Իրանական փոխառությունները հայերենում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Իրանական փոխառություններ, պարսկերենից փոխառնված ու հայերենում գործածվող բառերը։

Իրանական փոխառությունները հայերենում կազմում են շուրջ 1400 բառ, որից հին պարսկերենին ու պահլավերենին վերաբերում են 966, նոր պարսկերենին՝ 445 բառ[1]։ Իրանական փոխառությունների որոշ մասը միայն գրաբարյան գրավոր հուշարձաններում է հիշատակվում և որպես գրքային փոխառություններ՝ գրաբարյան շրջանում անգամ, ըստ երևույթին, լայն գործածություն չի ունեցել։

Իրանական լեզուներից կատարված շուրջ 1400 փոխառություններից գրաբարի և միջին հայերենի միջոցով ժամանակակից հայերենին են անցել մոտ 530 բառ։ Դրանք բնույթով բազմազան են, վերաբերում են մարդկային կյանքի և գործունեության համարյա բոլոր բնագավառերին։ Ժամանակակից հայերենում գործածվում են իրանյան ընդհանուր փոխառությունների մոտ 37 %-ը։

Ժամանակակից հայերենում գործածածկան իրանական փոխառյալ բառերն ըստ բնության, կյանքի, մարդկային գործունեության այլևայլ բնագավառներին վերաբերության հատկանիշի՝ կարելի է բաժանել մի քանի խմբի՝

