Ժ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ժ – Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia).jpg
Հայերենի այբուբեն
Ա ա Ծ ծ Ջ ջ
Բ բ Կ կ Ռ ռ
Գ գ Հ հ Ս ս
Դ դ Ձ ձ Վ վ
Ե ե Ղ ղ Տ տ
Զ զ Ճ ճ Ր ր
Է է Մ մ Ց ց
Ը ը Յ յ Ւ ւ
Թ թ Ն ն Փ փ
Ժ ժ Շ շ Ք ք
Ի ի Ո ո և
Լ լ Չ չ Օ օ
Խ խ Պ պ Ֆ ֆ
Ժ ժ

Ժ, ժ, (անվանում։ ժե), հայկական այբուբենի 10-րդ տառը։ Թվային արժեքը՝ «10»։ Ստեղծել է Մեսրոպ Մաշտոցը 405 - 406 թվականներին։ Միջնադարում օգտագործվել են «երկաթագիր», «գրչագիր», «նոտրգիր», «շղագիր» տառատեսակները։

Յունիկոդում ներկայացված է՝

  • մեծատառ՝ «Ժ». U+053A
  • փոքրատառ՝ «Ժ». U+056A

Ստեղծումը և կազմությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստեղծել է Մեսրոպ Մաշտոցը 405 թվականին իր հորինած այբուբենի բոլոր տառերի հետ միասին։ Ուղղահայաց երկարի ձախ կողմից նրան եմ միանում հավասար հեռավորության վրա գտնվող երկար և լայն տարրերը, ընդ որում կարճը երկարին է միանում երկու ծայրից՝ վերջինիս ստորին և միջին մասերից, իսկ լայնը վերին ծայրերից վերին մասին՝ «Ժ»։ Ունի բոլոր տառատեսակները։

Արտասանությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժ նշանագրում է հայերենի առաջնալեզվային (միջնատամնային) պարզ շփական ձայնեղ բաղաձայն հնչյունը (հնչույթը)։ Գրաբարում, միջին հայերենում և ժամանակակից հայերենում «Ժ»-ն միշտ պահպանում է հնչյունական արժեքը։

Թվային արժեք[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ժ»-ն որպես հայոց այբուբենի տասներորդ տառ նշանակել է տասն և տասներորդ, բյուրի նշանով (Ժ¯)` հարյուր հազար։ «Ժ»-ն տասնավորների սկիզբն է, որից հետո եկող տառերը հաջորդաբար ավելանում են տասը միավորով և ձեռք բերում թվական նոր արժեք։ Արաբական թվանշանների ընդունումից հետո էլ գործածվել է որպես քանակական և դասական թվական։ Այժմ գործածվում է միայն որպես դասական թվական (Ժ դար = տասներորդ, Գլուխ Ժ = գլուխ տասներորդ)։

Բրայլով ներկայացումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Braille Ù.svg Braille Ä.svg
Արլ. Արմ.
Dots
23456
Dots
345

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Նոր բառգիրք Հայկազեան լեզուի - Վենետիկ 1836
  • Ի. Հարությունյան, Հայոց գիրը - Թիֆլիս 1892
  • Հ. Տաշյան, Ակնարկ մը հայ հնագրության վրա - Վենետիկ 1898
  • Կ. Ղաքադարյան, Հայկական գրի սկզբնական տեսակները - Երևան 1939
  • Ա. Աբրահամյան, Հայկական պալեոգրաֆիա Երևան - 1948
  • Հ. Աճառյան Հայոց գրերը - Երևան 1968
  • Գ. Ջահուկյան, Հայ բարբառագիտության ներածություն - Երևան 1972

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]