Ն
Արտաքին տեսք

| Ն, ն | |
|---|---|
| Մեծատառ | Ն |
| Փոքրատառ | ն |
| Մասն է | Հայոց գրեր |
| Այբուբեն(ներ) | Հայերեն այբուբեն |
| Տեղը այբուբենում | 22-րդ |
| Հնչույթ | նու |
| Կազմված է | Ն և ն |
| Հայերենի այբուբեն | ||
|---|---|---|
| Ա ա | Ծ ծ | Ջ ջ |
| Բ բ | Կ կ | Ռ ռ |
| Գ գ | Հ հ | Ս ս |
| Դ դ | Ձ ձ | Վ վ |
| Ե ե | Ղ ղ | Տ տ |
| Զ զ | Ճ ճ | Ր ր |
| Է է | Մ մ | Ց ց |
| Ը ը | Յ յ | Ւ ւ |
| Թ թ | Ն ն | Փ փ |
| Ժ ժ | Շ շ | Ք ք |
| Ի ի | Ո ո | և |
| Լ լ | Չ չ | Օ օ |
| Խ խ | Պ պ | Ֆ ֆ |
Ն, ն (անվանում՝ նու), հայկական այբուբենի 22-րդ տառը։ Թվային արժեքը՝ «400»։ Ստեղծել է Մեսրոպ Մաշտոցը 405-406 թվականներին։ Միջնադարում օգտագործվել են «երկաթագիր», «գրչագիր», «նոտրգիր», «շղագիր» տառատեսակները[1][2][3][4]։
Կիրառությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Մեծատառ Ն-ով նշանակվում է ուժի չափման Նյուտոն միավորը։
Կրկնակ բաղաձայններ
[խմբագրել | խմբագրել կոդը]
Հայերենի կրկնակ ն-ով բառերից են՝
- ծննդատուն
- սննդակարգ
- սննդարարություն
- ննջարան
- ննջասենյակ
- ֆինն
- ֆիննախ (ֆինանսների նախարարություն)
- շիննորոգում
- զննում
- քննադատություն
- քննություն
- իննսուն
- իններորդ
- ինն (ձայնավորներից առաջ, օրինակ` ինն անգամ, ինն ամսական և այլն)։
- ֆիննական
- իննամյա
Ուշագրավ փաստ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հայերենում կա հինգ հատ ն պարունակող գոյական`
- նույնանմանություն։
Բրայլով ներկայացումը
[խմբագրել | խմբագրել կոդը]| Dots 1345 |
Յունիկոդում ներկայացված է`
- մեծատառ՝ «Ն».
U+0546 - փոքրատառ՝ «ն».
U+0576
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Էդուարդ Բագրատի Աղայան, Արդի հայերենի բացատրական բառարան, Երևան, «Հայաստան», 1976։
- ↑ Հրաչյա Աճառյանի անվան Լեզվի Ինստիտուտ, Ժամանակակից հայոց լեզվի բացատրական բառարան, Երևան, «Հայկական ՍՍՀ Գիտությունների Ակադեմիայի Հրատարակչություն», 1969։
- ↑ Աշոտ Մուրադի Սուքիասյան, Հայոց լեզվի հոմանիշների բառարան, Երևան, «Հայկական ՍՍՀ Գիտությունների Ակադեմիայի Հրատարակչություն», 1967։
- ↑ Աշոտ Մուրադի Սուքիասյան, Հայոց լեզվի հոմանիշների բացատրական բառարան, Երևան, «Երևանի Պետական Համալսարան», 2009։