Ներգործական սեռ
Ներգործական սեռի բայերը ցույց են տալիս մի այնպիսի գործողություն, որի ժամանակ տրամաբանական սուբյեկտի, քերականական ենթակայի կատարած գործողության համար պահանջվում է ուղիղ խնդիր լրացում (տրամաբանական օբյեկտ)։ Ուղիղ խնդիրը դրվում է հայցական հոլովաձևով։
Ներգործական սեռի բայերը միշտ ստանում են ու՞մ, ի՞նչ(ը) հարցերին պատասխանող լրացում, որն էլ հենց ուղիղ խնդիրն է։ Վերջինս դրվում է հայցական հոլովաձևով։
- Շողիկը սիրում է իր աշխատանքը։
- Մարիամ բաջին խոհանոցում ճարպի մոմը վառեց և բերավ ներս։ (Շիրվանզադե)
- Երբ ես տեսնում եմ Ձեզ - Անդարձ անցած մի սեր Սկսում է իր հեզ Հեքիաթները հյուսել։ (Եղիշե Չարենց)
Ներգործական սեռի բայերի մեծ մասը Ե խոնարհման բայեր են։ Ներգործական սեռի բայերի կազմում կան սահմանափակ թվով Ա խոնարհման բայեր (զգալ, կարդալ, տալ և այլն)։
Պատճառական բայերը, որ համապատասխան ածանցի միջոցով կազմվում են ինչպես ներգործական սեռի, այնպես էլ չեզոք սեռի բայերից, ներգործական սեռի բայեր են[1]։ Օրինակ՝ Իմաստուն մարդ եք, դերվիշ, մի խորհուրդ տվեցեք, արդյոք ինչո՞վ կարող ենք վտանգը հեռացնել։ (Րաֆֆի)
Ներգործական սեռի բայերից են կազմվում կրավորական սեռի բայերը։ Վ ածանց ստանալով՝ ներգործական որոշ բայեր կարող են արտահայտել նաև չեզոք սեռի գաղափար[2], օրինակ՝ - Ներս ե՛կ,- հրամայեց Հայրապետը յուր որդուն, ինքը հետ ու հետ քաշվելով։ (Շիրվանզադե)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Է. Աղայան, Լեզվաբանության հիմունքներ, Երևան, 1987։
- Հրաչյա Աճառյան, Լիակատար քերականություն հայոց լեզվի, հատոր 4, գիրք Ա, Երևան, 1959։
- Ա. Աբրահամյան, Բայը ժամանակակից հայերենում, գիրք առաջին, Երևան, 1962։
|