Գրչագիր
Գրչագիր, հայկական գրատեսակ։ Միջնադարում հայտնի է նաև «աղյուսակագիր» կամ «տախտակագիր», ժամանակակից բանասիրության մեջ՝ «ուղղագիծ կամ ուղղանկյուն երկաթագիր» անուններով։ Գրչագրի ուղղաձիգ գծերը իրար միանում են ուղղանկյան տակ, հորիզոնական ուղիղ նուրբերով։ Գրվում է երկու տողագծերի միջև, հավասար բարձրությամբ, ուղիղ և թեք գրությամբ։ Գրչագրի գրչության հիմնական գիր էր մինչև 12-րդ դարը՝ բազմաթիվ տարբերակներով։ Երբ բոլորգիրը դարձավ գրչության հիմնական գիր, գրչագիրը երկաթագրի հետ միասին օգտագործվեց գերազանցապես որպես գլխագիր։ Այժմ օգտագործվում է հատկապես վերնագրերում, գրքերի ձևավորումների մեջ։ Գրչագիր տերմինը կիրառվում է նաև «ձեռագիր» իմաստով, վերջինս դիտվում է որպես գրչի կողմից կամ գրչով գրված գիրք։
Հայերեն ձեռագրերի հիմնական տառատեսակները[խմբագրել | խմբագրել կոդը]
Տառատեսակ | Դարեր | Տառատեսակի տարբերակ[1] |
---|---|---|
Երկաթագիր | V-IX դդ. | |
Ուղղագիծ Երկաթագիր/Գրչագիր | V-XIդդ | |
Բոլորագիր | XII-XIIIդդ | |
Շղագիր | X-XIդդ | |
Նոտրգիր | XIVդդ |
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Տեր-Ղևոնդյան, Վահան, ed. (2020). ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՀԱՐՑԵՐ. Երևան: Մատենադարան. էջ 99. ISBN ISBN 978-9939-9237-2-7.
{{cite book}}
: Check|isbn=
value: invalid character (օգնություն)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 236)։ |