Օձաբերդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Coa Illustration Elements Building Castle.svg
Օձաբերդ
Overlooking Teyseba.JPG
Տեսակհնագիտական հուշարձան
Վարչական միավորԳեղարքունիքի մարզ
ԵրկիրFlag of Armenia.svg Հայաստան
Կոորդինատներ: 40°9′10.080000099997″ հս․ լ. 45°29′42.000000099991″ ավ. ե. / 40.15280000002777427° հս․. լ. 45.49500000002777256° ավ. ե. / 40.15280000002777427; 45.49500000002777256
Teyseba Վիքիպահեստում

Օձաբերդ կիկլոպյան ամրոց,կիկլոպյան տիպի ամրոց որը, գտնվում է Օձաբերդում։

Թեյշեբաինի կամ Օձաբերդ ամրոցը կառուցվել է մի բարձրավանդակի վրա, որն իր ժայռոտ եզրերով հյուսիսից նայում է Սևանա լճին և արևելքից՝ զառիվայր իջնում դեպի Ալուչալու գյուղը, իսկ հարավից՝ Վարդենիսի լեռների հետ միանալով՝ գնում դեպի Կարճաղբյուր գյուղը։ Արևմուտքից սարահարթի լանջերը քիչ թեքություն ունեն։

Արևմտյան լանջի քիչ թեքությունը ամրոցի կառուցողներին ստիպել է լանջը ամրացնել հզոր պարիսպներով և բարձր քարաբուրգերով։

Կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամրոցը բնակատեղիով գրավում է մոտ 18 հեկտար տարածություն, որից միջնաբերդը՝ մեկ ու կես հեկտար։ Միջնաբերդի և ամրոցի արևմտյան ընդհանուր, լարաշար պարիսպը ձգվում է արևմուտքից արևելք և ապա թեքվում մի թևով՝ դեպի հարավ-արևելք, մյուսով՝ հյուսիս-արևելք։ Վերջինիս երկարությունը հասնում է 250 մետրի, արտաքին կողմից ունի համաչափ հեռավորության (10 մետր) վրա զետեղված որմնահերցեր։ Հարավային պարիսպը, թեքվելով դեպի հարավ-արևելք, հակառակորդի աչքից ծածկել է գլխավոր ճանապարհը։ Ճանապարհի մյուս կողմով նույնպես անցել է պարիսպ, սակայն ավելի թույլ։

Պարիսպը[խմբագրել | խմբագրել կոդը]

Գլխավոր պարիսպը շարունակվում է դեպի հյուսիս-արևելք, պաշտպանելով դեպի ամրոց տանող երկրորդ ճանապարհը, որի մյուս կողմը նույնպես պաշտպանված է։ Այսպիսով, ամրոց են մտնում երկու լայն ճանապարհ, որոնք արևելյան կողմից գնալով դեպի միջնաբերդ, պարսպի մոտ միանում են։

Ամրոցը, բացի իր գլխավոր պարսպից, ունի նաև երկրորդ պարիսպ, որը շրջապատել է ոչ միայն ամրոցն ու միջնաբերդը, այլև նրանց շրջակայքում դասավորված բնակելի թաղամասերը։

Միջնաբերդը[խմբագրել | խմբագրել կոդը]

Միջնաբերդը գրավում է ամրոցի գերիշխող մասը և ունի քառանկյունի ձև, միայն նրա հարավ-արևմրտյան անկյունը ավելի սուր է։ Միջնաբերդի հյուսիսարևմտյան պարսպի կենտրոնում կա մի մուտք, որը հավանորեն ծառայել է հետիոտն մարդկանց և հեծյալների համար։ Նրա լայնքը հազիվ երկու մետր է, իր երկու կողմերում ունի դեպի ներս նայող աշտարակներ, իսկ դեպի դուրս երևում են որմնահերցեր։ Այս նեղ ճանապարհը ոլորապտույտ իջնում է հյուսիսարևմտյան լանջով դեպի բնակավայրը և վերջանում բնակավայրի մուտքի մոտ։

Մուտքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամրոցի մուտքի մոտ կանգնած են եղել երկու հզոր աշտարակ. այստեղից մի ուղղահայաց պարիսպ բարձրանում և միանում է միջնաբերդի հարավարևմտյան անկյանը, ուր կառուցված է ամենահզոր աշտարակը։ Նրա կողքին նշմարվում է հաստ պարիսպներով շրջապատված մի կացարան, որի մի պատը միջնաբերդի պարիսպն է։ Նման մի աշտարակ էլ, քիչ ավելի թույլ, կա պարսպի հյուսիսարևմտյան անկյունում։

Բաժանումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժամանակակից Մարտունի-Բասարգեչար խճուղին, կտրելով ամրոցի բարձունքը, այն բաժանել է երկու անհավասար մասի. հարավարևելյան մասում մնացել են բնակավայրի մի մասը, ամրոցը և միջնաբերդը, մյուս մասում՝ միայն բնակավայրի մի փոքր մասը, այն էլ հետագայում ծածկվել է Սևանի ջրերով, երբ բարձրացել է լճի մակարդակը։

Նշված ճանապարհից դեպի հյուսիս-արևմոլտք, 25-30 մետր հեռավորության վրա, մի քարաժայռի ճակատին գտնվում է ուրարտական թագավոր Ռուսա Ա-ի սեպագիր արձանագրությունը։

Արձանագրությունները վկայում են, որ Սարդուրիի որդի Ռուսան նվաճել է այստեղ արդեն գոյություն ունեցող մի ամրոց, որը պատկանելիս է եղել այդտեղի ցեղին (պրոֆեսոր Գրիգոր Ղափանցյանը այն վերագրում է Ադախունի երկրին)։ Ուստի, Ուրարտուի թագավորը, գրավելով այնտեղ գոյություն ունեցող ամրոցը, նորից նույն տեղում կառուցել կամ վերակառուցել է հինը և անվանել Թեյշեբաինի ամրոց։

Հետազոտություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հետազոտությունները ցույց տվեցին, որ ամրոցի հիմնական պարիսպները և որոշ աշտարակներ վերակառուցված են, բացի դրանից, ամրոցի ներսում և շրջակա բնակավայրում տարբեր ժամանակաշրջանների կառուցվածքներ կան։ Այստեղ մենք բերել ենք բնակարանների պատերի մի շարք չափագրություններ, որտեղ պարզ երևում են նախաուրարտական ժամանակաշրշանի կիկլոպյան տիպի քարե պատի մի հատված և ուրարտական շրջանի բնակարանի պատի կտրվածքը, որոնք շարված են չթրծած աղյուսով։ Բացի այդ ամրոցի և հատկապես միջնաբերդի գլխավոր պարիսպները և քարաբուրգերը վերակառուցված են, նրանց արտաքին երեսները շարված են տաշված քարերով, և դրանց ողորկ կողմերր դարձված են դեպի դուրս։ Օձաբերդը, որը նույն Թեյշեբաինին է, հավանաբար ունեցել է խմելու ջուր, օգտագործելով Վարդենիսի լեռներից հոսող բազմաթիվ աղբյուրների ջրերը։

Այսպիսով, ուրարտական ամրոց Թեյշեբաինին Սևանա լճի հարավային ափին հանդիսացել է ուրարտական թագավորության հենակետը, իր ձեռքում պահելով շրջակա տեղաբնիկ ցեղերին, ինչպես Խալդի քաղաքը Ուելիքուխի երկրում։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]