Օ
Jump to navigation
Jump to search
Օ օ
Հայերենի այբուբեն | ||
---|---|---|
Ա ա | Ծ ծ | Ջ ջ |
Բ բ | Կ կ | Ռ ռ |
Գ գ | Հ հ | Ս ս |
Դ դ | Ձ ձ | Վ վ |
Ե ե | Ղ ղ | Տ տ |
Զ զ | Ճ ճ | Ր ր |
Է է | Մ մ | Ց ց |
Ը ը | Յ յ | Ւ ւ |
Թ թ | Ն ն | Փ փ |
Ժ ժ | Շ շ | Ք ք |
Ի ի | Ո ո | և |
Լ լ | Չ չ | Օ օ |
Խ խ | Պ պ | Ֆ ֆ |
Օ, ժամանակակից հայկական այբուբենի երեսունութերորդ տառը։ Անունն է օ։ Հայոց այբուբեն է ներմուծվել 12-րդ դարի վերջին, 13-րդ դարի սկզբին՝ Արիստակես Հռետորի կողմից, աւ երկբարբառի փոխարեն։ Գրատեսակներում ձևը չի փոխում։ Օ նշագրում է ժամանակակից հայերենի ետին շարքի միջին բարձրացման շրթնայնացած ձայնավոր հնչյունը (հնչույթը)։ 1922-ին Օ-ն հանվել է գործածությունից, իսկ 1940-ի ուղղագրության մասնակի բարեփոխությամբ վերականգնվել է։ Գրության մեջ բառասկզբում (բացառությամբ ով, ովքեր, ովևէ, ովևիցե) և բարդացման դեպքում՝ բառամիջում, պահպանվում է ուղղագրությունը։ Մնացած դեպքերում օ հնչյունը արտահայտվում է ո տառով։ Թվային արժեքից զուրկ է[1]։[2][3][4]։
Բրայլով ներկայացումը[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Dots 135 |
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Էդուարդ Բագրատի Աղայան, Արդի հայերենի բացատրական բառարան, Երևան, «Հայաստան», 1976։
- ↑ Հրաչյա Աճառյանի անվան Լեզվի Ինստիտուտ, Ժամանակակից հայոց լեզվի բացատրական բառարան, Երևան, «Հայկական ՍՍՀ Գիտությունների Ակադեմիայի Հրատարակչություն», 1969։
- ↑ Աշոտ Մուրադի Սուքիասյան, Հայոց լեզվի հոմանիշների բառարան, Երևան, «Հայկական ՍՍՀ Գիտությունների Ակադեմիայի Հրատարակչություն», 1967։
- ↑ Աշոտ Մուրադի Սուքիասյան, Հայոց լեզվի հոմանիշների բացատրական բառարան, Երևան, «Երևանի Պետական Համալսարան», 2009։