Ֆոտոռեալիզմ

Ֆոտոռեալիզմ, 1960-ականների վերջին ԱՄՆ-ում սկիզբ առած և 1970-ականներին Եվրոպայում տարածված արվեստի ուղղություն։ Այս հոսանքը հանրաճանաչ է դարձել 1970-ականներին, սակայն այդ ուղղության աշխատանքներ են համարվում նաև մինչև շարժման սկսվելը ստեղծված այլ քանդակներ ու նկարներ[1]:
Անվան ծագում[խմբագրել | խմբագրել կոդը]
1968 թվականին Լուի Մեյզելը մտածել է «Ֆոտոռեալիզմ» տերմինը, որն առաջին անգամ հրատարակել է 1970 թվականին Ուիթնի թանգարանում բացված «Տասներկու ռեալիստներ» ցուցահանդեսի կատալոգում[2]: 1972 թվականին Մեյզելը տվել է ֆոտոռեալիզմի սահմանումը, որը բաղկացած էր հինգ կետից, և որտեղ նշվում է, որ լուսանկարի, լուսանկարչական ապարատի ու լրացուցիչ էլեկտրամեխանիկական սարքերի կիրառման անհրաժեշտությունը[2]:
Որոշ քննադատներ այսպիսի արվեստը հետադիմական երևույթ էին համարում, դիտարկում էին որպես մշտական խնդիրը մեկընդմիշտ լուծելու, վերացնելու փորձ: Մյուսներն էլ ֆոտոռեալիզմում նորություններ էին տեսնում, քանի որ բազմաթիվ աշխատանքների հեղինակներ ուղղակիորեն հայտարարում էին, որ իրենք պարզապես արտապատկերել են արտապատկերը, այլ ոչ թե՝ արտաքին աշխարհի անմիջական պատկերը:
Հետևորդներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս ուղղության ակտիվ հետևորդներ են դարձել ամերիկացի նկարիչներ Չաք Քլոուզը, Ռիչարդ Էսթեսը, Օդրի Ֆլեքը, Ռոբերտ Քոթթինգհեմը, Ռոբերտ Բեչթլին և Մալքոլմ Մորլին, որոնք մանրակրկիտ դետալներ ունեցող ռեալիստական աշխատանքներով արտացոլել են 20-րդ դարի 70-ականների մեյնսթրիմի (գեղանկարչության հիմնական ու գլխավոր ուղղությունը դառնալու) սպասումները: Նրանց աշխատանքների հիմքում լուսանկարն էր, նախքան արտանկարելը նրանք պատկերը վերաարտադրում էին կտավին:
- Չաք Քլոզ (1940)[3]։ Չաք Քլոուզն իր «փոխանցվող նկարները» բաժանում էր մանր քառակուսիների, ապա հերթականությամբ ամեն մեկն առանձին մշակում է։ Աչքի համար տեսանելի վրձնահետքերից խուսափելու նպատակով էլ ներկերը փչող սարքի միջոցով քսել է կտավին: Արդյունքում այնպիսի տպավորություն էր առաջացել, որ նկարը ոչ թե մարդու ձեռքով է ստեղծվել, այլ տպագրվել է: Քլոուզի կամերային դիմանկարներում լուսանկարի «ֆոկուսից դուրս» ու «ֆոկուսում գտնվող» հատվածները կտավին էին ներկայացված նույնպիսի մանրակրկիտ ձևով:
- Ռոբերտ Քոթթինգհեմ (1935)[3]
- Մալքոլմ Մորլի (1931)[3]
- Գերհարդ Ռիխտեր (1932)։ Դրեզդենցի Գերհարդ Ռիխտերը Երկրորդ համաշխարհային պատերազմի ռմբակոծիչներն ու Բաադեր-Մայնհոֆ ահաբեկչական խմբին պատկերող իր ֆոտոռեալիստական աշխատանքներով ցույց էր տալիս, թե ինչպես են լուսանկարն ու կինոնկարը ներկայացնում պատմությունը։
- Ռիչարդ Էսթես (1932)[3]: Միտումնավորությամբ կամ առանց որևէ միտումի նկարիչների ընտրած առարկաներն ընդգծում էին որոշակի թեմաներ կամ գաղափարներ: Ռիչարդ Էսթեսի դատարկ փողոցներ պատկերող նկարներում արտահայտված էքզիստենցիալ միայնությունից մինչև Ռոբերտ Քոթթինգհեմի նկարներում ներկայացված քաղաքային ցուցանակներից երևացող հասարակության շուկայացումը:
- Կարեն Օհանյան։ Նա նախ լուսանկարում է տեսարանը, ապա պրոեկտորի օգնությամբ լուսանկարը արտացոլում է կտավին: Այսպես նա փորձում է ներկայացնել իրականությունն այնպես, ինչպես կա:
- Տիգրան Ձիթողցյան (1976)
- Դուեյն Հանսոն (1925-1996)։ Ամերիկացի Դուեյն Հանսոնը առաջինն էր, որ ֆոտոռեալիզմը կիրառեց եռաչափ պատկերներում՝ քանդակներ ձուլելով կենդանի մարդկանցից: Նատուրալիստական այդ կերպարները ծաղրելով՝ նա սոցիալական կարծրատիպեր էր ստեղծում:
Շարունակություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆոտոռեալիզմի էսթետիկ սկզբունքների հիման վրա 21-րդ դարի սկզբին ծագել է հիպերռեալիզմը, որը ֆոտոռեալիզմի կատարելագործված տեսակն է: