Քննարկում:Հայերեն

Page contents not supported in other languages.
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Առաջարկում եմ այս հոդվածի Քերականական առանձնահատկություններ բաժնում ընդգրկել միայն կռճատ տեղեկություններ հայերենը մյուս լեզուներից տարբերակող քերականական կատեգորիաների մասին։ Մարդիկ, որոնք հետաքրքրված կլինեն ավելի խորը ծանոթանալու հայերենի քերականությանը կարող են այցելել հայերենի քերականություն հոդվածը, որտեղից էլ եթե պահանջ առաջանա ապագայում կարելի է ստեղծել նոր էջեր հետագա մանրամասնությունների ընդգրկման համար։ Իսկ նրանք ովքեր հետաքրքրված կլինեն ծանոթանալու աբստրակտ լեզվաբանական կամ քերականական հասկացություններին կարող են դա անել համապատասխան հոդվածներում։ Teak 18:23, 24 Սեպտեմբեր 2006 (UTC)

1. Հայերենի կարգավիճակը: Այս հոդվածում հայերենի կարգավիճակը սխալ է սահմանված, ու այդ պատճառով հիմնական սխալներ ունի և հոդվածի կառուցվածքը, և հայերենի նկարագրությանը նվիրված բաժինը: Ամբողջ հարցը նրանում է, որ բավականին չի լուսաբանվում, թե ինչ է նշանակում «հայերեն» բառը: Հայերենը, իր խոսողների համար, իհարկե մեկ լեզու է: Որոշ քաղաքական և հայրենասիրական պատճառներով հաճախ հնչում է այն կարգախոսը, որ հայերենը մեկ լեզու է: Սակայն սա ընդամենը մի կարգախոս է, ու այսօր որևէ լեզվաբան նման բան չի ասում:

Հայերենը հնդեվրոպական լեզվաընտանիքի մի առանձին խումբ է, որի մեջ մտնում են մի քանի լեզուներ: Հին հայերենը, միջին հայերենը և նոր հայերենը արդեն հարյուր տարի է ճանաչվում են որպես տարբեր լեզուներ՝ նույն խմբի մեջ: Արևմտահայերենը և արևելահայերենը տարբեր գրավոր ստանդարտներ են (նկատի ունեմ քերականությունը, հիմնական բառապաշարը, արտասանության ընդունված ձևը, ոչ թե դասական և խորհրդային ուղղագրությունը, վերջինը կապ չունի լեզվի հետ), ուստի բնական է, որ երկու լեզվի մասին է խոսք (ոչ թե երկու բարբառի): Ավելին, բոլոր լեզվաբանները գիտեն, որ բարբառի սահմանումը ինչքան դժվար է հանրալեզվաբանության համար: Ժամանակակից հանրալեզվաբանությունում չենք էլ օգտագործում «բարբառ» եզրույթը, որովհետև շատ լայն իմաստ ունի, փոխարենը ավելի ճշգրիտ եզրույթներ ենք կիրառում: Իսկ հայերենի «բարբառներից» շատերը նույն լեզվին պատկանելու ոչ մի չափանիշի չեն համապատասխանում (փոխադարձ հասկանալիություն, նույն լեզվանուն [«հայերենի» փոխարեն ուրիշ անուններ են տալիս, օրինակ՝ հոմշեցմա], ուր մնացին քերականական, զուտ լեզվաբանական չափանիշները): Արդի հայ լեզվաբանությունում «բարբառ» և «լեզվի տարբերակ» եզրույթները բավականին չեն քննարկվել, իսկ հայերենի լեզվատարբերակների մասին դեռ չի որոշվել, թե որ մեկը կարող է առանձին լեզու դիտվել, ու որ մեկը՝ ընդամենը «հայերենի» մի տարբերակ (ո՞ր մեկի):
Հիշեցնեմ նաև, որ այսօր տարբեր մարդիկ՝ տարբեր իմաստներով են օգտագործում «հայերեն» բառը: Պատմական լեզվաբանների համար դա հաճախ նշանակում է ուղղակի հին հայերենը, հայերենը նկարագրելիս փաստորեն հին հայերենն են նկարագրում, ու այդ նկարագրերը չեն համապատասխանում այսօրվա խոսողների լեզվին: Իսկ արևմտահայերը «հայերեն» ասելիս նկատի ունեն իրենց լեզուն, Հայաստանի և Իրանի բնակիչները՝ իրենց լեզուն:
Գլխավոր խնդիրն այն է, որ հայերենի վերոհիշյալ տարբերակները, թեպետ ունենալով որոշ ընդհանուր գծեր, էապես տարբերվում են իրարից: Հնչյունային համակարգը բարբառից բարբառ հաճախ էապես տարբերվում է, իսկ հին հայերենի քերականությունը այն աստիճանին է տարբերվում նոր հայերենից, որ դրանք պատկանում են նույնիսկ ուրիշ լեզվատեսակների (հին հայերենը թեքական լեզու է, մինչ նոր հայերենի բոլոր տարբերակները՝ կցական):

