիր Խ, որը նույնպես ստեղծվել է գրչագրի հենքից, ի տարբերություն նախորդների, գտնվում է մի տողագծի վրա, ընդ որում, կարճով և լայնով նստում է տողագծին՝ Խ, իսկ երկարը վերին մասից

երկարում է վերև, ստորին մասով իջնում ցած։ Բոլորգրից ստեղծվել է շղագիրը՝ ապա նոտրգիրը (XIV դարում)՝ խ։

Արտասանությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

«Խ» նշանագրում է հայերենի ետնալեզվային պարզ շփական խուլ բաղաձայն հնչյունը (հնչույթը)։ Ե'վ գրաբարում, և՝ միջին հայերենում, և՝ ժամանակակից հայերենում Խ-ն պահպանում է իր հնչույթային արժեքը։ Երբեմն սահմանափակ թվով բառերում ղ ձայնեղ հնչյունը, խլանալով, հնչում է խ (թուխտ<թուղթ, մախթէլ<մաղթել)։ Բարբառներում կան խ>հ և հ>խ փոփոխություններ (խաղալ>հաղալ, խուրձ>հուրձ, նախիր >նահիր և հագար > խազար, հինգ>խինգ և այլն)։

Թվային արժեք[խմբագրել | խմբագրել կոդը]

Խ նշանակել է քառասուն և քառասուներորդ, բյուրի նշանով (Խ)՝ չորս հարյուր հազար։ Արաբ, թվանշանների գործածությունից հետո էլ օգտագործվել է քանակական և դասական թվականի արժեքներով։ Այժմ օգտագործվում է միայն դասական թվականի նշանակությամբ (Գլուխ Խ= Գլուխ քառասուներորդ)։

Կրկնակ բաղաձայններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կրկնակ խ-ով գրվող գոյականներից են՝

Բրայլով ներկայացումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Braille Ô.svg Braille X.svg
Արլ. Արմ.
Dots
1456
Dots
1346

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png