Ու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հայերենի այբուբեն
Ա ա Ծ ծ Ջ ջ
Բ բ Կ կ Ռ ռ
Գ գ Հ հ Ս ս
Դ դ Ձ ձ Վ վ
Ե ե Ղ ղ Տ տ
Զ զ Ճ ճ Ր ր
Է է Մ մ Ց ց
Ը ը Յ յ Ւ ւ
Թ թ Ն ն Փ փ
Ժ ժ Շ շ Ք ք
Ի ի Ո ո և
Լ լ Չ չ Օ օ
Խ խ Պ պ Ֆ ֆ
Ուու
«Ւ» հնչյունի պատկերազարդ տարբերակը։

Ու (անունը՝ ւյուն, մեծատառ՝ «Ու», փոքրատառ՝ «ու»), հայերեն դիգրաֆ, որը հանդիսանում է նաև հայոց այբուբենի 34-րդ տառը՝ յոթ հազար թվային արժեքով։ Ստեղծվել է Մեսրոպ Մաշտոցի կողմից 405-406 թվականներին և մինչ օրս կիրառական նշանակություն ունի հայերենում։ Միջնադարում օգտագործվել են «երկաթագիր», «գրչագիր», «նոտրգիր», «շղագիր» տառատեսակները[1][2][3][4]։

«Ու»-ն հայերեն այբուբենի միակ դիգրաֆն է։ Հայերենի դասական ուղղագրությամբ «ու» հնչյունն արտահայտվում է «ո» (վօ) և «ւ» (հիւն) տառերի օգնությամբ։ Հայերեն այս դիգրաֆը ստեղծվել է Մեսրոպ Մաշտոցի կողմից հունարենի նմանությամբ։ Հունարենում նույնպես «ու» հնչյունն արտահայտվում էր «ου» դիգրաֆի միջոցով։ Ժամանակակից արևելահայերեն (խորհրդային) ուղղագրության մեջ «ւ» (հիւն) զրկված է տառային արժեքից, և նրա տեղն այբուբենում զբաղեցնում է «ու» տառակապակցությունը, որը գիտակցվում է որպես մեկ միասնական տառ։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Էդուարդ Բագրատի Աղայան, Արդի հայերենի բացատրական բառարան, Երևան, «Հայաստան», 1976։
  2. Հրաչյա Աճառյանի անվան Լեզվի Ինստիտուտ, Ժամանակակից հայոց լեզվի բացատրական բառարան, Երևան, «Հայկական ՍՍՀ Գիտությունների Ակադեմիայի Հրատարակչություն», 1969։
  3. Աշոտ Մուրադի Սուքիասյան, Հայոց լեզվի հոմանիշների բառարան, Երևան, «Հայկական ՍՍՀ Գիտությունների Ակադեմիայի Հրատարակչություն», 1967։
  4. Աշոտ Մուրադի Սուքիասյան, Հայոց լեզվի հոմանիշների բացատրական բառարան, Երևան, «Երևանի Պետական Համալսարան», 2009։