Ըղձական եղանակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ըղձական եղանակի բայաձևերը ցույց են տալիս գործողության կատարման իղձ, ցանկություն, կազմվում են առաջին հիմքով և համապատասխան դիմաթվային վերջավորություններով։ Ըղձական եղանակն ունի երկու պարզ ժամանակաձև՝ ըղձական ապառնի և ըղձական անցյալ։

Ըղձական ապառնի[խմբագրել]

Ըղձական ապառնին ցույց է տալիս կատարելի գործողության իղձ, ցանկություն։

  • Ե խոնարհման բայերի ըղձական ապառնին կազմվում է անորոշ դերբային -եմ, -ես, -ի, -ենք, -եք, -են վերջավորություններ ավելացնելով։

Եզակի երրորդ դեմքում Ե խոնարհիչը հնչյունափոխվում է Ի-ի։

  • Ա խոնարհաման բայերի ըղձական ապառնին կազմվում է անորոշ դերբային -ամ, -աս, -ա, -անք, -աք, -ան վերջավորություններ ավելացնելով։

Օրինակ`

  տեսնեմ    տեսնենք      գնամ   գնանք
  տեսնես    տեսնեք       գնաս   գնաք
  տեսնի     տեսնեն       գնա    գնան

Ըղձական անցյալ[խմբագրել]

Ըղձական անցյալը ցույց է տալիս անցյալում կատարելի իղձ, ցանկություն։

  • Ե խոնարհման բայերի ըղձական անցյալը կազմվում է անորոշ դերբայի հիմքին ավելացնելով -եի, -եիր, -եր, -եինք, -երք, -եին վերջավորությունները։
  • Ա խոնահման բայերի ըղձական անցյալը կազմվում է անորոշի հիմքին ավելացնելով -այի, -այիր, -ար, -այինք, -այիք, -ային վերջավորությունները։

Օրինակ`

 տեսնեի      տեսնեինք      գնայի     գնայինք
 տեսնեիր     տեսնեիք       գնայիր    գնայիք
 տեսներ      տեսնեին       գնար     գնային

Տես նաև[խմբագրել]