Ամփոփում: Պնդում եմ, որ հայերենի բնորոշ գծերի մասին խոսելիս պետք է պարզ ասել, որ դրանք հայերենի բոլոր լեզվատարբերակների ընդհանո՞ւր գծերն են, թե՞ հին հայերենի՝ մյուս հնդեվրոպական լեզուներից տարբերակող գծերը, թե՞ արդի արևելահայերենի կամ արևմտահայերենի բնորոշ գծերը:
Խորհուրդ եմ տալիս այս հոդվածի կառուցվածքը փոխել: Օրինակ հետևյալ բաժիններ կարող է ունենալ հոդվածը ապագայում.
ա) Նախ պետք է խոսել հայերենի կապերի մասին հնդեվրոպական լեզուների հետ, ու սահմանել հայերենը որպես լեզուների խումբ (ամենաքիչ չորս ստանդարտ լեզուներ, ու մեծ թվով «բարբառներ»):
բ) Երկրորդ հատվածում կարճ ներկայացնել հայերենի պատմությունը:
գ) Երրորդ մասում ներկայացնել հայերենի տարբերակների ընդհանուր գծերը, որոնցով դրանք տարբերվում են ոչ հայկական ճյուղին պատկանող հնդեվրոպական լեզուներից:
դ) Հին հայերենի, միջին հայերենի, արևելահայերենի և արևմտահայերենի նկարագրությունը խորհուրդ կտամ թողնել առանձին հոդվածներին:--Eulogetos 03:15, 18 Դեկտեմբերի 2011 (UTC)[reply]

2. Նախահնդեվրոպացիների նախահայրենիքը: Այս բաժնում ասածները իմ կարծիքով չեն համապատասխանում Վիքիփեդիայի սկզբունքներին: Նախ պետք է լուսաբանել նախահնդեվրոպական լեզվի հետ կապված հարցերը (օրինակ՝ վերջինիս պատմական գոյության հարցը): Երկրորդ, Գամկրելիձեի և Իվանովի տեսությունը վերջին վարկածը չէ: Այդ վարկածը բավականին հին է, իսկ մասնագետների միջազգային հանրությունը չի ընդունել այն, վերջերս նույնիսկ չի խոսվում դրա մասին: Այսօր հիմնականում երկու տեսություն է մրցակցում՝ հնագետների վարկածը (Անատոլիան) և լեզվաբանների վարկածը (Արևելյան Եվրոպան): Նախահայրենիքի մասին խոսելիս գոնե վերջին տասնամյակների կարևորագույն մասնագետները պետք է հիշատակվեն՝ Գիմբուտասը, Դյակոնովը, Ռենֆյուն, Մալորին:--Eulogetos 03:49, 18 Դեկտեմբերի 2011 (UTC)[reply]

3. Հայերենի զարգացման փուլերը: Թվարկված «փուլերը» (գրաբար, միջին հարեյեն, աշխարհաբար) հայտնի չէ, թե բաժանման ինչ սկզբունքին են հետևում: Գրական հայերենի փուլերը կարող են լինել գրաբարը և աշխարհաբարը, ԿԱՄ հին հայերենը, միջին հայերենը, նոր/արդի հայերենը: Բայց հայերենը ոչ միայն գրական տարբերակներ ունի, շատ հետաքրքրաշարժ է նաև խոսակցական լեզվի ճյուղերի զարգացումը: Իսկ Լեզվի Ինստիտուտի նախկին տնօրեն Գևորգ Ջահուկյանը ուսումնասիրում էր նաև նախագրային փուլերը, որոնք պակաս կարևոր չեն:--Eulogetos 04:02, 18 Դեկտեմբերի 2011 (UTC)[reply]

Շնորհակալություն ձեր կարծիքի համար, սակայն կարող եք դուք հաստատել ձեր ասածները աղբյուրներով:--Արամ 07:40, 18 Դեկտեմբերի 2011 (UTC)[reply]

Իմ կարծիքով արկածախնդրություն է ասել, թե հայերենը մի լեզու է, երբ դա որևէ լեզվաբան չի ասում: Լեզուների կարգավիճակի մասին որոշող միջազգային հեղինակությունը, Société Internationale de Linguistique-ը նշանակել է իր վերջին ստանդարտում երեք կոդ տարբեր հայերենների համար: Եթե լուրջ պատճառ չունենք շեղվելու միջազգայնորեն ընդունված նորմից, ապա հետևենք դրան:
Հնդեվրոպական նախահայրենիքի վերաբերյալ Գամկրելիձեի և Իվանովի հայտնի մենագրությունից բացի գրեթե բոլոր ուրիշ գրքերը և հոդվածները կամ Անատոլիայի կամ Արևելյան Եվրոպայի վարկածի մասին են քննարկում, կամ ընդհանրապես ժխտում են նման նախահայրենիքի պատմական գոյությունը: Օրինակ իմ հիշատակած անունները գուգլ տալով հեշտ կարող են գտնվել այս թեմային վերաբերող մենագրությունները:
Հայերենի զարգացման փուլերի մասին, թեև մինչ հիմա ընդունված տեսակետ չկա (Գևորգ Ջահուկյանի մահվանից հետո շատ չի խոսվում դրանից), բայց կարծեմ թե գոնե եղածը պետք է հաշվի առնվի (լավագույն, թեև հնացած, ամփոփում՝ նշված հեղինակի «Հայոց լեզվի պատմություն. նախագրային ժամանակաշրջան», Ե. 1987, 25-26):--Eulogetos 13:56, 18 Դեկտեմբերի 2011 (UTC)[reply]

