Եղանակի քերականական կարգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Բայի եղանակից)

Բայի եղանակի քերականական կարգով արտահայտվում է խոսողի, խոսակցի կամ մի երրորդ անձի վերաբերմունքը գործողության կատարման եղանակի (ձևի) նկատմամբ, ինչպես նաև գործողության ու իրականության փոխհարաբերության նկատմամբ[1]։

Բայի եղանակի կարգի տրամաբանական հիմքն այն է, որ նույն գործողությունը կարող է ներկայացվել որպես իրական, ցանկալի, ենթադրելի, պայմանական, անհրաժեշտական և այլն. նույն գործողության տարբեր երանգավորումները գնահատվում են խոսողի տեսանկյունից[2]։

Ժամանակակից հայերենում բայն ունի հինգ եղանակ.

  • Սահմանական եղանակը ցույց է տալիս հաղորդողի (խոսողի) կողմից հավաստի համարվող գործողություն կամ եղելություն (գրում եմ, գրելու եմ, գրել եմ, գրեցի)։ - Անկոթ կացինը ձեռքին ինքը կանգնել էր գոմաղբի հին, սև կույտի վրա ու ոտքով խաղում էր դդումի հետ, հայրը նստել էր փեթակների մեջ ու ականջ էր դնում: (Հրանտ Մաթևոսյան)
  • Հրամայական եղանակը ցույց է տալիս հաղորդողի կողմից ընդունողին (խոսակցին) պարտադրվող գործողություն (գրի՛ր, գրեցե՛ք
  • Ըղձական եղանակը ցույց է տալիս հաղորդողի կողմից ցանկալի, հնարավոր համարվող գործողություն (գրեմ, գրեի
  • Հարկադրական եղանակը ցույց է տալիս անհրաժեշտ համարվող գործողություն (պիտի գրեմ, պիտի գրեի)։ - Բայց չի կարելի ասել, թե քարատակ եկողն անպայման պիտի հարեր խմբերից մեկն ու մեկին: (Ակսել Բակունց)
  • Պայմանական եղանակը ցույց է տալիս հաղորդողի կողմից հաստատորեն որոշակիորեն ենթադրվող գործողություն (կգրեմ, կգրեիՍիմոնը տնքալով թիկնեց մութաքաներին և խուլ ու հոգնած ասաց.– Արմենակը գա` մի բան կմտածենք: (Հրանտ Մաթևոսյան)

Եղանակներից յուրաքանչյուրի արտահայտած իմաստը որոշակի հասկանալի է հատկապես համատեքստից դուրս կամ այն նախադասություններում, որոնցում չկան տվյալ եղանակի իմաստին հակադրվող բառային-խոսքային միջավայր, քերականական-հնչերանգային այլաբնույթ իրակություններ[3]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Գ. Խաչատրյան, Հայոց լեզվի ոլորաններում, Վանաձոր, 1994:
  2. Մ. Ասատրյան, Ժամանակակից հայոց լեզու, Ձևաբանություն, Երևան, 2002:
  3. Սերգեյ Աբրահամյան, Ժամանակակից հայերենի քերականություն, Երևան, 1975, էջ 161:

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Է. Աղայան, Լեզվաբանության հիմունքներ, Երևան, 1987:
  • Հրաչյա Աճառյան, Լիակատար քերականություն հայոց լեզվի, հատոր 4, գիրք Ա, Երևան, 1959:
  • Ա. Աբրահամյան, Բայը ժամանակակից հայերենում, գիրք առաջին, Երևան, 1962:
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 499 CC-BY-SA-icon-80x15.png