Համասպրամ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Համասպրամ
Silene dioica a1.jpg
Կարմիր համասպրամ
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Բաժին [[Ծածկասերմեր]]
Դաս [[Երկշաքիլավորներ]]
Կարգ [[Մեխակածաղկավորներ]]
Ընտանիք [[Մեխակազգիներ]]
Ցեղ '''Համասպրամ'''
Լատիներեն անվանում
Melandrium Roehl., 1812
(L.) Clairv., 1811
Տեսակներ

Տես տեքստը

Wikispecies-logo.svg
Դասակարգումը
Վիքիցեղերում

Commons-logo.svg
Պատկերներ
Վիքիպահեստում




Համասպրամ, (լատ.՝ Melandrium), մեխակազգիների ընտանիքի միամյա կամ բազմամյա խոտաբույսերի ցեղ։ Հայտնի է մոտ 100 տեսակ։ Համասպրամը մտնում է Silene L. (Ծվծվուկ) դասի հոմանիշների մեջ։

Կենսաբանական նկարագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծաղիկները

Ցողունն ուղիղ է, եղանաձև ճյուղավորվող, բարձրությունը՝ 40-80 սմ։ Ստորին տերևները կոթունավոր են, ձվաձև, վերինները՝ ձվանշտարաձև, սրածայր։ Ծաղկաբույլը նոսր կիսահովանոց է, ծաղիկները՝ միասեռ, երկտուն, սպիտակ։ Ծաղկում է մայիս-օգոստոսին։ Պտուղը միաբուն, բազմասերմ, տանձաձև տուփիկ է։

Միջին որակի կերաբույս է։

Հայաստանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանում հանդիպում է մեկ տեսակ՝

  • Բուասսիեի համասպրամ (M. boissieri), որի ցողունի բարձրությամբ 40-80 սմ է։ Աճում է Տավուշի, Սյունիքի, Լոռու և այլ մարզերի կանաչ լեռնալանջերին։

Տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ GRIN-ի տվյալների[1]

Տարածում[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածված է Տավուշի, Լոռու, Շիրակի, Գեղարքունիքի, Արագածոտնի, Սյունիքի և այլ մարզերում։ Աճում է թփուտներում, խոտածածկ լանջերին, աղբոտ վայրերում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Губанов И. А., Киселёва К. В., Новиков В. С., Тихомиров В. Н. Иллюстрированный определитель растений Средней России. — М.: Т-во научных изданий КМК, Ин-т технологических исследований, 2003. — Т. 2. — С. 79. — ISBN 5-87317-128-9
  • Маевский П. Ф. Флора средней полосы европейской части России. — 10 изд. — М.: Т-во научных изданий КМК, 2006. — С. 225. — ISBN 5-87317-321-5
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png