Հարգելի Eulogetos։ Շատ հետաքրքիր են ձեր ներկայացրած դիտարկումները։ Համաձայն եմ, որ հոդվածը անչափ թերի է ու աղքատիկ, հետևաբար անգնահատելի կլինի, եթե կարողանաք այն ուղղել և համալրել։ Սակայն Արամի կատարած դիտարկումը շատ կարևոր է. Վիքպեդիայի կանոնների համաձայն՝ մեր անձնական եզրակացությունները, որքան էլ հիմնավոր լինեն, չեն կարող խմբագրումների հիմք ծառայեն. մենք պետք է ներկայացնենք հրատարակված աղբյուրներ (հոդվածներ, գրքեր ևն), որպեսզի ընթերցողին ներկայացվի թե որտեղից է տեղեկությունը քաղված (այլապես մեր խմբագրումը կհամարվի «Original Research»)։ Եթե որևէ խնդրի վերաբերյալ կան մի քանի տեսակետներ, ապա պարտավոր ենք բոլորն էլ ներկայացնել (ըստ կարևորության ի հարկե)։
Հայերենը լեզու, թե լեզվախումբ լինելու վերաբերյալ՝ մի քիչ կասկածում եմ, քանի որպես ոչ հայագետ-լեզվաբան, ինձ համար շատ բարդ հարց է։ Ի՞նչ կարծիքներ կան այս խնդրի վերաբերյալ ժամանակակից լեզվաբանների մոտ։ Կարծիքները տարբե՞ր են, թե կա համերաշխություն այս խնդրի շուրջ։
Իսկ Գամկրելիձեի և Իվանովի տեսութան մասին, որոշ չափով ծանոթ եմ։ Եվ իսկապես որքան հասկացել եմ, այդ վարկածը մեծ ընդունելություն չի գտել։ Իմ կարծիքով պետք է նշել, բոլոր կարևոր տեսություններն էլ։ Հարգանքներով, --vacio 14:20, 18 Դեկտեմբերի 2011 (UTC)[reply]

Հարգելի Vacio, եթե որևէ լեզվաբան չի ասում, որ հայերենը մեկ լեզու է, ապա Վիքիփեդիայի կանոնների համաձայն նման նկարագրություն կհամարվի «Original Research»: Իմ ճանաչած բոլոր լեզվաբանները (Գևորգ Ջահուկյանը, Արտեմ Սարգսյանը և այլն) խոսում են հայերենների մասին, որպես տարբեր լեզուներ: Նույն կարծիքի է նաև ՍԻԼ-ը (Լեզվաբանության Միջազգային Ընկերություն): Հին հայերենի, միջին հայերենի և նոր հայերենի առանձին լեզվական կոդերի գոյությունը ցույց է տալիս, որ այս հարցում աշխարհի լեզվաբանների մեջ համաձայնություն կա: Ժամանակակից լեզվաբանների վերաբերյալ նշեմ, որ նրանք կենտրոնանում են կամ նախահնդեվրոպերենի, կամ հայերենի (մանավանդ հին հայերենի, բայց հազվադեպ նաև հայերենի մի ժամանակակից տարբերակի) կոնկրետ հարցերի վրա: Այս պահին ուրեմն ամենաճիշտը համարում եմ հայերենի այնպիսի նկարագրություն տալ, որն արտացոլում է և՛ միջազգային, և՛ հայաստանյան լեզվաբանության տեսակետը: Հարգանքներով, --Eulogetos 16:11, 18 Դեկտեմբերի 2011 (UTC)[reply]

Դուք դարձյալ պնդում եք ձերը: Օրինակ ես ասում եմ որ Արաքսը աշխարհի ամենաերկար գետն է, սակայն չեմ բերում ոչ մի վստահելի աղբյուր և հետևաբար իմ ասածը դառնում է ոչ ճշմարտացի: Խնդրում եմ բերեք կոնկրետ վստահելի հղումներ կամ աղբյուրներ: Հայերենը իսկապես համարվում է առանձին խումբ հնդեվրոպական լեզուների մեջ, ինչպես և հունարենը, սակայն ես ոչ մի տեղ չեմ կարդացել հունարենի լեզվախումբ լինելու մասին: Նաև հունարենը նույնպես բաղկացած է 5-6 փուլերից, սակայն դրանք չեն համարվում առանձին լեզուներ:--Արամ 18:37, 18 Դեկտեմբերի 2011 (UTC)[reply]

