Ծիրանավոր Սուրբ Նշան եկեղեցի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ծիրանավոր Սուրբ նշան եկեղեցի
Ծիրանավոր Սուրբ նշան եկեղեցու ամբողջական տեսքը
Հիմնական տվյալներ
ՏեսակԱվանի տաճարատիպ, կենտրոնագմբեթ տաճար
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՏեղագրությունԵվրոպա
ՏարածաշրջանՀայաստան Հայաստան Կոտայքի մարզ
ՀասցեԱրամուս գյուղի մեջ
ԴավանանքՀայ Առաքելական եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի
Օծման թվական6-րդ դար
Հոգևոր կարգավիճակչգործող
Հիմնական ամսաթվերը6-րդ դար
Ներկա վիճակկիսավեր
Կազմված էԲնակելի շինություններ, Խաչքար և Խաչքար
Ժառանգության կարգավիճակմշակութային հուշարձան Հայաստանում[1]
Ճարտարապետական ոճՀայկական ճարտարապետություն
Կառուցման սկիզբ6-րդ դար
Կառուցման ավարտ6-րդ դար
Հիմնադրված6-րդ դար
Գմբեթ1
Քարտեզ
Քարտեզ
 Aramus Tsiranavor church Վիքիպահեստում

Ծիրանավոր Սուրբ Նշան եկեղեցի, գտնվում է Հայաստանի Կոտայքի մարզի Արամուս գյուղի մեջ։

Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուղղանկյուն-քառանկյունի, մի փոքր ձգված արևելք-արևմուտք առանցքով, թաղածակ են, բացառությամբ հարավ-արևելյանի, որն աղոթարան է կամ կնքատուն, մնացածները՝ ավանդատներ են։ Արամուսի հարավ-արևելյան անկյունային սենյակի արևելակողմի կիսաբոլորակ խորշը զբաղեցնում է պատուհանատակ պատահատվածը միայն։

Եկեղեցու շքամուտքը արևմտան կողմից է, դուռ կա նաև հարավից։ Ճակատների վրա չկան եռանկյունի հիմքով խորշեր։ Արամուսի Ծիրանավոր Սուրբ Նշան եկեղեցին կառուցվել է 6-րդ դարի 90-ական թվականներին։

Ա.Բ. Երեմյանի կարծիքով եկեղեցին պետք է կառուցված լինի ավելի վաղ, այսինքն՝ 6-րդ դարի կեսերին՝ Ավանի Ծիրանավոր եկեղեցու նախորդող շրջանում, երբ այնտեղ քահանա էր Ջոջիկը[2]։ Դվինին հակաթոռ կաթողիկոս Հովհան Բագարացին նախքան Ավանի կաթողիկոսական եկեղեցու կառուցման ավարտը, պետք է որ տեղավորված ու գործելիս լիներ Արամուսի Ծիրանավոր եկեղեցում[3]։

Կիրակոս Գանձակեցին, Սամվել Անեցին և այլ պատմիչներ Արամուսի կառուցումը վերագրում են տեղացի կաթողիկոս Դավթին (728 -741 թվականներ)։ Այժմ ենթադրում են, որ Դավիթը ոչ թե կառուցել, այլ արաբների արշավանքներով ու տիրապետությամբ վնասված տաճարը նորոգել, վերականգնել է։ Ա. Բ. Երեմյանը տասից ավելի փաստեր է նշում իր «Հռիփսիմե …» աշխատության էջերում[4], հավաստելով Արամուսի վերականգնումը Դավթին վերագրելու և ո՛չ առաջին կառուցումը իրականացնելու թեզը։

Եկեղեցու անկյունային սենյակների ոչ բոլորաձև, և ոչ էլ նույնիսկ քառակուսի լինելը, ինչպես և ավանդատների սովորական թաղային ծածկի առկայությունը հավաստում են, որ դրանք մատուռներ չեն եղել և որպես գմբեթային առանձին ծավալներ տաճարի արտաքին հորինվածքում ամենևին չեն դրսևորվել։

