Վիքիպեդիա:Ինչպես գրել հայերեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Armenian language in the Armenian alphabet.svg

Inchpes grel hayeren, инчпес грел хайерен

Այս էջում մանրամասն բացատրվում է, թե ինչպես Վինդոուզ (Windows), Լինուքս (Linux), և Մաք ՕԷս Տաս (Mac OS X) օպերացիոն համակարգերի վրա կարելի է հայերեն դասավորություն տեղադրել: Հարցերի/խնդիրների դեպքում խնդրում ենք գրել ուղեցույցի քննարկման էջում:

Որևէ փոխատառ գրառում հայերեն Վիքիպեդիայում ենթակա է անհապաղ հեռացման:

Վինդոուզ[խմբագրել կոդը]

Վինդոուզի հայերեն դասավորություն (հիմնական մեթոդ)[խմբագրել կոդը]

Վինդոուզում հայերեն գրելու նախընտրելի ճանապարհը Վինդոուզի հայերեն դասավորությունից (լեյաութից) օգտվելն է: Վինդոուզ XP-ի պարագայում պետք կլինի Վինդոուզ XP-ի սկավառակը: Վինդոուզ XP-ի վրա հայերեն ստեղնաշար տեղադրելու համար, հետևեք այս տեսանյութի հրահանգներին:

Վինդոուզ Vista-ի և Վինդոուզ 7-ի պարագայում ևս նույն կերպ է տեղադրվում Վինդոուզի հայերեն դասավորությունը, միակ տարբերությունն այն է, որ Վինդոուզի սկավառակի կարիքը չի լինի:

Վինդոուզի հայերենի դասավորության խնդիրներից հայերեն վերջակետի փոխարեն՝ լատիներեն երկուկետի օգտագործումն է: Այս խնդիրը կարելի է լուծել՝ Մայքրոսոֆթ Քիբորդ Լեյաութով առանձին դասավորություն ստեղծելով, որտեղ և լատիներեն երկուկետը կարելի է փոխարինել հայերեն վերջակետով:

The Microsoft Keyboard Layout Creator[խմբագրել կոդը]

Սեփական հարմարություններին համապատասխանող ստեղնաշար կառուցելուց հետո MS KLC ծրագրի միջոցով կարելի է ավելացնել այն Վինդոուզ օպերացիոն համակարգերի ստեղնաշարերի դարանը եթե պատրաստ եք իննքնուրույն հետազոտել, հասկանալ և իրագործել Յունիքոդ ստանդարտի պահանջները : Ծրագիրը հնարավորություն է տալիս օգտվել այլընտրանքային ստեղնաշարային փաթեթներից առանց KDWin-ի, կամ որևէ այլ ծրագրի գործածման՝ ինչպես սեփական համակարգչի վրա, այնպես էլ օտար միջավայրերում (ենթադրելով, որ ձեր մոտ կան համապատասխան համակարգային իրավունքները փաթեթի նստեցման համար):

Կարելի է նաև օգտվել արդեն հավաքված դասավորություններից.

  • [1] - Armenian Unicode Phonetic, Armenian ASCII Phonetic և Russian Unicode Phonetic ստեղնաշարային փաթեթներ

Ստեղնաշարերի նստեցումը[խմբագրել կոդը]

Ստեղնաշարի նստեցման համար հարկավոր է.

  • ակտիվացնել արխիվում գտնվող setup.exe ֆայլը (ունենալով համապատասխան ՕՀ լիազորություններ),
  • Անցնել Մեկնարկ→Հսկիչ վահանակ→Փոխել ստեղնաշարերը կամ ներածման այլ եղանականեր→Փոխել ստեղնաշարերը ճանապարհով, ապա ընտրել հայերենը որպես ներածման լեզու (կամ ցանկացած այլ լեզու նրա բացակայության դեպքում), իսկ "Հավելել ներաման լեզուն" ցուցակից ընտրել նոր տեղադրված փաթեթի անվանումը, որը պետք է նշված լինի ցուցակի վերևում:
  • հաստատել կատարված նորամուծությունները սեղմելով Լավ բոլոր բացված պատուհաններում:

Երրորդ կարգի նշանների արտաբերումը[խմբագրել կոդը]

Կապույտով սովորաբար պատկերվում են նշանները, որոնց արտաբերման համար պետք է միաժամանակ սեղմել համապատասխան կոճակը և աջ Alt-ը: Ուշադիր եղեք նաև, որ արդեն գործող ծրագրերի Shortcut Key-երը կոնֆլիկտի մեջ չլինեն ձեզ պետք եղած նշանի կոմբինացիայի հետ, այլապես նշանը կարող է դուրս չբերվել:

ԿադՎին (KDWin)[խմբագրել կոդը]

ԿադՎին ստեղնաշարային կարգավորիչը կարող է ևս հայերեն տպելու առիթ ստեղծել: Սկզբնորեն ծրագիրն առաջարկում է 4 բազային ստեղնաշարեր (Armenian Phonetic, Armenian Phonetic Unicode, Armenian Typewriter, Armenian Typewriter Unicode), սակայն օգտագործողը հնարավորություն ունի նաև ստեղծել սեփական դասավորությունները (Tools→Edit Keyboayd): Ցանկացած դեպքում ծրագրից օգտվելիս ուշադիր եղեք, որպեսզի հավաքագրման համար ընտրված ստեղնաշարը լինի յունիկոդային. հակառակ դեպքում ձեր մոտ հետագայում կարող են խնդիրներ առաջանալ ծրագրերում տեքստի փոխակերպման և ճանաչման հետ:

Ինչպես գրել Հայերեն Windows ՕՀ-ում KDWin-ով տեսանյութ

ԿադՎինի թերություններից է որոշ հայերեն նիշերի իլռելյայն և հեշտ չցուցադրելը: Այդ նիշերից են հայերեն հարցական նշանը, բացականչման նշանը և շեշտը: Խնդիրը լուծելու համար կարելի է հետևել այս հրահանգներին:

Առցանց տառադարձիչներ[խմբագրել կոդը]

Արագ լուծման տարբերակ կարող է հանդիսանալ Հայերեն.ամ կայքի օգտագործումը: Տեքստի տառադարձման համար կայքն առաջարկում է հետևյալ ստեղնաշարերը՝ ֆոնետիկ 8-Ր, ֆոնետիկ 8-Ռ, գրամեքենային, և հին գրամեքենային: Ուշադրություն դարձրեք, որ ՋավաՍկրիպտ տեխնոլոգիայի կիրառումը արգելափակված չլինի կայքի համար:

Զննարկչային լրացումներ[խմբագրել կոդը]

Մոզիլա Ֆայրֆոքս զննարկչի համար գոյություն ունեն մի շարք լրացումներ, որոնք հեշտացնում են չնախատեսված տառանշանների օգտագործումը: Մասնավորապես, կարելի է օգտվել Transliterator լրացումից:

Լինուքս[խմբագրել կոդը]

Ինչպես գրել հայերեն Լինուքսում

ԲիԷսԴի[խմբագրել կոդը]

Մակ ՕԷս Տաս (>10.2)[խմբագրել կոդը]

OS X-ում օգտագործվում են XML-ի վրա հիմնված ստեղնաշարային դասավորություններ, որոնք ունեն .keylayout ընդլայնումը: Այդպիսի .keylayout ֆորմատի ստեղնաշարի ակտիվացման համար այն պետք է տեղադրել Library/Keyboard Layout թղթապանակում՝ ընդհանուր համակարգի համար կամ, եթե դուք չունեք ադմինիստրատորի իրավունքներ այդ համակարգի վրա, ապա կարող եք տեղադրել ~/Library/Keyboard Layout թղթապանակում, որտեղ ~ ձեր տնային թղթապանակն է (home folder):