Հարգելի Արամ, հունարեն լեզվախմբի ուրիշ անունը հելլենական լեզվախումբ է, որին պատկանում է ըստ տարբեր աղբյուրների 8-10 լեզու (նայած թե հին մակեդոներենը և ռոմանոհունարենը համարում ենք հելլենական լեզու, թե ոչ):
Ներքևում ամփոփում եմ մինչ այսօր գրանցված առանձին լեզուները (ISO-639-3 կոդով) ըստ իրենց գրանցված լեզվախմբերի (ISO-639-5 կոդով): Գրանցված հելլենական և հայկական լեզուները 2011 թ. դեկտեմբերի 5-ի դրությամբ հետևյալներն են.
Հելլենական լեզվախմբի ISO-639-5 կոդը՝ grk է, հետևյալ լեզուներն է ներառում. հին մակեդոներեն (xmk), հնավանդ հունարեն (0hz), միքեներեն (gmy), միջին հունարեն (qgk), արդի հունարեն (ell), ցակոներեն (tsd), ռոմահունարեն (rge), կապադովկերեն (cpg), պոնտերեն (pnt), հրեահունարեն (yej): (Կան նաև բարբառների տասնյակներ, բայց դա ուրիշ հարց է:) Հայկական լեզվախմբի ISO-639-5 կոդը՝ hyx է, ու հետևյալ լեզուներն են պատկանում այս խմբին. հին հայերեն (xcl), միջին հայերեն (axm), արդի հայերեն (hye), հոմշեցմա (1ev):
Լեզվաբանության Միջազգային Ընկերությունը (SIL), որը պատասխանատվություն է կրում Ստանդարտների Միջազգային Կազմակերպության (ISO) լեզվին վերաբերող ստանդարտների նկատմամբ, ունի MultiTree անունով նախագիծ, որը լեզուների ծագումը ծառի ձևով է ներկայացնում: Ծառերը նկարվում են ավտոմատիկ, ըստ հեղինակների տվյալների, ու կա նաև «բաղադրյալ» (composite) տարբերակը, որի մեջ միացված են տարբեր հեղինակների արդյունքները:
Եթե այցելեք http://multitree.linguistlist.org/search կայքէջը, կգտնեք այդ նախագիծը: Ընտրեք Europe, հետո՝ Indo-European, աջ կողմի վրա երևալու են ծառերի հղումները՝ ըստ հեղինակների: Indo-European: Composite հղումը կգտնեք ներքև իջնելով:
Կարող եք ուղղակի բացել սա՝ http://multitree.linguistlist.org/trees/Indo-European%3A%20Composite, բայց դանդաղ է բացվում, քանի որ հենց բացման պահին է կառուցվում ծառը: Հարգանքներով, --Eulogetos 23:36, 18 Դեկտեմբերի 2011 (UTC)

Կաղապարը[խմբագրել կոդը]

Կաղապարն ինչքան վատ տեսք ունի, ով կնորոգի: Arantz (քննարկում) 19:11, 15 Օգոստոսի 2012 (UTC)[reply]

Այսօր արևելահայերենը համարվում է ՀՀ և ԼՂՀ պաշտոնական լեզուն։[խմբագրել կոդը]

Հայաստանի անկախության մասին հռչակագիր

10. Հայաստանի Հանրապետությունը ապահովում է հայերենի, որպես պետական լեզվի, գործառությունը Հանրապետության կյանքի բոլոր ոլորտներում, ստեղծում կրթության, գիտության եւ մշակույթի սեփական համակարգ:


Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն

Հոդված 12. Հայաստանի Հանրապետության պետական լեզուն հայերենն է:


Հայաստանի Հանրապետության օրենքը լեզվի մասին

Սույն օրենքով սահմանվում են Հայաստանի Հանրապետության լեզվական քաղաքականության հիմնական դրույթները, կարգավորվում են լեզվավիճակը, պետական իշխանության եւ կառավարման մարմինների, ձեռնարկությունների, հիմնարկների ու կազմակերպությունների լեզվահարաբերությունները:

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության լեզվական քաղաքականությունը
Հայաստանի Հանրապետության պետական լեզուն հայերենն է, որը սպասարկում է հանրապետության կյանքի բոլոր ոլորտները: Հայաստանի Հանրապետության պաշտոնական լեզուն գրական հայերենն է:
Հայաստանի Հանրապետությունն աջակցում է իր սահմաններից դուրս բնակվող հայերի շրջանում հայոց լեզվի պահպանմանն ու տարածմանը:
Հայաստանի Հանրապետությունը նպաստում է հայերենի ուղղագրության միասնականացմանը:


Հայաստանի Հանրապետության օրենքը ստանդարտացման եւ սերտիֆիկացման մասին

Հոդված 4. Ստանդարտացման նպատակը
Ստանդարտացման նպատակն է ապահովել՝ ....
բ) տեխնիկական եւ տեղեկատվական համատեղելիությունը, արտադրանքի
համափոխարինելիությունը, ...

Վահրամ Մխիթարեան (քննարկում) 00:11, 23 Հունիսի 2013 (UTC)[reply]

Եթե գրում եք հայերեն այբուբենը ստեղծվել է 4-5-րդ դարերում, ապա դա սխալ է[խմբագրել կոդը]

Եթե գրում եք հայերեն այբուբենը ստեղծվել է 4-5-րդ դարերում, ապա դա սխալ է, քանզի հայերեն այբուբեն եղել է նաև դրանց առաջ։ 14:47, 6 Նոյեմբերի 2013, Gardmanahay

