Քերականական կարգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Քերականական կարգ, քերականական իմաստի և նրա արտահայտության միջոցների ամբողջությունը։ Լինում են ձևաբանական կարգեր և շարահյուսական կարգեր։ Ձևաբանական կարգերն իրենց հերթին լինում են անվանական և բայական։ Հայերենի հիմնական անվանական կարգերն են՝ առումները (առկայացման և անառկայացման կարգը), հոլովը, թիվը, ածականների համեմատության աստիճանավորումը, բայական կարգերից են՝ եղանակը, ժամանակը, կերպը, դեմքը, բայասեռը, հաստատում-ժխտումը (հակադարձումը)։ Կան կարգեր, որոնք դրսևորվում են գոյականի ու բայի միջև (օրինակ՝ թիվը), բայի ու դերանվան միջև (դեմք)։ Ձևաբանական կարգեր են նաև խոսքի մասերը։ Շարահյուսական կարգեր են բառակապակցությունը, նախադասությունն ու նրա անդամները, կապակցության ձևերը և այլն։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հ. Պետրոսյան, Հայերենագիտական բառարան, Երևան, 1987։