  • Բնության, բնական երևույթներին, կենդանական և բուսական աշխարհին, հանքային նյութերին և այլն վերաբերող բառեր՝
  1. Բնության երևույթներ. արուսյակ, երաշտ, խավար, մահիկ, պախրցի (քամի), վտակ։
  2. Կենդանական աշխարհ. բազե, կաչաղակ, կապիկ, կնգում, կուզ, ճուռակ, մարախ (մորեխ), մողես, մուշկ, հովազ, շահեն, սամույր, սարյակ, սիրամարգ, վագր, վիշապ, տատրակ, տզրուկ, փիղ։
  3. Բուսական աշխարհ. ազոխ, անանուխ, արմավ, բրինձ, գազար, դարիճենիկ, դժնիկ, զվիրակ, թութ, կաղամբ, կանեփ, կանկար, կապար, կարոս, կնճիթ, համասպրամ, հասմիկ, մանուշակ, մորուտ, նարգիս, նոճի, շահասպրամ, շահդանակ, շաղգամ, չաման, պիստակ, պղպեղ, սոխ, սոնիճ, սպանդ, վարդ, վարունգ։
  4. Հանքային նյութեր, մետաղներ. անուշադր, ապակի, արճիճ, արույր, բորակ, գոհար, զառիկ, զմրուխտ, ժանգ, ժանգառ, լեղակ, խունկ, կնդրուկ, նավթ, պղինձ, պողպատ, սնգույր, վեմ, քափուր։
  1. Մարմնի մասերի անուններ՝ անդամ, բազուկ, գես, դաստակ, դեմք, դիմակ, երակ, երանք, կուլակ, կուշտ, ճակատ, վարս։
  2. Հիվանդությունների անուններ, բժշկագիտական բառեր. ախտ, բիժ (ճպուռ), բժիշկ, բույժ, բորոտ, դաշտան, դարման, ժահր, կույր, մահ։
  3. Ընտանիքին ու մարդկային հարաբերություններ արտահայտող բառեր. ազգ, ամբոխ, ասպնջական, գրոհ, դայակ, երիտասարդ, հարազատ, հարևան, նժդեհ, պայազատ, պապ, պառավ, ռամիկ, տաճիկ, տոհմ, օտար։
  4. Գիտություն, արվեստի, կրթության բառեր. աշակերտ, գուսան, դաստիարակ, դպիր, դափ, զանգակ, թմբուկ, խրատ, ճատրակ, հանճար, մատյան, նկար, նվագ, պատկեր, հրահանգ, վարդապետ, վարժել, վին, տավիղ, քանդակել։
  5. Կրոն, նախապաշարմունք նշանակող բառեր. ապաշխարել, բախտ, բագին, գուշակ, դրախտ, դև, դժոխք, զոհ, կախարդ, հմայիլ, հրաշք, հրեշտակ, մարգարե, մեհյան, նզովք, նվեր, պաշտել, պարիկ, ջադու (ջատուկ), սանդարամետ (դժոխք), վանք, տաճար, օրհնել։
  6. Գյուղատնտեսությանը, երկրագործությանը, խաշնարածությանը վերաբերող բառեր. ասպանդակ, բադ, բաշ, գավազան, գոմեշ, դանդանավանդ, դմակ, երասան, խար, խարազան, ճամբարակ, ճանկ, ճարակել, մաճ, մատակ, մարգ, նոխազ, պահեզ, պատվաստ, պարտեզ, սմբակ, վարել, փեթակ։
  7. Արհեստին, շինարարությանը, վաճառականությանը վերաբերող բառեր. ախոռ, ամբար, ամբարտակ, ապարանք, ավազան, արժել, բանտ, բարավոր, գանձ, գանձանակ, գմբեթ, գրավ, դահլիճ, դամ, դաստակերտ, դարպաս, դերձակ, դերձան, դիվան, երաշխ(ավորել), զնդան, թանկ, համարել, ճախարակ, ճեմիշ, նավազ, պահապան, պատշգամբ, պատվար, պարիսպ, պարտք, սրահ, վաճառել, վաշխ(առու), վարձ, վճարել, վնաս, տաշել, տուգանք, տույժ, փերեզակ։
  8. Հագուստեղեն, զարդեղեն նշանակող բառեր. աբրեշում, անդրավարտիք, ապարանջան, աստառ, բազպան, բամբակ, գրպան, դիպակ, զանկապան, թագ, խույր, կամար (գոտի), կերպաս, կոշիկ, հանդերձ, մույկ, մուճակ, մուշտակ, շապիկ, պաստառ, պատմուճան, պարեգոտ, պսակ, սանդալ, սնդուս, վարտիք, վերմակ։
  9. Ուտելիք, ըմպելիք նշանակող բառեր. ապուխտ, խորտիկ, կարագ, հրուշակ, ճաշ, ճարպ, նշխար, շաքար, պանիր, օշարակ։
  10. Առտնին տնտեսական զանազան բառեր. առասան, բաժակ, բարձ, բղուկ, գահ, դաստառակ, դարան, դույլ, զամբյուղ, թակույկ, լական, կարավան, կուժ, հավանգ, ճանապարհ, ճրագ, մակույկ, մոմ, շիշ, պայուսակ, պատրույգ, սկավառակ, սպաս(ք), սրվակ, վանդակ, տախտ, տախտակ, տակառ, տաշտ, տաշտակ, տապակ, քսակ, քուրձ։
  11. Ժամանակ, թիվ, չափ, կշիռ, դրամ ցույց տվող բառեր. բյուր, գրիվ, դահեկան, դրամ, ժամ, ժամանակ, հազար, նախ, նահանջ, նավասարդ, փող։
  12. Երկիր, տեղ, վայր նշանակող, ինչպես նաև վարչական, իրավաբանական, ռազմական բառեր. աշխարհ, անապատ, ապահարզան, ապստամբ, ասպատակ, ասպետ, արշավ, ավար, ավան, բարապան, բդեշխ, գումարտակ, գունդ, դահիճ, դաշն, դաշտ, դարան, դատ, դատաստան, դատավոր, դեսպան, դրոշ, զենք, զինվոր, զորք, զրահ, թշնամի, իշխան, իշխել, համհարզ, հաշտություն, հեն, հպատակ, հրամանատար, հրապարակ, հրովարտակ, ճամբար, մարզ, մարզել, մարզպան, մուրհակ, նախարար, նախճիր, նահանջ, նահապետ, նամակ, նիզակ, նվիրակ, շահանշահ, շեն, ոստան, ոստիկան, պահակ, պայքար, պատերազմ, պատճեն, պատվիրակ, պարեկ, պետ, ռոճիկ, սահման, սաղավարտ, սեպուհ, սպարապետ, վահան, վկա, վճիռ, տապար, տեգ օրենք:
  13. Գույներ նշանակող բառեր. գույն, երանգ, կապույտ, կարմիր, ճերմակ, սև, սպիտակ։
  14. Սովորական կյանքին վերաբերող, ինչպես նաև վերացական հասկացություններ արտահայտող բառեր. ախորժ, ակամա, անգամ, կամա, ազդ, ամբարիշտ, ամբարտավան, անապակ, անուշ, աշկարա, աշխատել, ապաստան, ապիրատ, ապսպրել, առատ, առույգ, արագ, արժան, արձակ, ավարտ, ավեր, բազում, բազմել, բաժանել, բաշխել, բարակ, բավ, բնակվել, բովանդակ, բույր, գովել, գումարել, դաժան, դեմ, դիտել, դժգույն, դժխեմ, դժկամակ, դժնդակ, դժնյա, դժվար, դսրովել, դրվատ, դրժել, դրուժան, երամ, երկ, զանազան, զոր(ություն), զուր, զգույշ, թշնամանք, թշվառ, թոշակ, ժահ, ժանր, ժիր, խամ, խոստանալ, խոստովանել, խորտակել, կամք, կարի, կերպ, կույտ, հարգ (արգ), հակիրճ, հաճել, համ, համակ, համայն, հանգամանք, հանդարտ, հանդես, հանդիման, հավասար, հավետ, հավերժ, հզոր, հիշատակ, հիշել, հնար, հրամայել, հրաման, հրավեր, հուզել, հույժ, ճախր, ճար, ճարակ, ճարպիկ, ճեմել, միշտ, մուրազ, նազել, նամ, նավակատիք, նիշ, նիրհել, նկուն, նման, նշան, նշանակ, նշմարել, նպաստ, շատ, շնորհ, շտապ, չվան, պահել, պայման, պաշտպան, պատասխան, պատգամ, պատիր, պատիվ, պատշաճ, պատվեր, պատվիրան, պատսպարել, պատրաստ, պատուհաս, պարարտ, պարզ, պես, պետք, ջատագով, ջոկ, ջուխտ, սով, սպանել, ստվար, սրսկել, սուգ, վանել, վանկ, վատ, վատթար, վավերական, վեհ, վիճակ, վիշտ, վճիտ, վստահ, վտարել, վրեպ, տակ, տակավին, տանջել, տարազ, տոթ, ուխտ, ուժ, ուշ, փարթամ, փառք, փտել, քանդել, քա(ր)շել, օրինակ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հրաչյա Աճառյան, Հայոց լեզվի պատմություն, Ա մաս, Երևան, 1940, էջ 100-104։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]