Պնդել, որ եղել է հայերեն այբուբեն, առնվազն հիմնավորված չէ։ Հայերենը գրառել են, անկասկած, սակայն այն համակարգը, որն օգտագործվել է դրա համար անվանել այբուբեն, որևէ հիմնավորող աղբյուր գոյություն չունի։ Հարցը միայն հայալեզու և հայկական աղբյուրները չեն՝ որևէ այլալեզու և օտար աղբյուրներ դրա մասին չեն հիշատակում։ Վերջին ուսումնասիրությունը, ըստ իս բավական հաջող, սա է՝ Ալբերտ Մուշեղյան, Մեսրոպ Մաշտոցը և նախամաշտոցյան հայ գիրը, Երևան, 2006, էջ. 210-236։ Սակայն այստեղ էլ խոսքը գնում է նախամաշտոցյան հայերեն գրից ձայնավոր-բաղաձայն անջատելու և իրապես, բուն իմաստով այբուբեն ստեղծելու մասին։ Այբուբեն, որը ոչ միայն լիարժեք և անջատ ներկայացնում է հայերենի ձայնավոր-բաղաձայն հնչյունական համակարգը, այլև ծառայում է նաև որպես կատարյալ (տվյալ ժամանակաշրջանի առումով) թվային համակարգ։ Վերջինս այնքան էլ անկարևոր չէ, և պայմանավորել է մաշտոցյան այբուբենի 36 գրանշան լինելը։ Եթե այլ հիմնավորումների կարիք կա, հույս ունեմ այս հոդվածի մյուս խմբագիրները նույնպես կարձագանքեն։ Վահրամ Մխիթարեան (քննարկում) 13:18, 6 Նոյեմբերի 2013 (UTC)[reply]
եթե գրում ենք հայերեն այբուբեն, ապա կարծում եմ որ 9.9 %-ով խոսքը գնալու է մեր ներկայիս այբուբենի մասին, դրանից առաջ եթե եղել է այլ այբուբեն, դա առանձին հարց է, կարելի է գրել այսպես, որ ասենք մեր ներկայիս այբուբենից առաջ հայերը ունեցել են այլ այբուբեն (կամ նման մի բան), նշելով իհարկե հնարավորինս հեղիանակավոր աղբյուրներ: ERJANIK քննարկում: 14:01, 6 Նոյեմբերի 2013 (UTC)[reply]
Ինչպես վկայում են հայ պատմիչները, Հայաստանում քրիստոնեության ընդունումից հետո հեթանոսական մեհյանների հետ մեկտեղ նաև ոչնչացվեց հայերեն գրքերն ու ձեռագրերը: Իսկ նորաստեղծ քրիստոնեական տաճարներում, այսինքն՝ մեր Հայոց եկեղեցիներում սկսեցին կիրառել հունական ու սիրիական լեզուները: Սակայն թագավոր Վռամշապուհը հասկացավ, որ պետությունը չի կարող բնականոն գործել առանց սեփական գրի, իսկ Սահակ կաթողիկոսն էլ համոզվեց, որ ժողովուրդը չի կարող լավ հասկանալ քրիստոնեությունը օտար լեզուներով: Եվ նրանք որոշեցին վերականգնել հայոց գիրը, որի հետքերը Հայաստանի տարածքում կարելի է ասել անհնար էր գտնել: Թագավորի անձնական թարգմանիչ Մեսրոպ Մաշտոցին հանձնարարվեց վերականգնել հայոց գիրը: Վերջինս մեկնեց արտասահմանի խոշոր քաղաքներ, որտեղ կային խոշոր գրադարաններ և որտեղ դեռևս պահպանվել էին հայկական հին ձեռագրեր: Այդպիսի գիրք Մաշտոցը գտավ Սամոսատ քաղաքում: Կարակալա կայսեր պատմիչ Ֆիլոստրատը (մ.թ.ա. 127-114) իր ՛՛Ապոլոնի Դիանան՛՛ գրքում պատմում է, որ Հայկական Տավրոսում մի մեծ հովազ են բռնել ոսկե օղակապը վզին, որի վրա հայերենով գրված է եղել ՛՛Հայոց թագավոր Արշակից Դիոնիս Աստծուն՛՛: Հայ պատմաբան Ինջիկյանը իր գրքում է, 1788թ.-ին ինքը Ստամբուլում տեսել է Անգլիայի դեսպան Ինզըլի հավաքածուն, որի մեջ ներառված էր Հայոց թագավոր Պարթև Արշակունու (մ.թ. 113-114) հարյուրավոր մետաղներ, որոնց վրա եղել են հայերեն գրեր և որոնց վրա հստակ երևում էր հ, տ, պ, կ, ճ և այլ տառեր: Հայ լեզվաբան, պատմաբան և երաժշտագետ Մինաս Բժշկյանը Օդեսա քաղաքի հարավային մասում գտնվող հայկական եկեղեցիներից մեկում գտել է մ.թ.ա. 7-րդ դարի հայատառ գիրք:--Gardmanahay (քննարկում) 14:26, 6 Նոյեմբերի 2013 (UTC)Gardmanahay:[reply]
Ֆիլոստրատն իսկապես նման վկայություն ունի («And they say that a pard was once caught in Pamphylia which was wearing a chain round its neck, and the chain was of gold, and on it was inscribed in Armenian lettering» [1])։ Մի բան եմ ուզում սակայն նկատել․ Վիքիպեդիայում այսպես կոչված օրիգինալ հետազոտությունը թույլատրելի չէ, այսինքն մենք ինքներս պատմական աղբյուրների հիման վրա չենք կարող հետևություններ անել ու դա որպես փաստ ներկայացնել հոդվածում։ Մենք կարող ենք ընդամենը շարադրել գիտության մեջ ընդունված տեսակետերը և տեսությունները։ Քանի որ կան պատմաբաններ, որոնք այլ կարծիք ունեն հայոց այբուբենի ստեղծման վերաբերյալ, կարծում եմ դա արժի նշել հոդվածում, բայց դա պետք է անել լուրջ պատմագիտական աղբյուրների հիման վրա։ --vacio 22:50, 6 Նոյեմբերի 2013 (UTC)[reply]
Ես համաձայն եմ Vacio-ի արտահայտած այն մտքի հետ, որ անհրաժեշտ է հոդվածը կառուցել բազմակողմ, եթե կոնֆլիկտ կա, ապա պետք է տարբեր կողմերի տեսակետներ ներկայացնել:--Gardmanahay (քննարկում) 06:58, 7 Նոյեմբերի 2013 (UTC)Gardmanahay:[reply]
Կրկնվում եմ, սակայն նորից ասեմ՝ պնդել, որ եղել է հայերեն այբուբեն, առնվազն հիմնավորված չէ։ Հայերենը գրառել են, անկասկած, սակայն այն համակարգը, որն օգտագործվել է դրա համար անվանել այբուբեն, որևէ հիմնավորող աղբյուր գոյություն չունի։ Խոսքը չի գնում նրա մասին, թե հայերենը գրառել են թե՝ ոչ, նրա գրառելու համար գրային որևէ համակարգ, տարբեր այբուբեններից և լեզվական ազդեցությունների տակ ծնված ինչ որ բան եղել է և դա չի վիճարկվում և չի քննարկվում։ Խնդիրը համակարգված, հայերենին հատուկ և նրա կարիքներին բավարար ՀԱՅԵՐԵՆԻ ԱՅԲՈՒԲԵՆ եղե՞լ է թե՝ ո՞չ։ Ոչ թե հայերեն գիր, այլ հայերենի այբուբեն։ Ցանկացած լեզվի այբուբենով էլ կարելի է հայերենը գրառել, նույնիսկ լատինական տառադարձումը լրիվ բավարար է միարժեքորեն հասկանալու համար, որ տեքստը հայերեն է։ Նմանապես կիրիլիցայի դեպքում։ Կիրիլիցայի և լատինիցայի հիման վրա ստեղծվեցին շատ ազգերի այբուբեններ, սակայն այդ ազգերի համար, մինչև սեփական այբուբենների ստեղծումը, ասել որ կիրիլիցան և լատինիցան եղել են նրանց այբուբենները, սխալ է։ Ձեռի հետ նաև նայեք այս քննարկումը։ Մյուս կողմից, եթե ունեք համապատասխան նյութեր և ցանկություն, ապա ստեղծեք «Նախամաշտոցյան հայերեն գիր» հոդվածը, որում և կշարադրեք այդ հարցին առնչվող նյութը։ Իսկ այն ինչ քննարկում ենք, արդեն այս հոդվածի բովանդակությունից դուրս է։ Վահրամ Մխիթարեան (քննարկում) 00:12, 7 Նոյեմբերի 2013 (UTC)[reply]

