Jump to content

Հերբերտ Կրյոմեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հերբերտ Կրյոմեր
գերմ.՝ Herbert Krömer
Ծնվել էօգոստոսի 25, 1928(1928-08-25)[1][2][3][…]
Վայմար, Թյուրինգիա, Գերմանական ռայխ[4]
Մահացել էմարտի 8, 2024(2024-03-08)[5][4] (95 տարեկան)
Քաղաքացիություն Գերմանիա և  ԱՄՆ
Դավանանքաթեիզմ[6]
Մասնագիտությունֆիզիկոս և համալսարանի դասախոս
Հաստատություն(ներ)Կալիֆորնիայի համալսարան Սանտա Բարբարայում և Բոուլդերի Կոլորադոյի համալսարան
Գործունեության ոլորտէլեկտրատեխնիկա, ֆիզիկա[7], տեսական ֆիզիկա[7], պինդ մարմնի ֆիզիկա[7], Կիսահաղորդիչներ[7] և high-frequency technology?[7]
ԱնդամակցությունԷրֆուրտի կիրառական գիտությունների ակադեմիա, ԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա[8], Ճարտարագիտական ազգային ակադեմիա, Ամերիկյան ֆիզիկական ընկերություն[9][10] և European Academy of Sciences?[11]
Ալմա մատերԳյոթինգենի համալսարան և Ենայի համալսարան
Տիրապետում է լեզուներինգերմաներեն և անգլերեն[7]
Գիտական ղեկավարՖրից Սաուտեր և Ռիխարդ Բեկեր[12]
Ազդվել էՖրիդրիխ Հունդ
Պարգևներ
 Herbert Kroemer Վիքիպահեստում

Հերբերտ Կրյոմեր (գերմ.՝ Herbert Krömer; օգոստոսի 25, 1928(1928-08-25)[1][2][3][…], Վայմար, Թյուրինգիա, Գերմանական ռայխ[4] - մարտի 8, 2024(2024-03-08)[5][4]), գերմանացի ֆիզիկոս, 2000 թվականի Ֆիզիկայի Նոբելյան մրցանակի կեսը կիսել է Ժորես Ալֆերովի հետ «բարձր արագության և օտտո-էլեկտրոնիկայում օգտագործվող կիսահաղորդչային հետերոկառուցվածքների զարգացման համար», որն օգտագործվում է բարձր հաճախականության և օպտո-էլեկտրոնիկայում։ Մրցանակի երկրորդ կեսը շնորհվել է Ջեք Քիլբիին «Ինտեգրալ սխեմաների հայտնաբերմանը մասնակցության համար»։

ԱՄՆ ճարտարագիտական ազգային ակադեմիայի օտարերկրյա անդամ է 1997[17][18], իսկ ԱՄՆ գիտությունների ազգային ակադեմիայի օտարերկրյա անդամ 2003 թվականից[19]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Համալսարանի նախապատրաստական դասընթացները ավարտելով, Հերբերտ Կրյոմերը սկսել է ֆիզիկա ուսումնասիրել Ենայի համալսարանում, որտեղ, նա մասնակցել է Ֆրիդրիխ Հունդի դասախոսություններին։ 1948-1949 թվականների Բեռլինի պաշարման ժամանակ Կրյոմերը պրակտիկայի է եղել Բեռլինում և օգտվել է հնարավորությունից՝ փախչելու արևմուտք։ Դրանից հետո ուսումը շարունակել է Գյոթինգենի համալսարանում։ 1952 թվականին նա պաշտպանել է իր թեզը տեսական ֆիզիկայում տրանզիստորներում տաք էլեկտրոններիների ազդեցության վերաբերյալ։ Դրանից հետո Կրյոմերն աշխատել է որպես «կիրառական տեսաբան», ինչպես ինքն է իրեն անվանել, գերմանական դաշնային փոստի հեռարձակման տեխնիկական կենտրոնում։ 1954 թվականին տեղափոխվել է ԱՄՆ և աշխատել այնտեղ Փրինսթոնի և Պալո Ալտոյի տարբեր հետազոտական հաստատություններում։ 1968-1976 թվականներին Կրյոմերը դասավանդել է Կոլորադոյի համալսարանում որպես պրոֆեսոր, այնուհետև տեղափոխվել է Սանտա Բարբարայի Կալիֆոռնիայի համալսրան։

Ձեռքբերումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հերբերտ Կրյոմերը երբեք չի աշխատել ֆիզիկայի «նորաձև» ոլորտներում։ Նա նախընտրում է ոլորտներ, որոնց նշանակությունը պարզ է դարձել միայն երկար տարիներ անց։ Օրինակ, նա 1950-ականներին հրապարակել է հոդվածներ երկբևեռ տրանզիստորի հիմունքների վերաբերյալ՝ հիմնված հետերկառուցվածքների վրա, որոնք կարող էին գործել գիգահերց հաճախականության տիրույթում։ 1963 թվականին նա մշակել է լազերների սկզբունքները՝ հիմնված կրկնակի հետերոկառուցվածքների վրա՝ հիմնված կիսահաղորդիչային լազերների վրա։ Այս երկու գործերն էլ տարիներով առաջ էին իրենց ժամանակից և գործածության մեջ են մտել միայն 1980-ականներին՝ էպիտաքսիայի մշակմանը զուգահեռ։

Սանտա Բարբարայում գտնվելու ընթացքում նա իր հետաքրքրությունները տեղափոխել է փորձարարական ոլորտ։ 1970-ականներին Կրյոմերը ներգրավված է եղել մոլեկուլային էպիտաքսիայի մշակման մեջ, որտեղ նա ուսումնասիրել է նյութերի նոր համակցություններ, ինչպիսիք են GaP և GaAs սիլիկոնային ենթաշերտի վրա։ 1985 թվականից հետո Կրյոմերը սկսել է հետաքրքրվել InAs, GaSb և AlSb համակցություններով։

2000 թվականին Ժորես Ալֆերովի և Ջեք Քիլբիի հետ արժանացել է ֆիզիկայի Նոբելյան մրցանակի։

Հասարակական գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

2016 թվականին ստորագրել է նամակ՝ կոչ անելով Գրինփիսին, Միավորված ազգերի կազմակերպությանը, աշխարհի կառավարություններին դադարեցնել գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների դեմ պայքարը[20][21][22]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 Encyclopædia Britannica
  2. 1 2 Brockhaus Enzyklopädie (գերմ.)F.A. Brockhaus, 1796.
  3. 1 2 Munzinger Personen (գերմ.)
  4. 1 2 3 4 Visuotinė lietuvių enciklopedija Online (լիտ.)
  5. 1 2 Nobel Laureate Herb Kroemer, 1928-2024
  6. 15 Famous Physicists Who Were Atheists
  7. 1 2 3 4 5 6 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  8. Herbert KroemerNAS.
  9. Notable Names Database — 2002.
  10. https://web.archive.org/web/20170202040859/https://www.aps.org/programs/honors/fellowships/archive-all.cfm?initial=K
  11. Members - European Academy of Sciences — 2022.
  12. Mathematics Genealogy Project — 1997.
  13. The Nobel Prize in Physics 2000Nobel Foundation.
  14. Table showing prize amountsNobel Foundation, 2019.
  15. https://eds.ieee.org/awards/j-j-ebers-award/past-j-j-ebers-award-winners
  16. https://www.ieee.org/content/dam/ieee-org/ieee/web/org/about/awards/recipients/grove-rl.pdf
  17. National Academy of Engineering Արխիվացված 2018-09-15 Wayback Machine, 7 մարտի, 1997 (անգլ.)
  18. Հերբերտ Քրjոմեր Արխիվացված 2018-09-15 Wayback Machine (անգլ.)
  19. Twenty-One Women in 2003 Class // Science, 09 May 2003: Vol. 300, Թողարկում 5621, pp. 883-884 (անգլ.)
  20. «107 Nobel laureates sign letter blasting Greenpeace over GMOs». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հունիսի 29-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 30-ին.
  21. «Laureates Letter Supporting Precision Agriculture (GMOs)». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հուլիսի 7-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 30-ին.
  22. «Список нобелевских лауреатов подписавших письмо». Արխիվացված օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 2-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 30-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հերբերտ Կրյոմեր» հոդվածին։