Ատամնաշար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Ատամնաշար (ճարտարապետության մեջ)՚

  • ամրոցների պարիսպների և աշտարակների վերնամասը պսակող ելուստների («ատամների») կարգը։ Ունեցել է ռազմավարական կարևորություն, ստեղծել հարմար բացվածքներ անհատական և խմբային պաշտպանության համար։ Ատամնաշարը միաժամանակ դիտվել է որպես գեղարվեստական տարր, և տարբեր ժամանակաշրջաններում փոփոխվել են նրա արտաքին ձևերը։

Հնագույն օրինակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ատամնաշարի հնագույն օրինակները Հայաստանում հայտնի են ուրարտական ամրոցների փղոսկրյա մակետներից, որտեղ ուրարտական քանդակագործը դրանք պատկերել է աստիճանավոր եռանկյունիների ձևով։ Միջնադարյան ճարտարապետության մեջ առավել տարածված էր խորանարդաձև ելուստը (Դվին, Կարս, Մաղասբերդ, Օձաբերդ և այլն)։

Ձևերի տարբերակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ատամնաշարի ձևերի տարբերակներն առանձնապես հարուստ են եվրոպական ճարտարապետության մեջ, որտեղ հանդիպում են եռածայր (Ավիլա, Իսպանիայում), սրածայր (Տրավանկա, Պորտուգալիայում), երկլանջ (Տոմար, Պորտուգալիայում), երկծայր (Վերոնա, Պյաչենցա, Ֆերրարա՝ Իտալիայում, Մոսկվայի Կրեմլը

  • Ճարտարապետական զարդատեսակ.

Կիրառում[խմբագրել | խմբագրել կոդը]

Օգտագործվում է գերազանցապես քիվը զարդարելու համար։ Ծագումով կապված է հին հունական ճարտարապետության հետ. հոնիական և կորնթական օրդերներում գոտևորում Է ամբողջ շինությունը։ Ատամնաշարի տարածումը Արևելքում կապված էր հելլենիզմի հետ։ Հայաստանում ատամնաշարով զարդարված հելլենիստական հուշարձաններից է Գառնիի տաճարը։

4-րդ-6-րդ դարերի հուշարձաններում ատամնաշարի հանդիպում է խորանարդաձև (Ջրվեժի եկեղեցի, Երերույք) և կամարակապ (Մաստարայի Ա. Հովհաննես և Օձունի եկեղեցիներ)։ Կան նաև զարդաքանդակված (Պեմզաշենի գյուղամիջի եկեղեցի), երկշարք (Թարգմանչաց վանք) և եռաշարք՝ շախմատաձև դասավորությամբ (Թալինի փոքր եկեղեցի, Արամուսի եկեղեցի) ելուստներով ատամնաշարեր։

Ատամնաշար վերևում՝ Կարսի ամրոցի պարսպի ատամնաշարը։ Ներքևում՝ Թալինի փոքր եկեղեցու (7-րդ դար) քիվերի ատամնաշարը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 652 CC-BY-SA-icon-80x15.png