Ստեղնաշարի դասավորության .keylayout ֆայլը համապատասխան թղթապանակում տեղադրելուց հետո հարկավոր է ելնել համակարգից և նորից մտնել, որպեսզի համակարգը ճանաչի այդ նոր ստեղնաշարը: Այժմ ստեղնաշարը օգտագործել սկելու համար հարկավոր է այն ակտիվացնել System Preferences/International նախընտրությունների Input Menu ընտրացանկում: Եթե ստեղնաշարը անսխալ ճանաչվել է համակարգի կողմից, ապա այն պետք է հայտնվի ցուցադրված ստեղնաշարների ցանկում. ստեղնաշարի բացակայության դեպքում փորձեք ելնել համակարգից և նորից մուտք գործել (log out/log in): Այստեղից դուք կարող եք ակտիվացնել նաև համակարգում առկա կամայական այլ ստեղնաշար:

Այս նույն Input Menu ընտրացանկում կարող եք կատարել որոշ նախընտրություններ, որոնք կհեշտացնեն տարբեր լեզուներով ստեղնաշարների օգտագործումը: Օրինակ Show input menu in menu bar ընտրանքը կատարելով՝ դուք կտեսնեք ընթացիկ ստեղնաշարի հետ կապված պատկերակը (սովորաբար երկրի դրոշ) menu bar-ում՝ վերևի վահանակի աջ մասում: Ձեր ստեղծած ստեղնաշարին համապատասխան պատկերակը .icns ընդլայնմամբ պետք է տեղադրվի .keylayout ֆայլի հետ նույն թղթապանակում՝ և կրի ստեղնաշարի անվանումը. օրինակ hayq.keylayout նորաստեղծ ստեղնաշարին զուգակցված պատկերակը կկրի hayq.icns անվանումը:

Ես սովորաբար նաև նախընտրում եմ տարբեր բաց ծրագրերում տարբեր ստեղնաշարների օգտագործում (օր․ անգլերենը՝ բրաուզերում և հայերենը՝ տեքստային խմբագրիչում), ինչը կարող եք ստանալ Allow a different input source for each document ընտրանքը կատարելով: Այլապես նույն լեզվի ստեղնաշարը ակտիվ կդառնա բոլոր բաց ծրագրերում միանգամից, ինչը այնքան էլ հաճելի չէ տարբեր ծրագրերում զուգահեռ աշխատանքի ժամանակ: Ցավալիորեն այս ընտրանքը վերացվել է OS X 10.5 Leopard-ում, ինչը շատ օգտագործողներ համարում են լուրջ բացթողում Apple-ի կողմից: Այս խնդիրը շրջանցելու համար տե՛ս [2] (անգլերեն):

Մեկ այլ նախընտրություն այս ընտրացանկից, որը կհեշտացնի տարբեր լեզուներով ստեղնաշարների հետ աշխատանքը, դա համապատասխան keyboard shortcut ընտրելն է մի ստեղնաշարից մյուսին արագ անցնելու համար: Հակառակ դեպքում ստեղնաշարը փոխելու համար ամեն անգամ պետք է մկնիկով ընտրեք համապատասախան ստեղնաշարը menu bar-ում տեղադրված input menu-ից, ինչը լուրջ դանդաղեցնում է մի քանի ստեղնաշարների օգտագործումը պահանջող գործի կատարումը: Սա կարող եք անել Keyboard Shortcuts ընտրացանկում Input Menu ընտրանքը կատարելով և ձեր ցանկությամբ ստեղների համակցությունը ընտրելով: Ես սովորաբար օգտագործում եմ ⌘S և ⌘↑S համակցությունները համապատասխնաբար նախորդ և հաջորդ ստեղնաշարի համար (S - switch):

Ինչ վերաբերում է ստեղնաշարի դասավորության խմբագրմանը կամ ամենևին նորի ստեղծմանը, ապա այս գործի համար ամենահարմար գործիքը Mac OS X աշխարհում Ukelele ծրագիրն է: Ծրագրի փաթեթի մեջ են մտնում ծրագրից օգտվելու ձեռնարկներ ինչպես նաև մի խումբ համակարգային ստեղնաշարներ, որոնք կարող եք օգտագործել որպես ելակետ՝ ձեր ուզած ստեղնաշարը ստեղծելու համար:

Արտաքին հղումներ[խմբագրել կոդը]