Կաղապարին առնչվող խնդիր[խմբագրել կոդը]

Եթե այս հոդվածում ներառվել է Ռուսաստանի լեզուներ կատեգորիան, ապա ինչու՞ չկա ԱՄՆ-ի կամ օրինակ Բուլղարիայի լեզուներ կատեգորիան: Եթե ներառվել է նկատի ունենալով այդ տարածքում հայերենի ծագումը, ապա այս դեպքում էլ սխալ է լինում, որովհետև Ռուսաստանում չի առաջացել հայոց լեզուն: Առաջարկում եմ կա՛մ հանել Ռուսաստանի լեզուներ կատեգորիան կա՛մ էլ ավելացնել ԱՄՆ-ի լեզուներ, Ֆրանսիայի լեզուներ, Բուլղարիայի լեզուներ, Արգենտինայի լեզուներ և այսպես մի քանի տասնյակ:--Գարդմանահայ (քննարկում) 11:41, 14 Դեկտեմբերի 2013 (UTC)[reply]

ճիշտ ես նկատել հարգելի Գարդմանահայ, հանեցի: ERJANIK քննարկում: 15:14, 14 Դեկտեմբերի 2013 (UTC)[reply]

Հոդվածում ներառվել է Կովկասի լեզուներ կատեգորիան, ինչը սխալ է, քանի որ Կովկասը հայերեն լեզվի զարգացման եւ կիրառման գլխավոր եւ միակ կենտրոնը չէ, ուստի առաջարկում եմ, որ կատեգորիան ջնջվի։ Հակառակ դեպքում կարելի է ավելացնել նաեւ Արեւելյան Անատոլիայի լեզուներ կատեգորիան։ Շնորհակալություն։ --Arthur mirzoyan (քննարկում) 16:49, 4 Սեպտեմբերի 2014 (UTC) 20։48, 04 սեպտեմբերի 2014 (UTC)[reply]

GeoO-ի կատարած փոփոխությունների վերաբերյալ[խմբագրել կոդը]

Ողջույն: Ջէօ ջան, շնորհակալություն, որ արագ արձագանքեցիր իմ կատարած փոփոխություններին և կատարեցիր քոնը, բայց մի քանի հարցադրում եմ ուզում անել: Խնդրում եմ պատասխանես:

  1. Մի՞թե այս կայքը կարող է նման կարևոր տեղեկատվության աղբյուր հանդիսանալ: Տես թե ներկայացված տվյալները որքան հին են: Այնտեղ գրված է, որ 2001թ.-ին ՀՀ-ն ունեցել է 3,140,000 բնակիչ. 2001թ.-նն ո՜ւր, 2014-ը ո՜ւր: Ասում է լեզվի քարտեզը, երևի նկատի ունի հայերենի տարածվածությունը: Ահա, թե ինչ է գրված այդ կետի դիմաց՝ «Azerbaijan, Jordan and Syria»: Ադրբեջան գրելով՝ երևի նկատի ունի Արցախի Հանրապետությունը, իսկ ընդհանրապես, բացի Հորդանանից և Սիրիայից, հայերենը շատ այլ երկրներում էլ է տարածված, օրինակ ՌԴ-ում, Ֆրանսիայում, ԱՄՆ-ում, Վրաստանում, Թուրքիայում և այլն:
  2. Ճիշտ ես, «անհայտ» բառը չի սազում այս հոդվածում, բայց, ըստ իմ նեղ անձնական կարծիքի, սխալ կամ ոչ հավաստի տեղեկատվությունն էլ առավել ևս չի սազում: 6,3 մլն․-ը այստեղ ես չգտա, որտեղի՞ց ես վերցրել:
  3. Այս քարտեզը արդյո՞ք ներկայացնում է Կովկասում հայ ժողովրդի տարածվածության իրական պատկերը: Իմ կարծիքով այն միանշանակ սխալ է, և պետք է հեռացվի: Ահա թե ինչու. քանի որ նշված չի, թե հայերը որ գույնն են, ապա կարելի է ենթադրություններ անել: Եթե հայերը ներկայացված են կարմիր գույնով, ապա ինչու՞ Հորադիզն ու Ֆիզուլին կարմիր գույնով չեն ներկված. չէ՞ որ այնտեղ էլ են հայեր ապրում: Նույնը վերաբերում է Քարվաճառի շրջանի արևմտյան և Վայոց Ձորի մարզի արևելյան հատվածներին: Կամ ինչո՞ւ Թիֆլիսը նույնպես կարմիր չէ, չէ՞ որ այնտեղ գրեթե 100.000 հայ է բնակվում, եթե ոչ ավել: Եթե այսպես ասած մարմնագույնն էլ է վերաբերում հայերին, ապա միգուցե Վայոց Ձորի մարզի արևելյան հատվածը մարմնագույն է ներկված, քանի որ այնտեղի հայերի թվաքանակը ենթադրենք փոքր է ինչ-որ մի X թվից: Բայց այդ դեպքում Գեղամա լեռնաշղթայի մեծ մասում ընդհանրապես մարդ չի բնակվում (հովիվները հաշիվ չեն, քանի որ այդ մի քանի տասնյակ մարդը գերազանցապես ունեն եզդի ազգություն): Կամ եթե մարմնագույնն էլ է վերաբերվում հայերին, ապա Բաքվի հյուսիսային և Սումգայիթի արևմտյան հատվածը ինչո՞ւ է ներկված մարմնագույն:

Հույսով եմ ըմբռնումով կմոտենաս քննադատությանս ;)--Գարդմանահայ (քննարկում) 21:06, 16 Դեկտեմբերի 2014 (UTC)[reply]