Ծիրանավոր Սուրբ Նշան եկեղեցին կենտրոնագմբեթ տաճար է։

Եկեղեցին ունի մեծ ձգվածություն։ Գմբեթատակ քառակուսու համեմատությամբ, խաչաթևերը երկարած են, դա արտահայտվում է գմբեթատակ քառակուսու և արևելյան ու արևմտյան խորանների միջև առկա թաղածածկ տարածության՝ նախախորանների չափերում։ Նախախորանների միջին չափը՝ 145 սմ։

Այս տիպի տաճարներում ¾ խորշերի տրամագծերը գնալով փոքրանում են։ Խորշերի տրամագծերը գլխավոր գմբեթի տրամագծից փոքր են 5.65 անգամ։ Ներքին տարածությունը գնալով դառնում է բարձր, ճարատարապետական ձևերը՝ որմնամույթերը, խորանները, ¾ խորշերը ընդունում են առավել սլացիկ համաչափություններ։

Խորանի բարձրությունն իր բացվածքի համեմատությամբ մեծ է 2.5 անգամ։ Որմնամույթերի բարձրությունը լայնքի համեմատությամբ 12 անգամ։ Եկեղեցում կամարաղեղը տեղադրվել է պատուհանի կորաձև բարավորից հետո՝ նրա վերևում։ Միակ օրինակը Արամուսում պահպանվում է հուշարձանի արևելյան պատի վրա՝ հյուսիս-արևելյան ավանդատան մատուհանի վերևում։

Ավանում, Արամուսում և Հռիփսիմեում որոշ կամարաղեղների կողադեմը նույնը լինելով, միմյանցից տարբերվում են իրենց ատամնաշարերով, այն Արամուսում և Հռիփսիմեում երկշար է՝ շախմատային դասավորությամբ, մինչ Ավանում՝ միաշար։

Գմբեթատակ քառակուսին ձգված է հյուսիս-հարավ առանցքով, նրա կողերի տարբերությունը 60 սանտիմետր է։ Որպես սրա հետևանք, հիշյալ սխեմայի որոշ պատկերներ կազմելիս հիմք է ընդունվում փոքր տրամագծով շրջագիծը, մյուս պատկերները կազմելիս՝ մեծ տրամագծով շրջագիծը։ Արևելյան և արևմտյան կիշաշրջանաձև խորանների կենտրոնները որոշվել են սխեմայի համապատասխան գծերը հիմնելով փոքր տրամագծով շրջագծի վրա, հյուսիսային և հարավային խորանների գագաթները՝ մեծ տրամագծով շրջագծի վրա։ Փոքր տրամագծով շրջագշի վրա են հենվում նաև ¾ խորշերի կենտրոնների տեղը կանխորոշող գծերից առաջինները. երկրորդները սկիզբ են առնում կարճ առանցքի վրա տաճարի լայնքի 1/3-ում և 2/3-ում և 2/3 –ում գտնվող կետերից։

Շինության ողջ տարածքով առակա է պատի միայն առաջին շարքը (հատակից վերև)։ Հյուսիս - արևելյան հատվածում՝ ավագ խորանից և երկու ավանդատներից կանգուն գոյատևում են պատերի և պատամիջի կրաբետոնե, վեց-յոթ մետր բարձրությամբ երեք զանգվածներ, որորնցից կառչած դեռևս իրենց տեղում կարելի է տեսնել երեսապատման քարեր, գլխավորապես ներս կողմից։ Դրսից հյուսիս- արևելյան ավանդատան կոր վերնամասով պատուհանի քարակերտ բարավորն է և ձևավոր, պարզ կողադեմով ատամնաշար կամարաղեղը և էլի 4-5 քար։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Wiki Loves Monuments monuments database — 2017.
  2. Еремян А.Б. Храм Рипсиме, 1952 г., cтр 97
  3. Токарский Н. М. Архитектура древней Армении. — Ереван, 1946 г., стр 122-123
  4. Еремян А.Б. Храм Рипсиме, 1952 г., cтр 98