Զ
| Զ, զ | |
|---|---|
| Մեծատառ | Զ |
| Փոքրատառ | զ |
| Մասն է | Հայոց գրեր |
| Այբուբեն(ներ) | Հայերեն այբուբեն |
| Տեղը այբուբենում | 6-րդ |
| Կազմված է | Զ և զ |

| Հայերենի այբուբեն | ||
|---|---|---|
| Ա ա | Ծ ծ | Ջ ջ |
| Բ բ | Կ կ | Ռ ռ |
| Գ գ | Հ հ | Ս ս |
| Դ դ | Ձ ձ | Վ վ |
| Ե ե | Ղ ղ | Տ տ |
| Զ զ | Ճ ճ | Ր ր |
| Է է | Մ մ | Ց ց |
| Ը ը | Յ յ | Ւ ւ |
| Թ թ | Ն ն | Փ փ |
| Ժ ժ | Շ շ | Ք ք |
| Ի ի | Ո ո | և |
| Լ լ | Չ չ | Օ օ |
| Խ խ | Պ պ | Ֆ ֆ |
Զ, զ, հայկական այբուբենի վեցերորդ տառը, անվանումը զա. սերում է հունական նախատիպարից։ Այբբենական համակարգում (հին և նոր) Զ-ի դերն է առաջնալեզվային (ատամնային) ձայնեղ շփական (սուլական) պարզ բաղաձայն հնչույթի արտահայտումը։ Թվային արժեքը՝ վեց, վեցերորդ։
Զ բաղաձայնի արտաբերման ժամանակ լեզուն առաջամասով մոտենում է վերին ատամնաշարի հիմքերը երիզող շերտին (վերին լնդերքին, ալվեոլներին), առաջ բերելով նեղվածք՝ կլորավուն անցքի տեսքով. օդի որոշ տևողությամբ արտամղումը այդ անցքով թողնում է սուլոցի տպավորություն։ Ձայնալարերը թրթռում են։ Նվազագույն հնչույթաբանական հակադրություն է կազմում (մերձավոր լծորդական հարաբերակցության մեջ է) մի կողմից՝ ս-ի հետ (ձայնեղություն-խլություն. զուր-սուր, զուտ-սուտ), մյուս կողմից՝ ժ-ի հետ (սուլականություն-շչականություն. զանգ-ժանգ, խազ-խաժ)։
Գրությունը հիմնականում համապատասխանում է արտասանությանը։ Կայուն է հնչյունափոխության նկատմամբ. մասնակիորեն, դիրքով պայմանավորված, ապաձայնեղանում է։
Պատմական շրջանում (գրաբար, ետգրաբարյան հայերեն) զ+հպաշփական, զ+հպապայթական և այլ որոշ կապակցություններից առաջ հիմնականում առկա է (ը) ձայնավորում. զգույշ-(ը) զգույշ։ Այսպիսի ձայնավորում ունի նաև զ նախդիրը բաղաձայնից առաջ. զտուն-(ը) զտուն։
Ձևակազմական պլանում զ-ով է արտահայտվում զ նախդիրը. զտուն, զնմանէ, զքեզ (գրաբարում), որ ետգրաբարյան հայերենի առանձին տարածքներում ևս մասնակիորեն հանդիպում է։
Կրկնակ զ-ով գոյականներից են՝
- զզվանք
- բզզոց
- տզզոց։
Հանդիպում է նաև բառակազմական պլանում՝ անվանական, նաև բայական բաղադրություններում. զգեստ, զբոսնել, գույզգույն, զառնել, զանց անել և այլն[1]։
Բրայլով ներկայացում
[խմբագրել | խմբագրել կոդը]| Արլ. | Արմ. |
| Dots 2346 |
Dots 1356 |
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Հ. Զ. Պետրոսյան, Հայրենագիտական բառարան, Երևան, «Հայաստան», 1987, էջ 211-212