Ողջույն, Գարդմանահայ ջան։
Ինչպե՞ս է, որ այլ վիքիներում կարող է որպես աղբյուր հանդես գալ, իսկ մեզ մոտ՝ ոչ։ Վստահելի աղբյուրների մասին քաղաքականությունն ու դրույթները բոլոր վիքիներում նույնն է։ Իմ կարծիքով՝ կարող է աղբյուր լինել։
  1. Տվյալների հին լինելը (այս դեպքում 2001 թվական), իմ կարծիքով, մեզ չպետք է թույլ տա, որպեսզի անտեսենք տվյալները միայն այն պատճառով, որ վերջինս թարմ չէ, այլ 10 տարի առաջվանն է։ Կա պարզ մեխանիզմ․ գրում ենք՝ X մարդ (2001)։ Եվ հարցն ինքնին լուծվում է։ Ավելի թարմ տվյալների դեպքում կարելի է փոխել թիվը, այլ ոչ թե տողում «անհայտ» գրել։
  2. Քարտեզի մասով համաձայն եմ։ Այն կարելի է հեռացնել։ --Ջէօ () 04:43, 17 Դեկտեմբերի 2014 (UTC)[reply]
Քարտեզը հեռացրեցի, իսկ թվաքանակի մասով պատասխանդ կարծես չվերաբերվեր իմ հարցադրմանը: Դու իրո՞ք այն կարծիքին ես, որ երկրագնդի վրա հայերեն խոսացողների կամ լեզվակիրների թիվը 6.300.000 մարդ է: Իմ կարծիքով սա հիմար թիվ է. այդ ինչպես որոշեցին 6.3 մլն-ը: Կա՞ առանձին երկրների պաշտոնական վիճակագրություն, երևի թե ոչ: Ուրեմն ինչ-որ մի Ճ կարգի կայքի տեղեկատվություն պետք չի ներկայացնել, որպես հավաստի տեղեկություն: Այստեղ նաև հարկավոր է հաշվի առնել, որ հայ լինելը դեռ չի նշանակում հայերեն իմանալ: Բայց նաև չի կարելի աշխարհի հայերի թվաքանակից հանել մի քանի միլիոն ու ստանալ ասենք 6.3 մլն: Այլ վիքիներում այս (Caucasus-ethnic armeniërs.png) քարտեզը նույնպես օգտագործվում է, հիմա ասե՞նք, քանի որ մյուսները օգտագործում են, ուրեմն մենք էլ օգտագործենք: Ես նշեցի, թե ինչու այդ կայքը չի կարող հավաստի լինել: Միայն այն, որ նա հայերեն լեզվի լեզվակիրների տարածվածությունը նշում է Հորդանան, Սիրիա և Ադրբեջան (ինչը սխալ է), արդեն թույլ է տալիս կասկածել դրա մասնագիտացվածության և հետևաբար հավաստիության վրա: Ի՞նչ կասես:--Գարդմանահայ (քննարկում) 08:02, 17 Դեկտեմբերի 2014 (UTC)[reply]
Գարդմանահայ ջան, վերևում արածդ վերլուծությունը դասական օրիգինալ հետազոտություն է։ Վերևում նշեցի, որ հավաստի աղբյուրների դրույթները բոլոր վիքիներում նույնն է, և եթե օգտագործվում է, ուրեմն հավաստի է և կարելի է օգտագործել։ Այստեղ իմ կարծիքը այքան էլ էական չէ, որովհետև հոդվածում իմ կարծիքը զետեղել իրավունք չունեմ։ Փաստերն են կարևոր։ Դեմ եմ տեղեկաքարտում «անհայտ» նշմանը, որովհետև աղբյուրներ կան։ Ուրիշ ոչինչ ավելացնել չեմ կարող։ Կարելի է նաև իմանալ 6AND5֊ի կարծիքը տվյալ հարցի շուրջ։ --Ջէօ () 08:51, 17 Դեկտեմբերի 2014 (UTC)[reply]
Նախ անրադառնամ քարտեզին, որ իրոքից այդքան էլ ճշգրիտ չի, դրա համար ցանկալի է ջնջել, որը իրականացվեց: Բայց ամեն դեպքում ԼՂՀ-ի և ՀՀ-ի տարածքում ոչ կարմիր հատվածները մարմնագույն չէր, այլ սպիտակ, որը ենթադրաբար նշանակում է, որ այդտեղ համարյա կամ ընդհանրապես մարդիկ չեն ապրում, իսկ Թբիլիսի պահով, կարելի է իմանալ նրա բնակչության թիվը, չեմ կարծում, որ հայերի տոկոսայնությունը այնքան մեծ է, որ այս փոքր քարտեզի մեջ կարմիր գծանշվեր:
Ինչ վերաբերում է կայքին, Ջէօ ջան, ցանկալի է այդ կայքը որպես աղբյուր ջնջես, քանի որ այն ըստ ինձ կասկածելի կայք է, համենայն դեպս Հայերենի կտրվածքով: Մենք այստեղ հավանաբար խառնում ենք հայ և հայախոս տերմինները: Թե ինչքան հայախոս մարդիկ կան դա ճշգրիտ որոշել հնարավոր չէ, դա պետք է հերթով տարբեր պետությունների վիճակագրությունը առանձին նայել, այդ թվում ոչ պաշտոնական վերլուծությունները և որոշել: Ընդ որում այդ թիվը կարող է և 6,3 միլիոնից փոքր լինի և մեծ: Խորհուրդ եմ տալիս կոնկրետ թիվ չնշել, այլ՝ ինչ-որ իքսից - իգրեկ (գումարած նշել այս ինչ կայքի կամ կայքերի տեղեկատվության համաձայն), իսկ նշումներ բաժնում բացատրել, որ հայ ու հայախոս դրանք տարբեր տերմիններ են:--6AND5 (քննարկում) 09:34, 17 Դեկտեմբերի 2014 (UTC)[reply]
Թեկուզ։ Համաձայն եմ «ըստ այս կայքի» մակնշմանը։ --6AND5 () 14:50, 17 Դեկտեմբերի 2014 (UTC)[reply]

Որպեսզի հայախոսների թվաքանակի մասին որոշակի վիճակագրություն ներկայացնենք հոդվածում, անհրաժեշտ է նախ հասկանալ, թե ինչ ենք հասկանում հայախոս: Ցանկալի է լսել 6AND5-ի և Ջէօ-ի կարծիքները օրինակ համշենցիների կամ համշենահայերի մասին: Համշեներենը հայերե՞ն է, թե՞ ոչ: Իսկ մինչ բազում հարցեր կհստակեցնենք, առաջարկում եմ «Լեզվակիրների ընդհանուր թիվը» տողի դիմաց ոչ մի բան էլ չգրենք:--Գարդմանահայ (քննարկում) 16:37, 19 Դեկտեմբերի 2014 (UTC)[reply]

Անկեղծ ասած ես չգիտեմ թե նրանք ինչ լեզվով եմ խոսում, պետք է կարդամ նրանց մասին, որ իմանամ, բայց ամեն դեպքում տվյալ դեպքում լեզվագետի կարծիքը ավելի հետաքրքիր կլինի: Իսկ ընդհանրապես հայախոս լինելը ենթադրում է այն մարդկանց, որոնք ազատ տիրապետում են այդ լեզվին: Ամեն դեպքում դրա որոշելը բավական դժվար է....--6AND5 (քննարկում) 16:43, 19 Դեկտեմբերի 2014 (UTC)[reply]