Երկաթագիր
Երկաթագիրը հայկական գրատեսակ է։ Ստեղծել է Մեսրոպ Մաշտոցը որպես գլխագիր։ Նաև վիմագրության գիր է, գրվել է քարի վրա երկաթե գրոցով, որից ստացել է երկաթագիր անունը։ Բանասիրության մեջ կոչվում է «բուն մեսրոպյան» կամ «մեսրոպյան երկաթագիր»։ Ամենահարգի հայկական գրատեսակն է։ Ի տարբերություն գրչագրի, որի հենքի վրա առաջացել է երկաթագիրը, երկար ու կարճ գծերը իրար են միանում ոչ թե ուղիղ, այլ կոր նուրբով։ Գրվում է երկու տողագծերի միջև, բացառությամբ որոշ տառերի (ք, փ), որոնց երկար գիծը ձգվում է ներքև, իսկ լայնը հեռանում երկարից՝ նուրբի ուղղությամբ։ Գրչության հիմնական գիր է եղել 5-ից 13-րդ դարերում։ Վիմագրության մեջ և որպես գլխագիր օգտագործվում է 5-րդ դարից մինչև այսօր։ Գլխագրի ժամանակ երկար գիծը ձգվում է վեր կամ վար։ Հենք է ծառայել նաև զարդագրերի համար[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Կարո Ղաֆադարյան, Հայկական գրի սկզբնական տեսակները, ԱրմՖԱՆ, 1939, Յերեվան:(չաշխատող հղում)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 594)։ |